Մայր ու աղջիկ նույն դպրոցում՝ որքանով է օբյեկտիվ. վարչապետը հանձնարարականներ տվեց

13/10/2016 schedule11:55

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, մարզպետներին ու Երևանի քաղաքապետին հանձնարարեց 7-օրյա ժամկետում առաջարկություններ մշակել ու ներկայացնել հանրակրթական հաստատությունների բարեփոխումների՝ մասնավորապես ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների ուղղությամբ:

«Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք, մայր և աղջիկ նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, բայց պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Այնուհետեւ ԿԳ նախարարին վարչապետը հանձնարարեց գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակներում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացում՝ մշակելով տվյալ դպրոցի հետ ուսուցողական ծրագրի մեխանիզմները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվեց. հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, ծառայությունները դարձնել ավելի հասանելի:

«Հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնավորության վերաբերյալ: Երկրորդ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև հանձնարարեց վերլուծել կենսաթոշակ ու նպաստ նշանակելու գործընթացները, առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպությունների մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից գումարներ հատկացնելու ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով պետք է ներկայացվեն միջոցառումների ծրագիր ու ֆինանսական հաշվարկներ:

«Մասսայական սպորտը, առողջ ապերալակերպն ամենօրյա կյանքում մենք պետք է զգանք: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ու հանրապետական ծրագիր պետք է հաստատենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը»,- նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկեց թափանցիկ ու բաց աշխատել մամուլի հետ, հասարակությանը պարբերաբար ներկայացնել տեղեկություններ կառավարության աշխատանքի մասին: «Պետք է մարդիկ հասկանան, թե ինչ ենք անում, ինչու ենք անում և ուր ենք գնում»,- շեշտեց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4073 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ