Ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ Պեկին 2008-ից 8 տարի անց փոխչեմպիոն դառնալու մասին

28/10/2016 schedule18:47

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը խոսել է 8 տարի անց Պեկինի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն դառնալու մասին: Հոկտեմբերի 26-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը հայտարարեց, որ 85 կգ քաշային կարգի արծաթե մեդալակիր, բելառուս Անդրեյ Ռիբակովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, ՄՕԿ-ը նրան զրկել է մեդալից եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային հանձնարարել վերաբաշխել մեդալները: Դա նշանակում է, որ այն, ամենայն հավանականությամբ, պետք է բաժին հասնի բրոնզե մեդալ նվաճած Տիգրանին, թեեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռեւս պաշտոնական նամակ չի ստացել միջազգային ֆեդերացիայից: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ չէր պատկերացնի, որ նման բան կարող է տեղի ունենալ:

«Մտածել, որ մարդն իր կարիերայի վերջում կդառնա Օլիմպիական փոխչեմպիոն.... դա անասանելի ուրախություն է: Այդ պահին (խմբ. նկատի ունի մրցման օրը), իհարկե, լրիվ ուրիշ հաճույք է, բայց այդ փաստը, եւ այն, որ դա պատմության մեջ է գրվելու, էլի ոչ պակաս երջանկություն է»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, Տիգրան Մարտիրոսյանին դուր չի գալիս այն, թե ինչ հանգամանքներում է նա ստացել արծաթե մեդալը: Ըստ նրա՝ անընդունելի է, երբ մարզիկը՝ տվյալ դեպքում Անդրեյ Ռիբակովը, տարիներ շարունակ ապրում է որպես արծաթե մեդալակիր, եւ մի օր ՄՕԿ-ը որոշում է վերստուգել փորձանմուշները եւ ետ է վերցնում մեդալը: Ըստ Մարտիրոսյանի՝ դա ծանր հարված է ցանկացած մարզիկի համար:   

«Ես դրան շատ վատ եմ վերաբերվում եւ համարում եմ, որ դա անընդունելի է: Ես դրան ընդհանրապես կողմ չեմ, բայց, եթե այդպես է ստացվել, ինչ կարող ես անել», - ասաց նա:

Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը Պեկին 2008-ում գրանցել էր երկամարտի 380 կգ արդյունք: 85 կգ քաշային կարգում չեմպիոն էր դարձել չինացի Լու Յոնգը:

2010 թվականին Տիգրանն ավարտել է կարիերան: Այս տարվանից Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Մարզչական կարիերայի մասին դեռ չի մտածում: Նա նշում է, որ դա մեծ պատասխանատվություն է եւ նման որոշում կայացնելուց առաջ պետք է լավ մտածի, բացի այդ՝ դեռ առաջարկ էլ չի ունեցել:

Տպել
2959 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան