Երևան
10 °C
Պայմանավորված ժամկետից թեեւ ուշացած, բայց երեկ վերջապես Ազգային ժողովը սկսեց քննարկել Ընտրական օրենսգրքում եւ հարակից մի քանի օրենքներում երկրորդ խումբ փոփոխությունների փաթեթը:
Հիշեցնենք, որ իշխանությունները օգոստոսի 29-ին չեղյալ հայտարարեցին առաջին խումբ փոփոխությունները՝ պատճառաբանելով, թե հնարավոր չէ սահմանված ժամկետներում ապահովել դրանց համար անհրաժեշտ տեխնիկական վերազինումը: Իսկ այս փոփոխությունների շուրջ համաձայնությունն արդեն ընդդիմության եւ իշխանության միջեւ կայացել է դեռեւս սեպտեմբերի 13-ին: Այս փոփոխությունները չեն ենթադրում նախորդի տեխնիկական ներդրումներն ու ֆինանսական միջոցները: Եթե նախորդի դեպքում պահանջվում էր 16-18 մլն դոլար, այս անգամ անհրաժեշտ կլինի ծախսել դրա ուղիղ կեսը՝ 8-9 մլն դոլար:
Նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հավատացրեց, որ այս անգամ ֆինանսական միջոցները կան՝ կառավարությունն իր կողմից հատկացնելու է 3 միլիոնը, մյուս մասի համար առկա են դոնոր կառույցների խոստումները: Փոփոխություններից առաջինը ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումն է:
Ու թեեւ իշխանություններն այս նախագծով ընդունել են ոչ իշխանականների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկությունները՝ բացառությամբ ռեյտինգային քվեարկության չեղարկումը, այնուամենայնիվ, երեկ այդ փաստաթղթի քննարկումը եւս թեժ անցավ: Օրինակ, այս անգամ ոչ իշխանականներին մտահոգում էր իշխանությունների կատարած այն լրացումը, թե ընտրակեղծիքի, մասնավորապես ուրիշի փոխարեն քվեարկելու եւ գրանցամատյանում նրա անվան դիմաց ստորագրություն նկատելու մասին սուտ հայտարարության դեպքում սահմանվում է 3-5 տարի ազատազրկում: Նման հայտարարություն ներկայացնելու համար այնպիսի պահանջներ են սահմանել, որ քաղաքացին երկար կմտածի՝ նկատած ընտրակեղծիքի մասին հայտարարություն տա՞, թե՞ ոչ: Ուրիշի փոխարեն քվեարկություն նկատելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելիս քաղաքացին պետք է «գրավոր հավաստի եւ ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին»:
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները գտնում են, որ հատկապես մեր երկրում գոյություն ունեցող դատական համակարգի պայմաններում ուրիշի փոխարեն քվեարկության դեպքեր նկատած քաղաքացին նման պահանջների դեպքում չի համարձակվի հայտարարություն տալ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն օրինակ է բերում, թե, ենթադրենք, մի քաղաքացի տասը ընտրակեղծիքի մասին հայտարարություն է ներկայացնում, բայց հանկարծ պարզվում է, որ դրանցից մեկը ճիշտ չէ: Ուրեմն այդ մի սխալ հայտարարության պատճառով նա պետք է քրեական պատասխանատվությա՞ն ենթարկվի ու 3-5 տարի ազատազրկմա՞ն դատապարտվի: Էդմոն Մարուքյանն էլ գտնում է, որ նման կոշտ պատիժներ սահմանելու փոխարեն իշխանությունները պետք է ընտրակեղծիք հայտնելու համար խրախուսման միջոցներ նախատեսեն:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին էլ հետաքրքրում էր, թե ինչ քանակի խախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Դ. Հարությունյանը պատասխանեց, որ նախագծում նման տոկոս ֆիքսված չէ, եւ ընտրական հանձնաժողովները, տվյալ դեպքում՝ ԿԸՀ-ն կորոշի՝ տվյալ քանակի կեղծիքը ազդո՞ւմ է ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ: Այսինքն հասարակության վստահությունը չվայելող դատական համակարգից վախեցող քաղաքացիները նախ կզգուշանան ընտրակեղծիքի մասին իրավապահ մարմիններին հայտարարություն ներկայացնել: Եթե, այնուամենայնիվ, համարձակվեն ու ներկայացնեն, Տիգրան Մուկուչյանի ղեկավարած ԿԸՀ-ն պետք է որոշի՝ արդյոք այդ կեղծիքներն ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա: Այդպիսով՝ իշխանությունները թեեւ ընդունել են ընտրական գործընթացների վերաբերյալ ոչ իշխանականների հիմնական պահանջները, բայց զուգահեռ այնպիսի կոնտր պայմաններ են մշակել, որ դրանք այնքան էլ արդյունավետ չլինեն:
Ավելին, դեռ պարզ չէ՝ արդյոք այս փոփոխություններն էլ, մասնավորապես ստորագրված ցուցակների հրապարակումը չի՞ արժանանա առաջին խումբ փոփոխությունների ճակատագրին եւ չեղյալ չի՞ համարվի: Բանն այն է, որ այն կարող է չեղյալ համարել Սահմանադրական դատարանը: Ճիշտ է, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս մտահոգությանը՝ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե իշխանությունները խորհրդարանական մեծամասնության միջոցով նման դիմում չեն ներկայացնի ՍԴ, բայց չի էլ կարող երաշխավորել, որ ՍԴ-ն ինքնակամ չի փորձի քննարկել այդ դրույթը: Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2012թ. մայիսի 5-ի որոշումով մերժել էր նախկին ԸՕ-ի՝ ստորագրված ցուցակների հրապարակմանը խոչընդոտող հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պատգամավորների դիմումը: Եվ Դ. Հարությունյանը չբացառեց հնարավորությունը, որ ՍԴ-ն այս անգամ էլ իր նախաձեռնությամբ կքննի եւ ցուցակների հրապարակումը կհամարի 2012թ. իր որոշմանը հակասող:
Ի դեպ, Ն. Փաշինյանը բարձրացրեց մեկ այլ խնդիր, որը վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման եւ ընտրական պրոցեսի օնլայն հեռարձակման վերաբերյալ փոփոխությանը: Այս դեպքում նախատեսված է, որ պետք է համապատասխան հանձնաժողով ստեղծվի, որը մրցույթ կհայտարարի ու կընտրի, թե մասնագիտացված որ ընկերությունը պետք է իրականացնի այդ ծրագիրը: Պատգամավորին հետաքրքրում էր, որ եթե մրցույթ հայտարարվի, բայց որեւէ ընկերություն չդիմի այդ ծրագիրը շահելու համար, ի՞նչ պետք է լինի: Դ. Հարությունյանը պատասխանեց, որ եթե որեւէ ընկերություն չդիմեց, իրենք չեն կարող մեկին ստիպելով անել տալ այդ գործը:
Այդպիսով՝ հասկանալի է դառնում, որ իշխանությունները, ընդունելով ընդդիմության պահանջները՝ այս անգամ էլ զուգահեռաբար այնպիսի հնարավորություններ են նախատեսում, որ դրանց հիմնական փոփոխությունները՝ ցուցակների հրապարակումը կամ տեսախցիկների տեղադրումը չգործեն:
Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները
Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)
Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին
Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան
Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի
Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)
Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում
Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է
Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին
Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Լարսը բեռնատարների համար փակ է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ
Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին
Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել
Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել
Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան
Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
© 2024 Հայկական ժամանակ