Անմեղ տեղը փակել եք. Գաստիկը, Ծըգլը, Տլեն զենքերը զննելու ժամանակ դժգոհեցին. ՖՈՏՈ

01/11/2016 schedule19:20

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական հերթական նիստը:

Հետազոտվեցին իրեղեն ապացույց համարվող զենք զինամթերքը: Մասնավորապես, այն ինքնաձիգները, որոնցով սպանվել են Երրորդմասցի Լյովիկն ու ընկերները, ինչպես նաեւ սպանվածների ատրճանակները:

Դատարան էր ներկայացել փորձագետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Ասլանյանը, որը կատարել էր զենքերի փորձաքննությունը: Մինչ զենքերը հետազոտելը ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց տեղեկանալ, թե փորձագետը որտեղ եւ ինչ պայմաններում է անցկացրել զենքերի զննությունը, ապա հայտարարեց, որ իրեղեն ապացույց համարվող զենքերը ոչ պատշաճ պայմաններում են զննվել, որի հետեւանքով փաստերը խեղաթյուրվել են: Ավելին նա հայտարարեց, որ իրեղեն ապացույցները փչացված են, դրանք փաթեթավորված չեն համապատասխան ձեւով եւ չկա համապատասխան կնիք:

Առաջինը զննվեց Լյովիկին պատկանող «Մակարով» տիպի ատրճանակը, այնուհետեւ նրա ընկերոջ՝ Մոսոյի ատրճանակը, որից հետո հերթը հասավ ինքնաձիգներին: Լուսինե Սահակյանը դատարանի թույլտվությամբ առանց փաթեթն ու կնիքը վնասելու միջից հանեց ինքնաձիգը՝ ապացուցելով, որ կարող է առանց կնիքը վնասելու իրեղեն ապացույցը դուրս բերել փաթեթից: Սա, իհարկե, անհարմար դրության մեջ դրեց փորձագետին, իսկ մեղադրող դատախազ Արամյանն էլ շտապեց հայտարարել, որ փաթեթն, այնուամենայնիվ, վնասված չի եղել: Սա հեգնանքով ընդունվեց դատարանի դահլիճում գտնվողների կողմից, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) սկսեցին բարձրաձայն դժգոհել. «Անմեղ տեղը փակել եք»,- ասացին նրանք:

Երրորդ փաթեթում մի քանի զենքեր էին, դրանց պահունակները: Այս դեպքում եւս Լուսինե Սահակյանն ասաց, որ եթե դատարանը տաքացնելու հնարավորություն ընձեռի, դրա միջոցով հնարավոր կլինի առանց կնիքը վնասելու միջինը դուրս բերել: «Դակիչներով եւ ձկան թելերով են կնիքներն ամրացված փաթեթներին, որը նշանակում է՝ շատ հանգիստ կարելի է բացել փաթեթները՝ առանց դրանք վնասելու»,- ասաց Սահակյանը: Գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, հրահանգեց կարգադրիչին բացել այն, այդպիսով թույլ չտալով պաշտպանին բացել փաթեթը: Այսպիսով, հետազոտվեցին Երրորդմասցի Լյովիկի գործով իրեղեն ապացույց զենքերը: Հետազոտման ողջ ընթացքում ամբաստանյալների պաշտպանը հայտարարեց, որ սրանք չեն կարող ապացույց համարվել: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:

Փաթեթում զենք-զինամթերքներն են

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7615 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը