Երևան
12 °C
Սույն թվականի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանն առաջին անգամ ցուցմունք է տվել:
Հիշեցնենք. այդ օրը ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է: Սույն քրգործի շրջանակներում կալանքի տակ է գտնվում չորս անձ՝ նախկին ԴԱՀԿ աշխատակից Խաչիկ Կոսյանը, նրա աներորդին՝ 23-ամյա Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ ոմն Յուրի:
Եվ ահա դեպքից մոտ 4 ամիս անց Արտաշես Չիչոյանը, որը նախկինում հրաժարվել է ցուցմունք տալուց, հոկտեմբերի 7-ին ցուցմունք է տվել գործի հանգամանքների հետ կապված: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ ցուցմունքի բովանդակությանը չի անդրադառնա. «Կարծում եմ, առավելեւս հիմա իմ պաշտպանյալի կողմից տված ցուցմունքի հավաստիությունը ստուգելու, առաջադրված մեղադրանքը վերացնելու, կամ վերամշակելու գործողություն կատարելու համար նախաքննական մարմինը պարտավոր է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ»,-ասաց պաշտպանը:
Մեր հարցին, թե նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն կատարվե՞լ է, Միհրան Պողոսյանն ասաց, որ մինչ հոկտեմբերի 7-ը չի կատարվել, քանի որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, իսկ առաջին ցուցմունքից հետո եթե էական հակասություններ լինեն, ապա համապատասխան միջնորդությամբ հանդես կգան.
«Ցուցմունքից հետո իմ կարծիքով քննչական գործողություններ կկատարվեն»,- հավելեց պաշտպանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ հենց հոկտեմբերի 7-ին Արտաշես Չիչոյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Նա ասաց, որ պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել իր պաշտպանյալի կալանքը երկարաձգելու որոշման դեմ: Միհրան Պողոսյանը նախաքննության ընթացիկ փուլի հետ կապված դժգոհություններ ունի. «Նախաքննական մարմնի տրամադրության տակ չկան այնպիսի ապացույցներ, որոնք վկայում են, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է»,- նշեց պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ Արտաշես Չիչոյանը կալանավայրում առողջական խնդիրներ է ունեցել, սակայն այս պահին վիճակը բավարար է:
Չիչոյանի փեսան՝ Խաչիկ Կոսյանը, նույնպես հոկտեմբերի 7-ին հարցաքննվել է: Նրա պաշտպան Վաչագան Քոսյանն ասաց, որ նախաքննական մարմինը այս ընթացքում նոր տվյալներ է ձեռք բերել, հետեւաբար իրենց մոտ անհրաժեշտություն է առաջացել հարցաքննելու իր պաշտպանյալին: Նա ասաց, որ Խաչիկ Կոսյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդել է, որ ինքը Եղիշե Խաչատրյանին հարվածողների մեջ չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Խաչիկ Կոսյանն առերեսվել է նաեւ սպանվածի մոր հետ: «Իրականությունը հետեւյալն է՝ առերես հարցաքննությամբ մայրը չի ճանաչել իմ պաշտպանյալին, նորմալ է, որ չի ճանաչել, որովհետեւ նա այնտեղ չի եղել, բայց հետագայում հեռուստաեսությամբ տեսել է լուսանկարները, լսել է քննիչի ելույթները, հետ է եկել, ասել է՝ հիշեցի դու էիր»:
Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ սույն սպանության գործով նախաքննությունը գտնվում է նախապատրաստական փուլում, այս պահին պաշտպանական կողմը սպասում է որոշ փորձաքննությունների եզրակացություններին: Խաչիկ Կոսյանը պնդում է, որ դեպքի պահին եղել է Նուբարաշենում գտնվող ավտոտեխսպասարկման կետում, որը դեպքի վայրից շուրջ 40 մետր հեռու է: Մեր հարցին, թե այդ տարածքում տեսախցիկներ կա՞ն, պաշտպանը պատասխանեց. «Ցավոք, իմ տեղեկություններով չկան»: Մյուս հարցին, թե ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները հարցաքննվե՞լ են, պաշտպանը պատասխանեց, որ իր կարծիքով հարցաքննված կլինեն, բայց թե ինչ ցուցմունք են տվել, տեղեկացված չէ:
Մոր աչքի առաջ դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, հիշեցնենք, բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իր անմիջական վերահսկողության տակ վերցնել այս գործը: Մեյթիխանյանից երեկ փորձեցինք հետաքրքրվել, թե դժգոհություններ ունի՞ նախաքննության ընթացքից եւ ամուսնու սպանությունը բացահայտված համարում է, թե ոչ: Մեր հարցը դեռ չլսած Մեյթիխանյանն արձագանքեց. «Տեղեկատվական կենտրոն չեք զանգել»: Նա ասաց, որ բոլոր հարցերն ուղղենք իր փաստաբանին, սակայն փաստաբանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանի սպանության գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Սույն գործով 4 կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ
Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ
Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել
«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե
Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք
Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր
«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան
«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին
Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել
Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT