Երևան
12 °C
Երեկ Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում էին կազմակերպության անդամ հինգ երկրների նախագահները եւ Ղազախստանի վարչապետը, բուռն ընթացք ունեցավ: Ինչպես նշել էինք, գագաթնաժողովի օրակարգում մի շարք ինտրիգային հարցեր կային, որոնցից մեկն էլ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ երկրների նախագահների հայտարարությունն էր: Կանխատեսել էինք, որ ապրիլյան պատերազմից հետո ՀԱՊԿ ՀԱԽ-ն չէր կարող խուսափել այս հարցին անդրադառնալուց: Ընդ որում, սպասվում էր, գնահատականը պետք է Ադրբեջանի համար շահեկան չլիներ, ինչը հուշում էր Ադրբեջանի բարեկամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «դիվանագիտական մրսածությունը»:
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առանձին հայտարարություն ընդունվեց, սակայն երեկվա դրությամբ հայտնի չէր, թե կոնկրետ ինչ բովանդակությամբ: Ենթադրվում է, որ հայտարարության շուրջ քննարկումները թեժ են եղել, եւ նույնիսկ հավանականություն է եղել, որ նախագահները ի վերջո կոնսենսուսի չեն գա: Չի բացառվում, որ Հայաստանը հրաժարվել է ամենասուր ձեւակերպումներից, տվյալ դեպքում՝ ապրիլյան պատերազմը սանձազերծելու համար Ադրբեջանին ուղղված ուղղակի մեղադրանքից, ինչը փոխարինվել է ավելի դիվանագիտական ձեւակերպումներով:
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, որը նախագահում էր ընդլայնված կազմով նիստը, ըստ պաշտոնական հաղորդագրության, գործընկերներին ներկայացրել է «ս.թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել դրանք»:
ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր նաեւ, որ նախարարական համատեղ նիստում հավանություն տրվեց օրվա երկրորդ կեսին նախագահներին ներկայացվելիք փաստաթղթերին, որոնցից մեկը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությունն էր: Շատ չանցած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարեց, որ նախագահները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու. «Ո՛չ, այսօր ոչ»,-ասաց նա:
Ինչու ՌԴ նախագահի մամուլի խոսնակն այսպիսի հայտարարություն արեց՝ այդպես էլ չպարզաբանվեց: Գագաթնաժողովի արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ արդեն Սերժ Սարգսյանը հաստատեց, որ ԼՂ հարցով հայտարարությունն ընդունվել է եւ որոշակի մանրամասներ ներկայացրեց: Ասաց, որ ՀԱՊԿ ադամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում:
«Այդ պայմանավորվածություններն ուղղված են հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության համար պայմաններ ստեղծելուն: Նիստի ընթացում հաստատվել է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա՝ մասնավորապես ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»: Արդյոք հայտարարությունն ամփոփվա՞ծ է այս մի քանի նախադասության մեջ, թե էլի հատվածներ կան, պարզ կդառնա, երբ ընդունված փաստաթղթերը հասանելի դառնան:
Նշենք սակայն, որ սա հայ-ռուսական միակ դիվանագիտական բախումը չէր այս գագաթնաժողովի ընթացքում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դրական դերակատարման մասին, որը կարող է ապահովել «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային:
«Եթե Հայաստանը եւ Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին առանց ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի զգացողություն ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահը»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո երեկ լրագրողներին ասել էր Լավրովը: Սա նախօրեին ԵԽԽՎ-ում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի ելույթի գրեթե բառացի կրկնությունն էր, որը ՀՀ ԱԳՆ-ն անպատասխան չթողեց: ՌԴ ԱԳ նախարարին պատասխանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Հայաստանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից»,- News.am-ին ասաց նա:
Եվ վերջապես` նախագահները երեկ չհաստատեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանի ներկայացուցչին: Ինչպես ներկայացրեց Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել այդ հարցը հանել օրակարգից եւ քննարկել տարեվերջին ՌԴ-ում: ՀԱՊԿ-ի կազմավորումից մինչ օրս կազմակերպության գլխավոր քարտուղարն է Նիկոլայ Բորդյուժան, սակայն երկու տարի առաջ որոշում կայացվեց գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցել անդամ պետություններին: Դեռ 2015-ին այն պետք է անցներ ՀՀ-ին, սակայն ՌԴ-ի խնդրանքով 1 տարով երկարաձգվեց Բորդյուժայի պաշտոնավարումը: Այս անգամ եւս, փաստորեն, փոխանցումը չստացվեց:
ՌԴ-ն կարծես չի կարողանում բաժանվել Բորդյուժայից: Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանը Գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացրել է ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովի թեկնածությունը, իսկ թե ինչու է հարցն օրակարգից հանվել, հայտնի չէ: Կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի համար կարեւոր է, որ ԱՄՆ-ի հետ օրեցօր սրվող իրավիճակում ՀԱՊԿ-ի գլխավոր կուրատորի պարտականությունները անփորձ, Խաչատուրովի դեպքում նաեւ` դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու պաշտոնյայի ձեռքում չհայտնվեն:
Առանձին ուսումնասիրության առարկա են նաեւ այն թվով 24 փաստաթղթերը, որ երեւանյան գագաթնաժողովի ժամանակ ստորագրվել են: Հատկապես` «Մինչեւ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը», որում նախատեսվում էր սկանդալային հատված՝ նվիրված ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերին: ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը, ինչպես արդեն գրել ենք, ԶԼՄ-ներին հայտնել էր, որ ՀԱՊԿ երկրները ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը դիտարկում են որպես իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիք, ինչը կարտացոլվի նաեւ նշյալ փաստաթղթում: Փաստաթուղթն ընդունվել է, բայց թե ինչ բովանդակությամբ, երեկ դեռ հայտնի չէր:
Նշենք, որ ընդունված 24 փաստաթղթերից երկուսը փակ են, իսկ մնացած 22-ի մեջ են «ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ» որոշումը, «Զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգը», «ՀԱՊԿ ձեւաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձեւավորման մասին կանոնակարգի վերաբերյալ» որոշումը, ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ եւ ՀԱՊԿ միասնական շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների վերաբերյալ որոշումները եւ այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT