Երևան
12 °C
Երեւան քաղաքի Հանրապետության եւ Տպագրիչների փողոցների հատման մասում երեկ ապամոնտաժված «Առաջին Տպարան»-ի շենքի տեղում կառուցվելու է 9 հարկանի հյուրանոց: Սեփականատեր Գենիկ Կարապետյանը, որը նախկինում «Ամուր երկաթ» ԲԲԸ-ի տնօրենն էր, գնել է տպարանի շենքի ողջ բաժնետոմսերն ու որոշել է հյուրանոց կառուցել:
Armtimes.com-ը շենքի ապամոնտաժման, կառուցվելիք հյուրանոցի, Երեւանի ճարտարապետական տեսքի վերաբերյալ զրուցեց Գենիկ Կարապետյանի հետ, ով վստահեցրեց, որ քանդված շենքի հարակից երկու շինությունները պատմամշակութային ժառանգություն չեն:
- Պարոն Կարապետյան, իսկ քանդված շենքի մասին ձեզ ի՞նչ են ասել, նկարագրեք շինությունը:
- Այդ շենքը, երեւի, 30 տարի չօգտագործված, քանդված, բաղդադով կառուցած շենք է եղել: Շենքը գործնականում երկհարկանի է եղել, որն օգտագործվել է տպարանի հաստոցների համար: Այսօր այդ շենքն ինչ-որ նպատակի համար անհնար էր օգտագործել: Կարելի էր միայն որպես պահեստ օգտագործել, բայց քաղաքի կենտրոնում այդ ամբողջ տարածքն այդպես անիմաստ թողնելու իմաստը, ես չեմ հասկանում:
- Տպարանը գործո՞ւմ էր:
-Չի աշխատել, այնտեղ ոչ մի բան չկար:
- Իսկ գույքը՞:
- Գույք չկար, դա սեփականաշնորհվել է մոտ 20 տարի առաջ եւ այդպես մնացել էր: Ուղղակի մենք այդ ընկերությունից, որը սեփականատերն էր, բաժնետոմսերը գնել ենք:
- Որպես անհա՞տ եք գնել:
- Այո, մենք «Աստորի ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետոմսերն ենք գնել:
- Ձեր ներդրումային ծրագիրն որքա՞ն է կազմում:
- Առանց հողի գնի, մոտավորապես 13 միլիոն ԱՄՆ դոլար:
- Երբվանի՞ց եք սկսելու շինաշխատանքները եւ ե՞րբ է ավարտվելու:
- Արդեն սկսել ենք: Նախատեսել ենք երկու տարում ավարտել, 2018 թվականի ձմռանը, որպեսզի ավարտենք:
- Հյուրանոցն ասեցիք 9 կամ 10 հարկ է ունենալու: Ի՞նչու է վիճելի հարկերի թիվը:
- Հյուրանոցը 9 հարկ է, իսկ 10-րդը կիսանկուղային հարկ է լինելու:
- Ստորգետնյա ավտոկայանատեղի չե՞ք ունենալու:
- Չէ:
- Հյուրանոցի բարձրությունը սիմետրի՞կ է հարակից շինությունների հետ:
- Հարակից բարձրահարկեր կան, մենք ցանկացել ենք, հատկապես, Հանրապետության փողոցի հետ համահունչ շինություն ստանալ: Աջ թեւը թողել ենք 5 հարկանի: Հյուրանոցը, որը լինելու է 9 հարկանի, մյուս շենքերի հետ չի խոսում: Հետնամասում կառավարության շենքերից է իր բակով: Երբ դիմացից նայում ես, սիրուն բան է ստացվում:
- Հասարակությունը քննադատում է, թե ինչո՞ւ հին շենքը քանդվեց առանց քննարկման: Ո՞րն է ձեր արձագանքը՝ որպես կառուցապատող եւ սեփականատեր:
- Մենք այս ամենը քննարկել ենք: Ես չեմ հասկանում՝ հասարակության հետ, ո՞ւմ հետ պետք է քննարկեինք: Մենք ճարտարապետների միությունում, անգամ հոկտեմբերի մեկին լսումներ է եղել: Բոլորի հետ քննարկել ենք, համաձայնեցրել ենք: Նախագծի վրա ամիսներով աշխատում են, տեսքի են բերում: Բոլորը մեզ մեղադրում են, թե այդ տարածքում ինչու եք 9 հարկանի շենք կառուցում, ոչ թե 20 հարկանի: Մենք չենք ուզեցել: Ես էլ որպես քաղաքացի, ինձ համար հաճելի չի, որ աղավաղվում է քաղաքի ընդհանուր տեսքը: Որ պետք է քանդվեր՝ միանշանակ է, իսկ շենքի հետ կապված, եթե ցանկացած լրագրող, հասարակական կազմակերպություն առաջարկ կանի, մենք սիրով պատրաստ ենք լսելու եւ հաշվի առնելու այդ բոլորը: Եթե կասեն այստեղ դուք ոչ թե 9 հարկ պետք է կառուցեք, այլ՝ 7 հարկ, մենք կկառուցենք 7 հարկ:
- Եղե՞լ է առաջարկ, որ չքանդեք շենքը:
- Չէ, չի եղել, դա հնարավոր չէր: Եղել է առաջարկ, որ քանդել կողքի շինություններն էլ, ուղղակի ես որպես մարդ չեմ համաձայնվել քանդելու: Մենք այստեղ բավականին մեծ եւ անիմաստ ծախսեր ենք անելու եւ այսքան տարածք …: Օրինակ՝ Անի հյուրանոցի կողքը դրել, 50 հարկ են կառուցել, այստեղ երբ մենք ունենք 6 հազար քմ տարածք, կարող էինք 40 հարկանի շենք կառուցել, բայց չէր նայվում: Կարող է սխալ է, վաղը կարող է լրագրողներդ ու ՀԿ-ները ասեք, որ այստեղ լինի 40 հարկանի շենք սիրուն կլինի, մենք կդարձնենք 40 հարկանի շենք:
Եղել է թյուրիմացություն, որ փոշի է բարձրացել: Բայց գտեք, ցանկացած բան անելուց ինչ-որ մի բան լինելու է: Գնացեք տեսեք, թե ինչ տեսք ուներ այդ տարածքը 30 տարի առաջ: Ինչու ոչ մեկ չէր ասում՝ Սեւան հյուրանոցի տեղը ի՞նչ է լինելու: Երբ որ 50 տարի Դվին հյուրանոցն այդ տեսքին է: Հիմա մենք քաղաքի կենտրոնում ընդամենը 2 տարում կառուցապատում ենք եւ այդքան տարածքից ընդամենը օգտագործում ենք 2 հազարը, նման բան չեք կարող գնել: Բոլորը կասեն էդ սեփականատերը բառիս բուն իմաստով հիմար էր: Այստեղ կսարքեր 20 հարկանի շենք, կվաճառեր… ախր չի կարելի:
- Ապամոնտաժումն այլ կազմակերպությա՞ն եք պատվիրել:
- Պատվիրել եմ եւ որոշ դեպքերում, երեւի, իմ մեղքն էլ կա, բայց դա եղել է ընդամենը 15 րոպե: Ինձ ասել են, որ ԱԻՆ-ին զգուշացվել է, մի խումբ այնտեղ է եղել, ասվել է ոստիկանությանը, որպեսզի բնակչությանն ասեն մեքենաները հանեն, ամեն ինչ ազատված է: Ես չլինելով դրա մասնագետ, չեմ պատկերացրել, որ կարող է փոշի բարձրանա: Իսկ ապահովության համար ես, երբ հարցրել եմ, նրանք ասել են, որ լիցենզիա ունեցող կազմակերպություն է: Նրանք ասել են ԱԻՆ-ին, ասվել է ոստիկանությանը, ճանապարհները փակվել են, տեղյակ են պահել հարակից կազմակերպություններին: Դրանից հետո ինձ անելիք չէր մնում: Ես սխալ կլինեմ այն դեպքում, երբ հասարակության կողմից այս շենքի նախագիծը չընդունվի, գտնեն, որ դա տվյալ տեղում ճիշտ չէ: Ես այսօր պատրաստ եմ, եթե կան առաջարկներ, թող ներկայացնեն:
- Այսինքն՝ հնարավոր է ճարտարապետական տեսքը փոփոխման ենթարկվի:
- Միանշանակ: Մենք դեռ ոչ մի բան չենք կառուցել: Քանդվելը միանշանակ պետք է քանդվեր, ով ինչ ուզում է թող ասի: Հիմա խնդրում եմ եկեք, մենք ցույց տանք նախագիծը, դուք ասեք ձեր դիտողությունները, ցանկությունները, եթե դա ճիշտ կլինի, ոչ թե էժանագին բանի համար, մենք հաշվի կառնենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT