Երևան
12 °C
Վաղը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում տնօրենի ընտրություն է: Այս դպրոցն արդեն տեւական ժամանակ է, ինչ տնօրեն չունի: Դպրոցի նախկին տնօրեն Էդուարդ Բեգլարյանի թոշակի անցնելուց հետո օգոստոսի 23-ից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մնացականյանը:
Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հուլիսի 19-ին անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ մրցույթի մասին հայտարարությունը թերթերում չի հրապարակվել:
Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը վաղը պետք է ընտրություն կատարի երեք թեկնածուների միջեւ: Նրանք են՝ տնօրենի պաշտոնակատար Արթուր Մնացականյանը, որը «Սովխոզի» դպրոցի տնօրենն է եղել եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Նաիրա Ավանեսյանը եւ դպրոցի պատմության եւ հասարակագիտության բազմամյա ուսուցչուհի Մարինա Ղազարյանը:
Հաշվի առնելով, որ Արթուր Մնացականյանի պահվածքը, քաղաքում տարածված տեղեկությունները, որ նա գումար է տվել, որ իրեն ընտրեն տնօրենի պաշտոնում, Մարինա Ղազարյանը Կրթության նախարարության պատասխանատուներին կոչ է անում ներկա լինել այդ մրցույթին եւ վերահսկել գործընթացը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:
- Տիկին Ղազարյան, մտավախությո՞ւն կա, որ ընտրությունը կարող է արդար չլինել:
- Եթե նախարարության ներկայացուցիչը գար, գոնե կլսեին մեր ծրագրերը ընտրությունից առաջ: Բայց մենք տեղեկացել ենք, որ ավագ դպրոցի տնօրենն է գալու: Ես չեմ կարծում, որ նա աչքերը կբացի եւ կփորձի հասկանալ, թե ինչ է կատարվում: Կստացվի նախորդ անգամվա նման, երբ մարզպետն ասաց՝ պետք է ընտրենք Մնացականյան Արթուրին եւ հանձնաժողովը ընտրեց նրան եւ ոչ թե ծրագրերը:
- Իսկ հանձնաժողովը տրամադրվա՞ծ է որեւէ մեկին սատարել:
- Այո, հիմա էլ են ասում, պետք է այնպես անել՝ Արթուրն անցնի:
- Ո՞վ է ասում:
- Դե Հանրապետականները ժողով են հրավիրել, որոշել են, որ պետք է անցի: Կապանի քաղաքապետն էլ է իր կողմից, ես համոզված եմ, որ մեր ներկայացրած ծրագրի բովանդակությունը նշանակություն չի ունենա:
- Ինչո՞ւ են նրան սատարում:
- Ինձ էլ է հուզում այդ հարցը, թե ինչու են իշխանությունները շահագրգռված, որ ինքն անցնի, չնայած ինքը մեր դպրոցի հետ կապ չունի: Նախկին մարզպետի ժամանակ վախենում էին, ասում էին կարող է աշխատանքից ազատել, մեկն ասում էր աղջիկս մարզպետարանում է աշխատում, մյուսն ասում էր ամուսնուս աշխատանքից կհեռացնեն: Հիմա էլ ուղղակի ասում են՝ խոստացել ենք, որ Արթուրին ենք ընտրելու:
- Ո՞վ է ասում:
- Դե մարզպետարանի կրթության բաժնի աշխատողներից մեկն ասաց, որ ես արդեն խոստացել եմ, իրեն պետք է ընտրեմ:
- Նա խորհրդի անդա՞մ է:
- Այո: Խորհրդի նախագահը քաղաքապետի խորհրդականն է՝ Արմեն Սարգսյանը, նրա կինը խորհրդի անդամ է: Խորհրդի անդամ է անգամ թեկնածուի եղբայրը: Մինչդեռ խորհուրդը պետք է այնպես ձեւավորվի, որ ամուսին, կին, քույր, եղբայր չլինի այնտեղ: Պետք է փոխվի այս խորհրդի կազմը: Ինձ դուր է եկել վարչապետի հայտարարությունը՝ մայր ու աղջկա ինստիտուտը վերացնելու հետ կապված: Դա իրագործելու համար սա լավ հնարավորություն է: Ամուսին ու կին չպետք է լինեն նույն խորհրդում, որպեսզի հաշվի չառնվեն բարեկամական կապերը ընտրություն կատարելիս: Ես սկսել եմ մտածել, որ ավելի լավ է նշանակեն տնօրենին, բայց չխաբեն, որ ժողովրդավարական ընտրություն է: Այդպիսի բան չկա: Ում ուզում են, նշանակում են, սա է փաստը:
- Ընտրությունը դեռ տեղի չի ունեցել, միգուցե հնարավո՞ր է ինչ-որ բան փոխվի:
- Արթուր Մնացականյանն արդեն 3 ամիս է՝ տնօրենի պաշտոնակատար է, երբեք չի օգտագործել այդ բառը: Միշտ հանդես է եկել տնօրենի անունից, մինչեւ այսօր էլ դռան մոտ փակցրած է «տնօրեն Արթուր Մնացականյան» ցուցանակը: Ես զարմանում եմ՝ ինչու են նրան սատարում: Հիշում եմ՝ մարզպետարանի աշխատակիցներից Նելլի Կարապետյանը, որը խորհրդի անդամ էր, Մնացականյանի հետ կապված բացասական կարծիք էր հայտնել, որ 17 տարի դպրոցի տնօրեն լինելով ոչ մի ձեռագիր չի թողել «Սովխոզի» դպրոցում:
- Դուք վարկած չունե՞ք, թե ինչու են հատկապես նրան ուզում տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում:
- Քաղաքում խոսում են, որ գումար է տվել: Բայց քանի որ նրա ձեռքից չենք բռնել, չենք կարող պնդել: Պետք է շարունակենք զարմանալ, թե ինչու են այնքան ցանկանում նրան «նշանակել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին
Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան
Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում
Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով
ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT