Վաղը Վարսերում կհուղարկավորեն 18-ամյա Հռիփսիմեին. եղբայրը տեղյակ չէ, որ նա մահացել է

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 3 անձը, այդ թվում՝ վթարված ուսանողականի վարորդը, շարունակում են բուժում ստանալ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: 3 վիրավորն էլ նյարդավիրաբուժության կլինիկայում են:

Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ուսանողականի վարորդ Գագիկ Ստեփանյանը երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Ստեփանյանը, հիշեցնենք, ունի ողնաշար-ողնուղեղային վնասվածք, սակայն ողնուղեղի ֆունկցիայի խախտում չկա:

Հիվանդասենյակներում բուժումը շարունակում են նաեւ վթարի հետեւանքով զոհված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը եւ նույն գյուղի բնակչուհի Շահանե Սմբատյանը: Ֆանարջյանն ասաց, որ Շահանեն առաջիկա օրերին դուրս կգրվի:

Բավարար է նաեւ Հրանտ Գասպարյանի վիճակը, սակայն դուրս գրման մասին դեռ վաղ է խոսելը: Հարցին՝ Հրանտը գիտակցության հետ կապված խնդիրներ չի՞ ունենա, պրոֆեսորը պատասխանեց. «Ունի խնդիրներ, վիճակն ընդհանուր գնահատվում է բավարար»:

Հիշեցնենք, որ Հրանտ Գասպարյանը վթարի հետեւանքով ստացել էր գլխուղեղի վնասվածք:

Վաղը Վարսեր գյուղում տեղի կունենա 18-ամյա Հռիփսիմեի հուղարկավորությունը: Ամբողջ գյուղը շոկի մեջ է կատարվածից: Մեր տեղեկություններով Հրանտը տեղյակ չէ քրոջ մահվան մասին եւ մեծ է հավանականությունը, որ չի մասնակցի հուղարկավորությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ժամը 08:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ուսանողներին դեպի Երեւան տեղափոխող «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին հարվածել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել, որի հետեւանքով «Մերսեդես-Սպրինտեր» ավտոմեքենայում եղած 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը մահացել էր, եւս 7 ուսանող եւ 2 մեքենայի վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ վիրավորներից 6-ը, որոնք տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, դուրս էին գրվել:

Վարսերի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Mercedes Benz Sprinter-ը 50-ամյա Գագիկ Ստեփանյանին տրամադրել էր Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը՝ բարեգործական հիմունքներով ուսանողներին Երեւան տանելու համար: Ուսանողականը գործում էր ընդամենը 2 օր: Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 23-ին Վարսերում ընտրություններ են տեղի ունենալու: Վարսերցիները պետք է ընտրություն կատարեն համայնքի ղեկավարի թեկնածուներից Հուսիկ Սեդրակյանի եւ գործող համայնքապետ Զավեն Հարությունյանի միջեւ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26866 դիտում

Մաֆիայի շերեփուկները պնդումներ են անում՝ մեզ չափելով նույն արշինով, ինչ մինչև 2018-ի հանցագործ իշխանությանը

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Այս պահին իրավապահները մայրաքաղաքում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացնում

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով 10 անձի նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ

Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում կեղծ խաղատներ են գործել․ տեսանյութ

Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Զարուհի, Ռոբերտին, Սերժին ծախված ստահակ, դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը վճարվել եք, որ ժողովրդին տանեք պարտության

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

Ղարաբաղի պսևդոէլիտան պետք է ծնկի բերվի․ վարչապետը ներկայացրել է առաջիկա քաղաքական օրակարգը․ տեսանյութ

Իրանի կողմից ԱՄՆ-ին փոխանցված նոր առաջարկը 14 կետ ունի

Սյունիքում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Կարապետյանի և Քոչարյանի թուլացումը ակնհայտ է. պատահական չէ, որ ասում են՝ ընտրությունները կեղծվելու է. Ադամյան

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ ինտենսիվ անձրևներ կլինեն

Քննարկվել են դպրոցականների հավասարակշռված և առողջ սննդի ապահովման հարցերը, ներկայացվել է Բրազիլիայի փորձը

Ղարաբաղյան կլանը պետք է ծնկի բերվի՝ ի դեմս պատերազմի եռագլուխ կուսակցության․ վարչապետ

Արամ Ղազարյանն այցելել է Շիրակի մարզ․ ՓԾ առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման հանձնարարականներ է տվել

Տաշիրսամոներն ու ռոբերտքոչարյաններն ուզում են քաղաքացիներին վախեցնել, իսկ Փաշինյանը սրտացավ է. տեսանյութ

Երևանի «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում տղամարդու դի է հայտնաբերվել

«Վարչապետին տեր ենք», «Փաշինյան, առողջությունդ պահի, կքայքայեն»․ քաղաքացիները չեն տրվում սադրանքներին

Արթուր Օսիպյանը ձերբակալվել է

Թափած ուղեղ են. գործ ունենք մաֆիայի հետ. ուզում են ՀՀ-ն դարձնել Բելառուս, որ գնան էշի պես բանեն. տեսանյութ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուժերը պետք է բացառեն բռնություն քարոզող, հասարակությանը բևեռացնող խոսույթից

Ընդդիմություն ջան, էսքանից հետո չզարմանաք հունիսի 7-ի արդյունքներից․ մեր «հանուն»-ին կգումարվի ձեզ «ընդդեմ»-ը

Պետք է Ղարաբաղի ժողովուրդը ոտքի կանգնի էն կլանի դեմ, որն իրեն 35 տարի կեղեքել, պատանդ է պահել․ ձեր կողքին ենք

Հարցը փակված է, ով ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ է ունենալու․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչնե՛ր, ծպտուններդ դուրս չգա, վեր ընկեք տեղներդ․ սադրանքներ վարչապետի դեմ

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 մլն 483 հազար 520 ընտրող

Ղարաբաղյան կլանը գործի է դրել բոլոր կամակատարներին սադրանքներ հրահրելու և վարչապետին դրանցում ներքաշելու համար

Ամերիկայից եգած ենք, որ ձեզ ընտրենք, մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը, պարոն Փաշինյան․ տեսանյութ

Երևանը պատրաստվում է COP17-ին

Արթուր Օսիպյանը նախապես գրառում է արել և ծրագրված գնացել է վարչապետին սադրելու

Բոլոր ճակատներով հարձակում է գնում ՀՀ ինքնիշխանության, պետականության դեմ․ պետական ինստիտուտները դիմակայուն են

Արաբկիրում վարչապետին հրահրած կինը փաստաբան Հովհաննես Խուդոյանի կնոջ մայրն է, իսկ նա՝ Գալստանյանի փաստաբանը

Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց

Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը

Խնայեք Ձեր առողջությունը, մի՛ բարկացեք, Ձեզ մի բան եղավ՝ անտեր կմնանք․ քաղաքացիները՝ Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանի՝ հետախուզման մեջ գտնվող և Բելառուսում ապաստան ստացած տղան վաղուց տեղափոխվել է ՌԴ