Երևան
12 °C
Կաշառք ստանալու պահին անցյալ շաբաթ ձերբակալված, ապա կալանավորված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացին Ներքին Շենգավիթի բնակիչ, 57-ամյա Նորիկ Հակոբյանն է, որը 7 տարի է դատական քաշքշուկների մեջ է:
Այսօր հենց Շենգավիթի դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ ժամը 15:30-ին ընդդեմ Նորիկ Հակոբյանի դատական նիստ կար նշանակված: ԱԱԾ-ի ներկայացրած գաղտնի տեսանյութում հենց այս նիստի հետաձգման մասին էր խոսում կալանավորված դատավորը:
Մեզ հաջողվեց այսօր մի քանի հարց ուղղել Նորիկ Հակոբյանին: Նրա հետ կարճ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Հակոբյան, կարող ե՞ք մանրամասն ներկայացնել, թե ձեր հետ կապված ի՞նչ գործ էր քննվում դատավոր Իշխան Բարսեղյանի մոտ:
- Իմ սեփականության հետ է կապված, բայց դա շատ երկար պատմություն է: Ես 7 տարի է՝ դատական քաշքուկի մեջ եմ...:
- 7 տարի նույն դատարանո՞ւմ:
- Չէ, չէ: Ես 7 տարի է՝ դատարաններում եմ, չեմ կարողացել արդարությունը վերականգնեմ, կերել են արդարությունս: Եկեք, էլ հարց մի տվեք, էլի, ես խնդրում եմ ուղղակի:
- Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք, որ ձեր այս նույն գործը քննող նոր դատավորը հօգուտ ձեզ որոշում կկայացնի:
- Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, չեմ ուզում հեռախոսը ձեր վրա անջատեմ: Ես չեմ ուզում լրատվություն տամ, տեսնեմ՝ ոնց է լինում, ոնց չի լինում, նոր կխոսենք:
- Պարոն Հակոբյան, իսկ 1000 ԱՄՆ դոլարը նախնակա՞ն վճարն էր, թե հավելյալ գումար էլ էիք վճարելու:
- Չէ, հենց 1000 ԱՄՆ դոլար: Վերջ էլ հարց մի տվեք:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սյուզաննա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նորիկ Հակոբյանի՝ վտարման պահանջի վերաբերյալ: Հայցի հիմքում, ըստ էության, դրվել է այն, որ Նորիկ Հակոբյանի Ներքին Շենգավիթ 12 փողոց 1-ին նրբանցք 4 հասցեի անշարժ գույքից հօգուտ Սյուզաննա Հակոբյանի դատարանի վճռով բաժնեմաս է առանձնացվել: Նորիկ Հակոբյանն իր բաժնեմասը վերանորոգելու նպատակով խնդրել է, որպեսզի հայցվորն իրեն տրամադրի իր բաժնեմասի տան բանալիները, այնտեղ ժամանակավոր բնակվելու համար։
Վերանորոգումն ավարտելուց հետո հայցվորը խնդրել է հետ վերադարձնել բանալիները, սակայն պատասխանողը հրաժարվել է։ Սյուզաննա Հակոբյանը դիմել է Ոստիկանություն, որտեղ պատասխանողը պարտավորվել է չխոչընդոտել հայցվորին՝ այնտեղ բնակվելու, սակայն բանալիները չի հանձնել հայցվորին։ Ինչից հետո Սյուզաննա Հակոբյանը հայց է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ խնդրելով Նորիկ Հակոբյանին վտարել սեփականության իրավունքով պատկանող տան իր բաժնեմասից, որը դատարանը բավարարել է։ Նորիկ Հակոբյանը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան. դատարանն էլ ուղարկել է նոր քննության, որը մակագրվել է արդեն դատավոր Իշխան Բարսեղյանին: Վերջինս, ըստ պայմանավորվածության, պետք է պատասխանողին ասեր, թե ինչպես հակընդդեմ հայց ներկայացնի, որպեսզի որոշումը հօգուտ Նորիկ Հակոբյանի լինի, սակայն չհասցրեց:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը Սերժ Սարգսյանի համաձայնությամբ հոկտեմբերի 29-ին կալանավորվեց:
Վերջինս, հիշեցնենք, ձերբակալվել է հոկտեմբերի 27-ի երեկոյան՝«Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումում՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին: Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի կողմից): Այս գործի շրջանակներում ձերբակալված քաղաքացիական գործերով փաստաբան Էլզա Զաքարյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Զաքարյանը մեղադրվում է կաշառքի միջնորդության մեջ: Երկուսն էլ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում եւ հրաժարվել են ցուցմունք տալուց եւ որեւէ դիրքորոշում հայտնելուց:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել Արդարադատության խորհրդին՝ դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու վերաբերյալ: Դատախազությունը միջնորդության մեջ մանրամասն նկարագրել է, թե երբ է կաշառք ստանալու մասին օպերատիվ տվյալներ ստացել: Մասնավորապես, ըստ դատախազության տվյալների՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Երեւան քաղաքի բնակիչ Նորիկ Քաջիկի Հակոբյանը ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը տարբեր պատճառաբանություններով մոտ երեք ամիս վարույթ չի ընդունել իր փաստաբան Կիմա Սարյանի ներկայացրած հակընդդեմ հայցը: Հակոբյանը հայտնել է, որ իր «հարցով» դատավորին միջնորդելու համար Կիմա Սարյանն իրեն է փոխանցել ոմն Էլզայի (գործով մեղադրյալ փաստաբանը,-հեղ.) բջջային հեռախոսահամարը, ինքը զանգահարել եւ հանդիպել է Էլզայի հետ, ում առաջարկով իր ավտոմեքենայով գնացել են դատարանի շենքի մոտ, որտեղ ինքը սպասել է, իսկ Էլզան բարձրացել է դատավորի մոտ: Մոտ 10-15 րոպե անց Էլզան վերադարձել է եւ ասել, որ դատավորն իր գործին դրական լուծում կտա, եթե մինչեւ երեկո ինքը տա 1000 ԱՄՆ դոլար գումար:
Հակոբյանը խնդրել է Էլզային` դատավորից ճշտել գումարը հաջորդ օրը տալու հնարավորության հարցը, քանի որ այդ պահին գումար չի ունեցել, սակայն Էլզան դատավորի մոտ կրկին գնալուց եւ վերադառնալուց հետո հայտնել է, որ դատավորը պահանջում է գումարը տալ նույն օրը: Համոզվելով, որ դատավորի կողմից իրենից կաշառք է պահանջվում, այդ փաստից վրդովված, որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին տալ հանցագործության մասին հաղորդում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT