Ոստիկանները նույնպես հայհոյել են. ակտիվիստի գործով վկայի հիշողությունը վերականգնվեց

11/10/2016 schedule22:20

Շուրջ 10 ամիս բանտում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ արդեն երրորդ անգամ մերժեց Սաֆարյանին ազատ արձակելու, կամ նրա կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը:

Այսպիսով նիստը սկսվեց հենց Հայրապետյանի միջնորդությամբ: Վերջինս մոտ մեկ ժամ ընթերցեց միջնորդությունը եւ պնդեց, որ բոլոր հիմքերը կան այն բավարարելու համար: Սաֆարյանի պաշտպանը նշեց, որ արդեն ավարտվել են գործով անցնող վկա ոստիկանների հարցաքննությունները, հետեւաբար, Սաֆարյանն ազատության մեջ չի կարող ճնշում գործադրել նրանց նկատմամբ, ինչին հղում էր արել դատարանը՝ նախորդ երկու նմանատիպ միջնորդությունները մերժելու ժամանակ: Հայրապետյանը նաեւ հայտնեց, որ կալանավորվելուց երեք ամիս անց Սաֆարյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդ փաստը արձանագրել են նաեւ քրեակատարողական հիմնարկ այցելած ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները: Նրա պնդմամբ՝ բանտում Սաֆարյանը պատշաճ բուժօգնություն չի ստանում, հարազատների կողմից տարված դեղերն անարդյունավետ են, ուստի առողջությունը կազդուրելու համար պետք է ազատ արձակվի եւ բուժումը շարունակի հիվանդանոցային պայմաններում:

Պաշտպանը նկատեց, որ դատարանում ներկայացված տեսաձայնագրության մեջ չի երեւում, թե Սաֆարյանը հարվածել է ոստիկանին, իսկ դատական նիստերի ընթացքում վկա ոստիկանները հակասական ցուցմունքներ են տվել։ Հայրապետյանն ասաց, որ Սաֆարյանը պետք է ազատ արձակվի եւ շարունակի իր ընդդիմադիր գործունեությունը: Սաֆարյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ իրեն անազատության մեջ են պահում, որովհետեւ «քննիչն ու դատախազն են այդպես ցանկանում»։ «Մարդու ազատությունը մի շարք դեպքերում ավելի բարձր է դասվում կյանքից, իսկ այս դեպքում մարդու ազատությունը սահմանափակվում է քննիչի կամ դատախազի ցանկությամբ։ Ես դա ճիշտ չեմ համարում, չնայած համոզված եմ, որ միջնորդությունը մերժվելու է»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց պաշտպանի ներկայացրած միջնորդության դեմ, ինչն առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների զայրույթը: Բանը հասավ նրան, որ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատարանի դահլիճից հեռացրեց ակտիվիստ Հարություն Աղլամազյանին՝ սպառնալով քրեական պատասխանատվության ենթարկել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:

Ի վերջո սանկցիայից հետո, մեղադրող դատախազը շարունակեց իր առարկությունը: Նա ասաց, որ միջնորդության մեջ չկան նոր հիմնավորումներ, իսկ ինչ վերաբերում է Սաֆարյանի առողջական վիճակին, ապա դատախազն ասաց՝ եթե նա լուրջ առողջական խնդիրներ ունենար, ապա ՔԿՀ-ի կողմից պատշաճ բուժօգնության կարժանանար: Վերջում մեղադրող դատախազը դատարանից խնդրեց ամբողջությամբ մերժել Սաֆարյանին ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը:

Մոտ մեկ ու կես ժամ խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ մերժում է պաշտպանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Միջնորդությունից հետո դատարանում հարցաքննվեց գործով անցնող վկաներից մեկը՝ Ազատության հրապարակի մոտ գտնվող ավտոկայանատեղիի տեսուչ Ալբերտ Վարդանյանը։ Նա պատմեց, որ դեպքի օրը՝ ամանորի գիշերը, բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, որից հետո փորձել է գտնել այն տեղը, որտեղից գալիս են ձայները։ Երբ մոտեցել է Օպերայի շենքին, տեսել է, որ վիճաբանողների մեջ ոստիկանական համազգեստով մարդիկ կան, որից հետո հեռացել է։ Վկան դատարանում ասաց, որ հնչող հայհոյանքները եղել են երկկողմանի։

Վարդանյանը պատմեց, որ իր մյուս գործընկերները, ովքեր ավելի մոտ են եղել դեպքի վայրին, իրենց սկսել են պատմել միջադեպի մասին, սակայն ինքը չի ցանկացել լսել. «Նոր տարի է, չեմ ուզում լսել»,- ընկերներին ասել է վկան: Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ նրա ներկա եւ նախնական ցուցմունքների միջեւ առկա են հակասություններ։

Դատարանը բավարարեց միջնորդությունը. հրապարակված նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ իր գործընկերներից լսել է, թե ինչպես է սպիտակ տաբատով եւ կապույտ բաճկոնով մի երիտասարդ հարվածել ոստիկանին։

Ցուցմունքի հրապարակումից հետո Ալբերտ Վարդանյանի հիշողությունը միանգամից վերականգնվեց. նա հիշեց այդ դրվագը, սակայն շփոթեց, թե ինչ գույնի էր այդ օրը Սաֆարյանի տաբատը, ինչ գույնի՝ բաճկոնը։ Վկայի նախաքննական ցուցմունքի մեջ նաեւ նշված է եղել, որ ինքը լսել է ոստիկանների հասցեին ուղղված հայհոյանքներ, այնինչ դատարանում վկայության ժամանակ նա ասաց, որ հայհոյանքները երկկողմանի են եղել։

Նախաքննության եւ դատարանում տված վկայությունների միջեւ եղած հակասությունների մասին հարցին Վարդանյանը պատասխանեց, թե երկար ժամանակ է անցել եւ ինքը չի կարողանում մանրամասն հիշել այդ օրը տեղի ունեցած դեպքերը։

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ամանորի գիշերը Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։

Տպել
1924 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ