Ցուցարար «չեմպիոնը» 1 կգ քարը 150 մետրից նետել է ոստիկանների վրա. տուժել է 46 ոստիկան

27/10/2016 schedule21:25

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց:

4 ամբաստանյալների մասով գործի վարույթը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից մոտ մեկ ամիս առաջ ընդատության կարգով փոխանցվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Մեսրոպ Մակյանին:  

Գործով ամբաստանյալներ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը մեղադրվում են հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց վրա քար, շիշ նետելու եւ ոստիկանական վահանին հարվածելու մեջ:  

Այսօր տուժող ոստիկանների մուտքը դատական նիստերի դահլիճ չէր դադարում. նրանց թիվը հասնում էր 46-ի: Դատական նիստերի քարտուղարուհուց 10 րոպե պահանջվեց ներկա-բացակա անելու համար: Իսկ վկաներից մի տարեց տղամարդ էլ կարգադրիչներին դժգոհում էր, թե ինչու են իրեն վկա ներգրավել գործով, ինքը ոչ մի բան ո՛չ տեսել է, ո՛չ լսել:

Դատական նիստին չէին ներկայացել չորս ամբաստանյալների պաշտպանները: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարության միակ մասնակից մեղադրող դատախազին տեղեկացրեց, որ պաշտպաններից դատարանը գրություն է ստացել, որում նշված է, որ մեկ այլ գործով ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ չեն կարող ներկա գտնվել դատական նսիտին: Մինչ դատավորը կհայտարարեր նիստը հետաձգելու մասին, գործով երկու ամբաստանյալները դատավորից խնդրեցին տեսակցություն տրամադրել իրենց հարազատների հետ: Դատավորն ասաց, որ այդ հարցին կանդրադառնան հաջորդ դատական նիստին, երբ ներկա կլինեն նաեւ պաշտպանները: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 15:00-ին:

Ամբաստանյալ Հայկ Հովհաննիսյանի հայրը՝ Հովհաննեսը, մեր զրույցում դժգոհություն հայտնեց նիստերը պարբերաբար ձգձգելու համար: «Էնքան ոստիկան են գործով ներգարվել, որ հանկարծ մեկը չգա, նորից հետաձգելու են, սենց ոնց կլինի»,-ասաց նա: Վերջինս կարծիք հայտնեց, որ իր որդին պետք է վաղուց ազատության մեջ գտնվեր, քանի որ ըստ նրա՝ ոչ թե պետք է մեղադրյալ ներգրավվեր այլ՝ վկա: Հովաննես Հարությունյանը ի պատասխան մեր հարցին ասաց, որ իր որդու դեմ որեւէ ոստիկան ցուցմունք չի տվել: «Հիմա ես չեմ հասկանում՝ անկարգությունները էս տղերքի կողմից է եղել, թե՝ պետության»,- հարց հնչեցրեց ամբաստանյալի հայրը: «Այո, իմ տղան Խորենացի փողոցում եղել է. հիմք են ընդունել լրատվական կայքերից մեկի տեսանյութը, որում Հայկը ոտքով մի հատ ոստիկանական վահանի է հարվածում, մի հատ էլ շիշ է շպրտում, ընդամենը դա: Հայկը Ապրիլյան պատերազմին կամավորական էր գրվել, որ երկիրը պահի, բայց հիմա ինչ ա անում պետությունը, ոչ մի բան»,- ասաց Հայկի հայրը: Նա նշեց, որ Հայկը սովորում է Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի վերջին կուրսում: «Դատ չի լինում, որ գոնե միջնորդություն ներկայացնենք իրեն ազատ արձակելու վերաբերյալ»,- դժգոհեց Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նկատեց նաեւ, որ անցած դատական նիստին ուրիշ տուժող ոստիկաններ էին ներկայացել, իսկ երկվա նիստին՝ ուրիշ:

Ամբաստանյալ Արման Մխիթարյանի հայրը՝ Գարեգինն էլ զարմացել է որդու «ուժերի վրա»: «Տեսանյութ կա, որ որդիս ոստիկանների ուղղությամբ քար է շպրտում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ 1 կիլոգրամանոց քարը չէր կարող 150 մետր հեռավորությունից դիպել ոստիկաններին, հետեւաբար չէր կարող որեւէ ոստիկան տուժել: Եթե կարող է նման բան լինել, ապա որդուս պետք է աշխարհի չեմպիոնի կոչում տան, ոչ թե դատեն»,- նկատեց ամբաստանյալի հայրը: Նա ասաց, որ որդին երբեք որեւէ ցույցերի չի մասնկացել: Իսկ այդ օրն էլ Խորենացի փողոցում եղել է այն ժամանակ, երբ անցնելիս տեսել է ոստիկանների ու ցուցարարների միջադեպը: Ըստ հոր խոսքերի՝ Արմանի ոտքին լուսաձայնային նռնակներից մեկն է դիպել, նա էլ վերցրել է քարն ու նետել ոստիկանների ուղղությամբ: «Բայց էլի եմ ասում, դա չէր կարող ոստիկաններին կպնել, որովհետեւ նրա եւ ոստիկանների հեռավորությունը եղել է 150 մետր: Էդ նռնակներից որդիս մի քանի այրվածքներ է ստացել՝ ականջի, ոտքի հատվածում, բայց բուժօգնությունից հրաժարվել է: Հիմա թող դատարանում փորձագետներ գան ու տեսանյութը հետազոտեն, տեսնեք՝ ոնց կարող էր նրա էդքան հեռավորության վրա շպրտած քարը կպնել ոստիկաններին, էդ ի՞նչ ուժ պետք է որդիս ունենա: Պարզապես նպատակ են դրել ջահել տղաներին լցնել բանտ», - ասաց Արմանի հայրը:

Ակնկալիքներ չունենալով դատարանից, Գարեգին Մխիթարյանը որոշել է դատից հետո ընտանիքով արտագաղթել: «Սա երկիր չէ: Չի բացառվում, որ հրաժարվենք նաեւ քաղաքացիությունից, որովհետեւ էս երկիրը երկիր չի դառնա: Մենակ պիտի Հանրապետական լինենք, որ նորմալ ապրենք, որովհետեւ սովորական մարդկանց հետ սենց են վերաբերվում»,-եզրափակեց Մխիթարյանը:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում 4 ամբաստանյալների սպառնում է երեքից ութ տարվա ազատազրկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8423 դիտում

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա