Տեխնոլոգիաներ. դատերի ստվերային կողմը

28/10/2016 schedule15:49

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 29-ի համարում

Երբ նախաքննության մարմինը թերի ու պատվերով է քննությունը վարում, դատաքննությունը վերածվում է կարկատան անելու պրոցեսի, իսկ դատարանը դառնում է նախաքննական մարմնի թերությունները շտկողը:

Սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում ցանկալի արդյունքի հասնել. միեւնույն է, թերություններն այնքան շատ են լինում, որ դրանք անզեն աչքով էլ են երեւում: Այս պարագայում արդեն գործի են դրվում բոլոր անթույլատրելի մեթոդները, ընդհուպ՝ ամբաստանյալների նկատմամբ ճնշումների գործադրում, անգամ բուն դատավարության ընթացքում: Երեկ Սամվել Առաքելյանի սպանության գործի դատավարության ժամանակ ամբաստանյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը կրկին բարձրացրեց դատախազության ՀԿԳ քննիչ Բագրատ Պետրոսյանի մեկուսարան կատարած ապօրինի այցերի հարցը:

Ըստ պաշտպանի, քննիչն առանց որեւէ քննչական գործողություն կատարելու այցելել է ամբաստանյալներին եւ երկար զրույց ունենալով՝ ինչ-որ բան համոզել նրանց (հավանաբար համոզել է, որ նախաքննական ցուցմունքներից չհրաժարվեն եւ Միհրան Մովսիսյանի դեմ ցուցմունք չտան): Պաշտպանը միջնորդում էր «Երեւան-Կենտրոն» (նախկին ԱԱՆ) մեկուսարանից պահանջել եւ գործին կցել ամբաստանյալներին կատարած բոլոր այցերի տեղեկանքը: Մեղադրող Կորյուն Փիլոյանը, չառարկելով միջնորդության դեմ, խոսեց այն մասին, որ քննիչը կարող է նաեւ մեկուսարան այցելել քննչական գործողություններից դուրս՝ իր տակտիկան ճշտելու նպատակով: Թողնենք այն, որ պնդումը բավական վիճելի է, սակայն ի՞նչ տակտիկայի մասին է խոսքը, երբ քննիչն ամբաստանյալին է այցելում նախաքննության ավարտից հետո: Կամ ինչպե՞ս կարելի է գնահատել այն, որ ամբաստանյալներին այցելում են ոչ միայն քննիչները, այլեւ տվյալ նախաքննության հետ չառնչվող անձինք:

Տիգրան Նաղդալյանի սպանության քննության նիստերից մեկի ժամանակ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հարց բարձրացրեց, թե իրենք տեղեկություններ ունեն, որ ամբաստանյալներին այցելում են ու ճնշումներ գործադրում նրանց վրա: Դատավոր Սարո Արամյանը հայտարարեց, թե ինքն է տվել որոշ ամբաստանյալների այցելելու թույլտվությունը, եւ որ դա կատարվում է քրգործից անջատված մասի քննության շրջանակներում: Մենք ձեռք բերեցինք անջատված մասի վերաբերյալ քննիչի որոշումը եւ համոզվեցինք, որ Նաղդալյանին սպանողներին կատարված այցերն այդ գործի շրջանակներում չէին կարող տեղավորվել:

Մայիսի 19-ին կայացված այդ որոշումը վերաբերում է «Արարատ-պահածո» ՍՊԸ-ի տնօրեն Քաջիկ Մարգարյանին եւ այլոց, որոնք, «չարաշահելով պաշտոնական դիրքը, 1999-2002 թթ. «Կոնվերս բանկ», «Արարատ-Ոռոգում», «Արդշինբանկ», «Հայաստանի ներդրումային ընկերություն», «Զարգացման հայկական բանկ» ու այլ ընկերություններից ստացել են, ընդհանուր առմամբ, 5 միլիոն 432 հազար 777 ԱՄՆ դոլար վարկ, որից չեն վերադարձրել 1 միլիոն 926 հազար 018 դոլար՝ թվարկված ընկերություններին հասցնելով ծանր հետեւանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափի նյութական վնաս»: Քննիչը որոշել է Մարգարյանի եւ մյուսների մասով քրօրի 182 (պաշտոնի չարաշահում) հոդվածով մաս անջատել եւ շարունակել նախաքննությունը:

Ի՞նչ կապ ունեն Նաղդալյանին սպանողներն այս վարկերի եւ այս ընկերություններին պատճառված վնասի հետ՝ ոչ մի: Իսկ դա նշանակում է, որ քննիչների՝ ամբաստանյալներին այցելելու որեւէ առիթ չկա, եւ եթե նրանք այցելել են, ապա դա ապօրինի է, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ գործը դատական վարույթ հանձնելուց հետո նախաքննությունն իրականացնողն այցելի մեղադրյալին: Սակայն սա ճնշումների միայն երեւացող մասն է, իսկ քննիչների այցերը չարիքի նվազագույնն են: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Նաղդալյանի գործով ամբաստանյալներին այցելում են ոչ միայն քննիչները, այլեւ նախաքննության եւ դատաքննության հետ բոլորովին կապ չունեցող անձինք, որոնց այցերը չեն էլ արձանագրվում ԱԱՆ մեկուսարանի մատյաններում:

Ասում են, որ այցելուների թվում է ուժային նախարարներից մեկը, որը ամբաստանյալներին համոզում է դատարանում չփոխել ցուցմունքները, կամ էլ՝ ընդհանրապես ցուցմունք չտալ, նաեւ հրաժարվել պաշտպանից կամ օգտվել միայն Լուսնթագ Բադալյանի ծառայություններից: Ամբաստանյալների նկատմամբ այլ ճնշումներ էլ են կիրառվում. ասենք՝ Ապերին սպառնում են, որ եթե պահանջվող ցուցմունքները չտա, ապա գործ կհարուցեն իր փեսայի նկատմամբ, կձեւակերպեն՝ իբր փեսայի մեքենայով է գնացել Արարատ՝ Արմեն Սարգսյանից փող ստանալու:

Լյովա Հարությունյանին ասում են, որ եթե հօգուտ Սարգսյանի ցուցմունք տա, հոդվածը կփոխեն՝ պարտակողից կդարձնեն սպանության օժանդակող: Կամ՝ մայիսի 13-ին Նաղդալյանի գործով ղարաբաղցի ամբաստանյալ Սամվել Աբրահամյանի (Ցավ) մոտ են բերել ղարաբաղցի մի չինովնիկի, որը նրան հայտնել է, որ իրենց մոտից գումար են գողացել, եւ կասկածում են, որ ինքն է դա հափշտակել: Այս մասին դատարանում հայտարարեց ինքը՝ ամբաստանյալը: Արդյունքում՝ մայիսի 13-ից հետո տված ցուցմունքներն էականորեն տարբերվում են մինչ 13-ը նրա տված ցուցմունքներից: Սակայն եթե այս մանր չինովնիկի այցելության մասին ամբաստանյալը համարձակվում է հայտարարել դատարանում, ապա նախարարի այցելության մասին, բնականաբար, լռում է:

Գործի ելքով շահագրգիռ անձինք այնքան են կորցրել չափի զգացումը, որ ճնշումներ են կիրառում անգամ դատարանի շենքում. ընդմիջման ժամին դատարան էր շտապել քննիչ Հեկտոր Սարդարյանը, որի այցելությունը չէր վրիպել քաղաքացիների աչքից, եւ նրանք հայտնել էին մամուլին: Եւ այս բոլոր ապօրինի մեթոդները մի նպատակի են ծառայում՝ կատարել վերեւից իջած պատվերը, ու քրեական հետապնդումը ծառայեցնել իշխանությունների ամրապնդմանը:

Արմինե Օհանյան

Տպել
1289 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ