Ո՞ւմ նկատի ուներ Ուրիխանյանը. նախընտրական միավորումները սկսում են նշմարվել

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարեց, որ ԱԺ պատգամավորի մանդատից չի հրաժարվի եւ ընդգծեց, որ «նպատակահարմար է գտնում միավորումը մի քաղաքական թիմի հետ, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ»:

Խոսքը, հավանաբար, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր դաշինքի մասին է: Այսօր «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե ո՞ր քաղաքական թիմի հետ է միավորվելու Ուրիխանյանը կամ «Ալյանսը»:

«Պարոն Ուրիխանյանը նպատակահարմար է գտել ասել այսքանը, խնդրում եմ բավարարվեք այնքանով, ինչ տարածվել է արդեն: Եթե այդ մասով առաջիկայում պարոն Ուրիխանյանն ասելիք ունենա (իսկ ես վստահ եմ, որ կունենա), ապա դա կլինի հրապարակային եւ դուք բոլորդ կիմանաք»,- պատասխանեց Քոչարյանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ միավորումը կարող է տեղի ունենալ Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության հետ: Կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը մեր հարցին ի պատասխան վստահեցրեց, որ «ներկա դրությամբ այդպիսի որեւէ քննարկում չկա»:

«Բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ում նպատակը երկրում համակարգային փոփոխությունների, իշխանափոխության հասնելն է: Նաեւ շեշտադրել ենք, որ պարտադիր չի, որ անդամակցեն մեր կուսակցությանը, դառնան կուսակցության անդամ: Ու ընդհանրապես, «Համախմբում» կուսակցությունը չենք դիտարկում զուտ որպես կուսակցություն, պարզապես, գրանցվել ենք, որովհետեւ օրենքի պահանջն էր: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի իրական բեւեռ, հասնենք երկրում համակարգային փոփոխությունների: Երբ որ ավելի կոնկրետ համագործակցություն լինի՝ մենք հայտարարությամբ հանդես կգանք»,- պատասխանեց Մանուկյանը:

Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանն այսօր կայքերից մեկի հետ զրույցում չի բացառել համագործակցությունը ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ:

Հ.Գ. «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանից հարցրինք, թե ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը չի՞ պատրաստվում միանալ «Համախմբում» կուսակցությանը.

«Պարոն Բաբայանը բազմիցս հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում: Այդ մասին նա ասել է նաեւ երեկ՝ կայքերից մեկին տված հարցազրույցում: Թե հետագայում ինչ որոշում կկայացնի ինչ-որ ուժի սատարելու հետ կապված՝ ինքը պետք է հայտարարի, ես իրավասու չեմ ասել իր անունից»:

Տպել
3365 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ