Ո՞վ ֆինանսական խնդիրներ չունի. դատախազը՝ դատավոր եղբոր ձերբակալության մասին

28/10/2016 schedule22:50

Երեկ երեկոյան կաշառք վերցնելու պահին ձերբակալված դատավոր Իշխան Բարսեղյանը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Նրա պատմելով Իշխան Բարսեղյանը մարտական գործողությունների ժամանակ հրազենային վիրավորում է ստացել, հազիվ են փրկել: 

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածած տեսանյութին, փաստաբանն ասաց, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է եւ առաջիկայում տեսանյութը կվիճարկվի. «Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ասաց Էլբակյանը: Փաստաբանը հավելեց, որ իր վստահորդը պահվում է ԱԱԾ-ում:

Ինչպես տեղեկացրել էինք ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում:

Իշխան Բարսեղյանի եղբայրը՝ Հովսեփ Սարգսյանը (Հովսեփ Սարգսյանին պապը որդեգրել էր, որպեսզի բանակ չգնար, քանի որ միակ խնամակալն էր: Այդ պատճառով էլ նրանց ազգանունները տարբեր են,-հեղ.), որը նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր մեր զրույցում ասաց, որ տեղյակ չի եղել եղբոր պարտքերից: «Ես չգիտեմ ինքը ինչ պարտք ուներ, կամ չուներ, ամեն մեկս ինքնուրույն մարդ ենք, մեր ընտանիքներով առանձին ապրում ենք: Մեկս մյուսի խնդիրներով չենք հետաքրքրվում: Իր ֆինանսական խնդիրների մասին իհարկե ես չեմ իմացել: Ֆինանսական խնդիր էսօր ով չունի: Կա՞ տենց մարդ, կգտնե՞ք տենց մարդ: Շատ դժվարություններ կան»,- ասաց դատավորի եղբայրը:

Նա հերքեց այն տեղեկությունները, թե եղբայրը բաժանված է: Հովսեփ Սարգսյանն ասաց, որ եղբոր կինն աշխատում է Մատենադարանում, երեք երեխա ունի, որդիներից մեկը սովորում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, դուստրն այս տարի է ընդունվել, իսկ մյուս որդին էլ ծառայում է Ղարաբաղում: Մեր հարցին ի պատասխան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ եղբոր հետ վերջին անգամ խոսել է հենց ձերբակալման օրը, ժամը 17:00-ի սահմաններում. «Որեւէ խնդիր չկար, անհանգիստ չէր»: Նա ասաց, թե չի հավատում, որ եղբայրը կաշառք է վերցրել. «Միանշանակ չեմ հավատում: Ինքը 20 տարի դատավոր է աշխատել, 20 տարի աշխատող դատավորը չի կարող...: Հազիվ ծերը ծերին հասցրել է, երեք երեխա ընտանիք»: Մեր դիտարկմանը, որ կաշառք վերցնելու պահը ԱԱԾ-ն տեսանկարահանել է, դատավորի եղբայրն ասաց, որ այդ տեսանյութը անմեղության կանխավարկածի խախտում է: Քանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, այդ տեսանյութը անմեղության կանխավարկածի խախտում է: Քննություն է գնում, թե չէ կարելի էր էդ տեսագրությունը վերցնել, տանել մարդուն գնդակահարել, կամ դատական ակտ կայացնել»,-եզրափակեց ձերբակալված դատավորի եղբայրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16166 դիտում

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում