Երևան
12 °C
Զարզանդ Նիկողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք մարզպետարանի կայքից, որտեղ Զարզանդ Նիկողոսյանի անվան փոխարեն նշված է՝ «թափուր»:
Հիշեցնենք, որ Նիկողոսյանը Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է: Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Նիկողոսյանից հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ինքը եւս պատրաստվում է հեռանալ մարզպետարանից:
Նիկողոսյանը պատասխանել էր. «Առաջ Աստված, տեսնենք: Որտեղ էլ աշխատենք մեր ժողովրդի համար ենք աշխատելու: Անկախ ամեն ինչից, Սուրիկ Խաչատրյանի կողքն ենք միշտ կանգնած»: Այսօր մարզպետի օգնականից հետաքրքրվեցինք, թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը:
- Պարոն Նիկողոսյան, դո՞ւք եք որոշել դուրս գալ աշխատանքից, թե՞ նոր մարզպետն է ձեզ ազատել:
- Չէ, իհարկե, ես եմ դիմում գրել, մարզպետն ինչո՞ւ պետք է որոշի:
- Միգուցե համատեղ աշխատանքը չի՞ ստացվել կամ նոր մարզպետ Վահե Հակոբյանը չի ցանկացել աշխատել ձեզ հետ:
- Ես, ընդհանրապես, էդ թեմայով չեմ էլ մտածել՝ իր հետ աշխատեմ, չաշխատեմ, Խաչատրյանը, որ դուրս եկավ, ես էլ դուրս եկա:
- Իսկ ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ:
- Տեղափոխվել եմ Երեւան:
- Նոր աշխատանքի՞ եք անցել:
- Առայժմ, ոչ:
- Ապրելո՞ւ նպատակով եք տեղափոխվել:
- Չէ, դե տեսնենք՝ ոնց կլինի:
- Իսկ ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ Երեւան եմ տեղափոխվել:
- Դե հիմա, օրվա մեջ 1000 հոգի Երեւան է տեղափոխվում, էտի ի՞նչ կապ ունի: Ապրելու, աշխատելու, չգիտեմ, ընենց չի, որ առաջին անգամ եմ Երեւանում: Տարվա կեսը Երեւանում ենք եղել, էլի:
- Նոր աշխատանք դեռ չկա՞:
- Չէ, չէ, դեռ չկա:
- Դպրոցում շարունակո՞ւմ եք աշխատել:
- Իհարկե:
- Սուրիկ Խաչատրյանը հիմա ինչո՞վ է զբաղվում, նոր աշխատանքի առաջարկ չունի՞:
- Չեմ կարող ասել, տեղյակ չեմ:
- Բայց շարունակո՞ւմ եք իր հետ աշխատել, իր թիմում լինել:
- Պարոն Խաչատրյանն ինձի հարազատ մարդ է, թիմը ո՞րն է:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից: Խաչատրյանը մշտապես հերքում էր: Հոկտեմբերի 6-ին նա պաշտոնապես ներկայացրեց իր հրաժարականի դիմումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT