Երևան
12 °C
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ գնահատականներ է տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում:
Գործի նախապատմությունն ու ընթացքը
«Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ-ը ստացել է 2007 թվականին: Այդ ժամանակ Արման Մկրտումյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն է եղել: Դիմումատուները ՄԻԵԴ-ն ներկայացրել են, որ Մկրտումյանը փորձել է Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջող եւ գործով պատասխանողին պարտադրել, որ հաշտության գան: ՄԻԵԴ են դիմել ՀՀ 3 քաղաքացի՝ Յուրի Վարդանյանը, Շուշանիկ Նանուշյանը, Արտաշես Վարդանյանը: Ըստ վճռի՝ առաջին դիմումատուն պնդում է, որ իրեն ապօրինաբար զրկել են տնից: Դիմումատուներից մեկը նրա կինն է, մյուսը՝ որդին: Յուրի Վարդանյանը 1 միլիոն 48 հազար 97 եվրո է պահանջել որպես նյութական վնասի փոխհատուցում (իր օտարած տան արժեքը): Դատարանին նա ասել է, որ լավագույն լուծումը կլիներ, որ իր հողը վերադարձնեն իրեն, քանի որ հողը դեռ չի հատկացվել այլ մասնավոր անձի:
Հայաստանի կառավարությունն էլ պնդել է, որ Վարդանյանի տունը չեն վերադարձնի, այն երբեք էլ իրան չի պատկանել, բացի այդ նրա պահանջած փոխհատուցման գումարը շատ է, քանի որ պետք է փոխհատուցումը հաշվարկել հաշվի առնել օտարման պահի դրությամբ կադաստրային գինը: Կառավարությունը նաեւ նշել է, որ 54 միլիոն 494 հազար դրամը, որ առաջին դիմումատուն արդեն ստացել է ներպետական վարույթի ժամանակ, համարժեք փոխհատուցում է ցանկացած նյութական եւ ոչ նյութական վնասի դիմաց:
Նախադեպային որոշում
«Հետեւաբար, Դատարանը եզրակացնում է, որ դատավոր Մ-ի վարքագիծը, պարունակելով դատական չեզոքության սկզբունքից բխող անկողմնակալության պակաս, առաջացրել է օբյեկտիվորեն հիմնավորված վախ, որ նա անաչառ չի եղել դիմումատուի գործի վերաբերյալ որոշում կայացնելիս: Այս առումով եւս առկա է եղել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»,- Արման Մկրտումյանի մասով ասված է ՄԻԵԴ-ի վճռում:
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն Արման Մկրտումյանի նախագահությամբ նիստերի մասնակցում եւ նկատում է, որ Մկրտումյանն ունի մարդկանց հաշտության պարտադրելու ոճ: «Այդ վճիռը դրա լավագույն դրսեւորումներից է, որն ապացուցում է Մկրտումյանի՝ այն ժամանակ ցուցաբերած շահագրգռվածությունը»,- մեր զրույցում ասաց Գյոզալյանն ու նշեց, որ փաստաբանական գործունեության ընթացքում չի հանդիպել մի դեպքի, որ կոնկրետ դատավորի վերաբերյալ ՄԻԵԴ-ն ընդգծված դիրքորոշում արտահայտի:
Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը, որպես կանոն, դատավորի անունը չի ընդգծում: «Իրեն հարգող ցանկացած պետություն, ամեն ինչ կաներ, որ Մկրտումյանը կամ Պողոսյանը, չանձնավորենք, մեկ ժամ ավելի չմնա այդ բարձրագույն դատական ատյանի ղեկավարի պաշտոնում: Ես կարծում եմ, որ այդ անձը պետք է լինի անբիծ անձնավորություն: Այս վճիռը չեմ կարծում, որ մեծ բեկում կմտցնի, թեեւ նորմալ իրական պետությունում միանշանակ պետք է բեկում մտցներ, որովհետեւ, ակնհայտորեն, ցույց է տալիս բարձրագույն դատական իշխանության ղեկավարի ակնհայտ շահագրգռվածությունը գործով»,- նշեց փաստաբանը՝ զարմանք հայտնելով, թե ի՞նչ է նշանակում դատավորի կողմից նիստերը մի քանի անգամ հետաձգելով հաշտություն պարտադրել:
ՄԻԵԴ-ի վճիռը, որպես միջանկյալ ակտ
Դատարանը հաշվի առնելով դիմումատուների պահանջն ու Հայաստանի կառավարության առարկությունը որոշել է փոխհատուցման մասով վճիռը.
ա) հետաձգվում է
բ) վճիռը վերջնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կառավարությունը եւ առաջին դիմումատուն ներկայացնեն իրենց գրավոր դիտարկումները վնասը փոխհատուցելու չափի մասին եւ, մասնավորապես, թե ինչ համաձայնության են հանգել:
գ) մինչ այդ կանգնեցել ընթացակարգը եւ դատարանի նախագահին օժտել նույն լիազորությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT