Սադոյանի որդին «քաշել» է մեկ ոստիկանի վահան, բայց տուժող է ճանաչվել 46 ոստիկան. ՖՈՏՈ

21/10/2016 schedule20:10

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի որդու՝ Արեգ Սադոյանի գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ սույն գործով առաջին նիստը սկսվելը կարգադրիչները դատարանի դահլիճում մի քանի շարք առանձնացրին հատուկ տուժող ոստիկանների համար: Այսպիսով՝  նրանք նիստերի դահլիճում 4 շարք զբաղեցրին: Ոստիկանների ուղեկցությամբ դատարան բերվեցին ամբաստանյալներ Արեգ Սադոյանն ու Ռաֆայել Կարագյոզյանը:

Անդրանիկ դատական նիստը, սակայն, երկար չտեւեց, քանի որ մեղադրող դատախազն ու գործով մի քանի տուժողներ չէին ներկայացել դատական նիստին:

Նշենք, որ Արեգ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել սույն թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկի պաշտպանիչ վահանը քաշելու համար:

Մեր զրույցում նրա հայրը՝ Արշակ Սադոյանն ասաց, որ թեեւ որդին այդ օրը եղել է Խորենացի փողոցում, սակայն զանգվածային անկարգություններին չի մասնակցել. «Մեկ րոպե, մեկ վայրկյան տեւողությամբ տեսագրության մեջ որեւիցե հստակ կադր չկա, որի մեջ նույնիսկ դեմքը կերեւա: Ընդամենը խանութներում ազատ վաճառվող գլխարկի եւ շապիկի նմանությամբ ուզում են մեղադրական գործ սարքեն, 3-8 տարի դատապարտեն մարդուն, առավել եւս, երբ այդ տեսանյութում այն անձը, որին նմանեցնում են տղայիս, որեւիցե լուրջ հանցագործություն չի կատարել: Տեսանյութի ամեն մի վայրկյանը ես հատուկ զննել եմ եւ կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ պարզ երեւում է, որ այդ անձնավորությանը ուղղակի հրել են դեպի առաջ, նույնիսկ առաջին շարք չի հասել: Նա փորձել է ամեն կերպ հեռանալ, բայց չի ստացվել: Ավելին, տեսանյութում հստակ երեւում է, թե նա ինչպես է փորձում հետ գնալ, դուրս գալ այդ հրմշտոցից: Իսկ քննիչը գրում է, որ նա փորձում էր առաջ գալ: Իմ կարծիքով՝ ամբողջությամբ հնարովի բան է եւ հիմա չեմ ուզում անդրադառնալ: Իմ պատճառով տղայիս են պատժում»: 

Մեր դիտարկմանը, այսինքն՝ ձեր որդու նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում, Սադոյանն ասաց, որ իր կարծիքով՝ իր անզգույշ արտահայտած խոսքերի պատճառով, որոշ անձերի վիրավորելու պատճառով քաղաքական հետապնդում է իրականացվում իր որդու նկատմամբ: Մեր ճշտող հարցին, թե մասնավորապես ում է վիրավորել, կարող է անուններ հնչեցնել, Սադոյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել. «Թույլ տվեք անուններ չասեմ, քանի որ դա կարող է դատական այս գործընթացի վրա ազդել»,-ասաց Սադոյանը: Դիտարկմանը, եթե որդին մեղադրվում է մեկ ոստիկանի վահանը քաշելու մեջ, ինչպե՞ս են մյուս 45 ոստիկանները տուժել, նախկին պատգամավորն ասաց, որ չգիտի, թե որտեղից են այդ տուժողները «հնարվել»: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ սկզբում չի կարողացել տեսակացել որդուն, սակայն որոշ ժամանակ անց թույլատրել են. «Առաջին տեսակցությունը սարսափելի պայմաններում է եղել, երկու շարք ապակիների հետեւից, բայց հետո կարգավորվեց»,-եզրափակեց Արշակ Սադոյանը:

Արեգ Սադոյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն որակում է սխալ մեղադրանք: «Արեգն ասում է, որ նման գործողություն չի արել: Ըստ ներկայացված մեղադրանքի՝ նա ընդամենը մեկ ոստիկանի վահանից է քաշել, այլ գործողություն չի արել, թե ինչու են մնացածին տուժող ճանաչել մեզ համար անհայտ է: Ենթադրվում է, որ նրանք տուժող են ճանաչվել ընդհանուր քրեական գործի շրջանակներում: Սա աբսուրդ վիճակ է»,-նկատեց պաշտպանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ Սադոյանի գործողություններից «տուժած» վահանը իրեղեն ապացույց համարվե՞լ է, Զուռնաչյանը բացասական պատասխան տվեց. «ոչ մի ապացույց չկա, ընդամենն իրենք տեսաժապավեն են ներկայացնում, որտեղ երեւում է ինչ-որ անձի գլխի հետեւի մասը եւ ասում են, որ դա Արեգ Սադոյանն է: Թե ինչպե՞ս են ապացուցելու չգիտեմ, թող գան դատարանում տեսնենք ոնց կապացուցեն»,-ասաց նա: Մյուս ճշտող հարցին այն ոստիկանը, որի վահանի քաշել է Արեգը, ցուցմունք տվե՞լ է, թե ոչ, պաշտպանն ասաց, որ ո՛չ նման ոստիկան կա, ո՛չ էլ ցուցմունք. «Ընդհանրապես Արեգի դեմ որեւէ ցուցմունք չկա: Գործով վկաներ կան, Սադոյանի ընկերներն են, որոնք իբր տեսաժապավենով ճանաչել են Սադոյանին: Մենք միջնորդել էինք այդ վկաների ու Սադոյանի միջեւ առերես հարցաքննություն կատարել, տեսնենք թե այդ ինչ ընկերեր են, ո՞նց են ճանաչել, բայց նախաքննական մարմինը մեր միջնորդությունները մերժել է»:

Վարդան Զուռնաչյանն ասաց, որ պատրաստվում էր առաջին դատական նիստին Արեգ Սադոյանին ազատ արձակելու, կամ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնել, սակայն դատախազի անհայտ բացակայության պատճառով չկարողացավ ներկայացնել:

Այսպիսով Արեգ Սադոյանին եւ նրա հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Ռաֆայել Կարագյոզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը: Առաջադրված մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է երեքից ութ տարվա ազատազրկում:

4 շարքով նստած տուժող ոստիկանները

Արշակ Սադոյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5058 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան