Երևան
12 °C
Այսօր գիշերը Հայաստանի տարածք կներթափանցի արկտիկական ցիկլոն, որը ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեկ բառով անվանում է «հզոր»:
«Արկտիկական օդի ներհոսքն այնքան ուժեղ է լինելու, որ հոկտեմբերի 31-ի գիշերը ավելի տաք է լինելու, քան նոյեմբերի 1-ի ցերեկը, որովհետեւ արկտիկական օդը ներխուժելու է վաղն առավոտվանից սկսած: Այսինքն՝ այսօր գիշերը կլինի +8+9, վաղը ցերեկը ժամը 13:00-14:00-ի կողմերը կիջնի +6»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սուրենյանը:
Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:
- Պարոն Սուրենյան, այսօր տեղումներ կանխատեսվո՞ւմ են:
- Այսօր տեղումներ կլինեն, բայց դա ուրիշ պրոցեսի հետ է կապված: Այսօր կեսօրից հետո աստիճանաբար տեղումները կսկսվեն, բայց քանի որ առավոտվա կողմ ավելի հզոր ցիկլոն է ներթափանցում, ինտենսիվ տեղումները կսկսվեն լուսադեմից: Տեղումներն ինտենսիվ կերպով կշարունակվեն նոյեմբերի 1-ին եւ 2-ին՝ լեռնային եւ նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով: Ձյուն կանխատեսվում է Շիրակի, Լոռու մարզերում, Արագածոտնի լեռներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռներում, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ: Մեկ օրում ամսական նորմայի չափ տեղումներ են սպասվում: Առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն եւ մերկասառույց, ուստի մենք հորդորում ենք մարզեր երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:
- Օդի ջերմաստիճանը որքա՞ն կնվազի:
- Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 1-2-ին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
- Կարելի՞ է ասել, որ այն մարզերում, որտեղ դեռ բերք կա դրսում՝ ցրտահարություն կարող է լինել:
- Այո, նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում ու Երեւանում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ: Lեռնային մարզերը չենք հաշվում. Շիրակում, Գեղարքունիքում բերքը վաղուց հավաքված է: Իսկ այն գոտիներում (Արարատյան դաշտը, Տավուշի հովիտները, Իջեւանը, Բագրատաշենը, Բերդը, Ղափանը, Մեղրին, Արագածոտնի նախալեռները, Վայքը, Արենին), որտեղ դեռ վարունգ կա դրսում, լոբի, խնձոր, տանձ, մեր հորդորն այն է, որ հավաքեն, չվնասվի:
- Արդեն հնարավո՞ր է ասել, թե ներթափանցող ցիկլոնը մեր հանրապետության տարածքում մինչեւ երբ կպահպանի իր ազդեցությունը. տեղումները ե՞րբ կդադարեն:
- Ցիկլոնի գործունեության պիկը կլինի ամսի 1-ին: Նոյեմբերի 2-ին էլ կլինեն տեղումներ, բայց ինտենսիվությունը կթուլանա: Այս ցիկլոնը մեր երկրի տարածքում կգործի միջեւ ամսի 2-ը: Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն:
- Պարոն Սուրենյան, վերջերս համացանցում մի տեղեկություն էր շրջանառվում, որ այս տարի սպասվում է ամենացուրտ ձմեռը: Կա՞ նման բան:
- Մեզ մոտ ձմռան կանխատեսումները լինում են նոյեմբերի կեսերից հետո: Մենք դեռ պատկերացում չունենք՝ ինչ է սպասվում: Ես ուսումնասիրել եմ նախորդ տարիների փորձը եւ կարող եմ ասել, որ եղել են տարիներ, որ հոկտեմբերն ու նոյեմբերը շատ սառն են եղել, բայց ձմեռը բավականին տաք է անցել: Եղել է նաեւ ճիշտ հակառակը: Այնպես որ դեռ դժվար է ասել՝ ինչ ձմեռ ենք ունենալու: Նոյեմբերի կեսերին արդեն կերեւա, թե ինչ ձմեռ կունենանք: Իսկ ամենացուրտ ձմեռվա մասին հրապարակումը սուտ էր եւ այն կայքերը, որոնք հրապարակել էին այդ լուրը՝ հերքեցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT