Երևան
12 °C
Ղարաբաղյան բանակցությունները, ըստ էության, կրկին հայտնվել են փակուղում: Ապրիլյան պատերազմը, ինչպես հայտնի է, որոշակի ակտիվություն մտցրեց հակամարտության կարգավորման դիվանագիտական ճակատում: Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպումով, սակայն, ամեն ինչ ավարտվեց:
Պատերազմից հետո առաջին հանդիպումը տեղի ունեցավ Վիեննայում բավական ներկայացուցչական կազմով` ԵԱՀԿ ՄԽ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Ըստ որոշ վերլուծությունների, Վիեննայի բանակցություններն ավարտվեցին փաստաթղթի ստորագրմամբ, որով հակամարտության կողմերը համաձայնում են հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմների ներդրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների եւ անդամների թվի ընդլայնմանը: Վիեննայի գագաթնաժողովի կարեւոր արդյունք էր նաեւ ամեն ամիս հանդիպելու շուրջ կողմերի պայմանավորվածությունը:
Հաջորդ ամիս նույնպես հանդիպում կայացավ: Այս անգամ Սարգսյանն ու Ալիեւը հյուրընկալվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ի սկզբանե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ նշյալ հանդիպումը Մինսկի խմբի ձեւաչափով չէ, թեեւ ի վերջո նրանք էլ մեկնեցին Սանկտ Պետերբուրգ եւ մասնակցեցին ընդլայնված կազմով բանակցություններին: Մինչ այդ փակ դռների ետեւում կայացավ Սարգսյան-Պուտին-Ալիեւ բանակցությունը: Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպումն էր, հունիսի 20-ին`Սանկտ Պետերբուրգինը: Որոշված էր, որ հուլիսին էլ, ենթադրվում է 20-ի կողմերը, Սարգսյանն ու Ալիեւը պետք է հանդիպեին Փարիզում:
Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, սակայն, բեկումնային եղավ: Անմիջապես դրանից հետո ադրբեջանական կողմը ցնծության մեջ էր. ամենաբարձր մակարդակով հայտարարություններ էին արվում, որ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանը համաձայնել է «հայկական զորքերը դուրս բերել ադրբեջանական գրավյալ տարածքներից»: Այս հայտարարություններին արժանահավատություն էր հաղորդում ռուսական կողմի մասնակցությունը ադրբեջանական ոգեւորությանը, հայկական քաղաքական շրջանակներում տարածված խուճապը, որը փարատելու փորձեր նախագահական ապարատը կամ արտգործնախարարությունը չէին ձեռնարկում: Ավելին, այդ օրերին Սերժ Սարգսյանը արաբական «Ալ-Մայադին» հետուստատեսությանը տված հարցարույցում ասաց, որ ցանկացած գերտերություն կարող է ղարաբաղյան հարցը ուժով լուծել:
Իսկ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովի արդյունքներով երեք նախագահների հայտարարությունը բավական թափանցիկ ակնարկ էր պարունակում. «Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»:
Այս նախադասության թաքնված իմաստը հետեւյալն էր. Սարգսյանն ու Ալիեւը փոխըմբռնման են եկել, որ ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը պայմաններ կստեղծի հակամարտության լուծման համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի հրադադարից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդում էր, որ Լավրովը հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է բերել, որի առաջին փուլում հայկական զորքերը պետք է դուրս գան ադրբեջանական տարածքներից:
Ինչու էր Սարգսյանը Ալիեւի հետ փոխըմբռնման հասել, ինչ պարտավարություն էր ստանձնել: Այս հարցերում թերեւս հստակություն կմտներ, եթե հուլիսի վերջի Փարիզի հանդիպումը չչեղարկվեր: Սակայն, հիշում եք, հուլիսի 17-ին Երեւանի ամենամեծ ոստիկանական գունդը գրավվեց, եւ երկու շաբաթ շարունակ մայրաքաղաքում լարված իրավիճակ էր`քաղաքացիական պատերազմի վտանգով: Նման պայմաններում, բնականաբար, Սարգսյանը չէր կարող մեկնել երկրից: Առավել եւս նա չէր կարող մասնակցել ղարաբաղյան բանակցությունների, որովհետեւ դա է՛լ ավելի կգրգռեր ոստիկանական գունդը գրաված նախկին ազատամարտիկներին, ովքեր այդ քայլին էին դիմել նաեւ տարածքների հանձնման մասին հայտարարություններից վրդովված:
Արդյունքում անորոշ ժամանակով բանակցություններն ընդհատվեցին: Հիմա կարծես թե վերադարձել ենք Վիեննայի հանդիպման առաջնահերթություններին`շփման գծում ուժի կիրառման կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, որոնք հայկական կողմը դեռ ապրիլի 5-ից հռչակել է բանակցությունները վերսկսելու նախապայման: Ում գաղափարն էր սանկտպետերբուրգյան իմպրովիզը եւ ինչ նպատակ էր հետապնդում՝ դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ այն տապալվեց:
Երկու օր առաջ Ալիեւը Ադրբեջանի կառավարության նիստում սենսացիոն հայտարարություն արեց. «Փակ դռների հետեւում մեր հանդեպ ճնշում է գործադրվում` ստիպելու համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Շատ մանրամասներ մենք չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ»:
Ալիեւը կարծես թե սկսում է ըմբռնել, որ դիվանագիտությունը գործունեության նուրբ տեսակ է, որտեղ հայտարարություններն ու երկրում տարածվող տրամադրությունները կարող են միանգամայն հակադիր նպատակի ծառայել: Ճիշտ է, այս առումով առաջին փորձը ահագին «տապոռային» էր, բայց պետք չէ հուսահատվել, իր երկրի վերջին հանրաքվեով նա ցմահ հղկվելու շանս է ստացել:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան բանակցություններին, կարծում ենք, դրանք արգելափակվել են ԵԱՀԿ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում, որտեղ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման բյուջեին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄատվիենկոն վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՀՀ-ի հետ
Քննարկվել են Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերը
Գրիգորյանը ՌԴ նահանգապետների պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական և այլ ոլորտների համագործակցությունը
Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, հայտնաբերվել են հրազեններ. տեսանյութ
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված հարգանքի վրա. Սիմոնյան
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը
Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է երկու մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը
4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի
Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնացել է
ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել. Նահապետյան
«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. պնդում եմ՝ Գարեգին Բ-ն զավակ ունի, թող նա էլ ինձ դատի տա. վարչապետ
«Կրթվելը Նորաձև է» շարժումը կրկին տեղի կունենա Երևանում. հայտնի են բանախոսներն ու օրը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն անկանխիկ գործարքների խթանման միջոցառումների մասին
Շահարկում եք 2 անչափահասի ճակատագիր՝ հանուն նեղ խմբային շահի. մեղմ ասած, լկտիություն է. Հակոբյանը՝ Առաքելյանին
Վարչապետն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին, անդրադարձել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընթացիկ վիճակին
Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը․ Մատվիենկո
Նոր Գյուղ բնակավայրը մանկապարտեզ ունի. բացմանը նաև ՏԿԵ նախարարն է մասնակցել
Պապոյանից ներողություն են խնդրել, ասել՝ ծանրաբեռնված են. Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չի եկել Հայաստան
«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամների հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. Կոստանյան
Ամենասուր թիվ 1 հիմնական խնդիրն է օր առաջ փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները. Գալյան
«Արարատ-Արմենիա»-ն 3 ֆուտբոլիստի պայմանագիր չի երկարաձգել. ովքեր չեն լինի թիմում
Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա
Բեյրութի հարավային շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում
Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան
Ի՞նչ են սովորելու մեր երեխաները երդումն ուրացած սրբազանից. Չախոյանը հարցադրումներ է արել
Ուժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան. տեսանյութ
Ավելի քան կեսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը. Արայիկ Հարությունյանը՝ 2024-ի կատարողականի մասին
Ովքեր են Սյունիքում կեսգիշերն անց Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները. մանրամասներ. «Ազատություն»
Եկեղեցու դեմ գործընթաց չկա. Հարությունյանն ասել է՝ ինչ քայլերի կդիմի իշխանությունը, եթե Գարեգին Բ-ն չպատասխանի
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման ավտոճանապարհի և Օձունի խաչմերուկի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. վարչապետ
Ի՞նչ գումարներ են ծախսել վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն և այլ գերատեսչություններ 2024-ին. նախարարը մանրամասնել է
Ինչի մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը. մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը. վարչապետ
Նոր մանրամասներ շան պատճառով վիճաբանությունից և մահվան ելքով վրաերթից․ մի քանի մասնակցի ինքնությունը հայտնի է
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Մասկը Թրամփի հետ վիճաբանության հետևանքով մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT