Արա Աբրահամյանը կմասնակցի ընտրություններին, իսկ ձեւաչափը շուտով կներկայացնի

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկակական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երեկ ծավալուն հոդված է հրապարակել իր անվան հետ կապվող հայկական նորաբաց կայքերից մեկում՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցերի, իսկ հոդվածն ավարտել է հետեւյալ պարբերությամբ. «Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել հայ հասարակության մեջ, ուսումնասիրել ընտրազանգվածի տեսակետները և մշակել մեր առաջարկները: Միևնույն ժամանակ մեր շարժումն ուսումնասիրում է ժամանակակից Հայաստանի քաղաքական պատկերը, կառավարական փոփոխությունները և ընդդիմադիր ուժերը: Աշունը դեռ չի ավարտվել: Ես իմ խոստումը կկատարեմ ու առաջիկայում կհայտարարեմ, թե ի՞նչ ձևաչափով եմ մասնակցելու ընտրություններին»: Արա Աբրահամյանն իր հոդվածի վերջին նախադասությամբ անուղղակի հայտարարում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությւոններին մասնակցելու է, իսկ ձեւաչափի մասին ավելի ուշ կհայտարարի:

Վերջին ամիսներին Արա Աբրահամյանը սկսել է ձեւավորել «Ազգային միասնություն» շարժման տարածքային գրասենյակները, որոնց հիմնադրման արարողություններին գրեթե միշտ մասնակցել եւ «ազգային միասնության» գաղափարի մասին է խոսել Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Armtimes.com-ի դիտարկմանը, թե Արա Աբրահամյանի հայտարարությունն արդյո՞ք ենթադրում է, որ նա անպայման կմասնակցի ընտրություններին, Արամ Սարգսյանը այսպես արձագանքեց. «Եկեք ենթադրություններ չանենք: Ես կարծում եմ՝ առաջիկա 10 օրվա ընթացքում ինքն անպայման այստեղ կլինի, դուք բոլոր հարցերն իրեն կտաք եւ պատասխանները կստանաք: Ես իր փոխարեն այդ հարցերի պատասխանը չունեմ, որովհետեւ քաղաքական գործունեությունը, որպես կուսակցության նախագահ, առանձին եմ գնահատում: Այնպես որ եկեք սպասենք»:

Հարցին՝ քննարկե՞լ եք «Ազգային միասնություն» շարժման հիմքի վրա կուսակցություն ստեղծելու մասին հարց, նա պատասխանեց, որ նման հարց դեռ չի քննարկվել: «Այդպիսի հարց քննարկում է միայն ինքը, ինքն է որոշելու այդ ձեւաչափը, ինչը, որ ինքն ասել է: Նաեւ որոշումը վերջնական կլինի, երբ որ նա կգա եւ հստակ կհայտարարի: Ես կարող եմ իմ կուսակցության վերաբերյալ հարցերին պատասխանել»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ Արա Աբրահամյանի հետ չի քննարկել նաեւ Դեմոկրատական կուսակցության ցուցակում նրան ներգրավելու կամ «Ազգային միասնությունը» կուսակցության վերածելուց հետո նախընտրական դաշինքով հանդես գալու վերաբերյալ հարցեր:

«Մենք նման հարցեր կքննարկենք մեր համագումարի ընթացքում, որովհետեւ կուսակցությունը պետք է որոշի ընտրությունների մասնակցության խնդիրը, բայց մեր կենտրոնական խորհրդի դիրքորորշումը հստակ է, ես դա կարող եմ ասել՝ մենք մասնակցելու ենք ընտրություններին: Համագումարը վեջնական պատասխանները կտա, թե ում հետ ինչ ձեւաչափով եւ ինչ ծրագրով են մասնակցելու»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Տպել
2886 դիտում

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել