Երևան
12 °C
Երբ երկրում կանաչ լույս է վառվում արատավոր երեւույթների առաջ, դրանք ներթափանցում են յուրաքանչյուր ոլորտ: Այն, որ գիտությունը նույնպես զերծ չի մնացել իրեն ոչ հարիր դրսեւորումներից, հայտնի է վաղուց. հաճախ գիտական աշխատանքները վաճառվում ու գնվում են, այդ աշխատանքները գրագողության արդյունք են լինում, պաշտոնյան, իր դիրքը չարաշահելով, ըստ էության, գիտական կոչում է առնում եւ այլն:
Այս ամենի առկայությունն ընդունում ու խոստովանում է նույնիսկ գիտական աստիճաններ շնորհող բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ-ի) նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա նաեւ չի հերքում, որ կա թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ գրող գիտնականների մի որոշակի շրջանակ, որոնք, ի դեպ, պաշտոնյաների անունից ներկայացվելիք աշխատանքներն ավելի լավ են գրում: «Պաշտոնյաները նաեւ գրել են տալիս, եկեք չմոռանանք: Ու այդ գրողները, վախից կամ չգիտեմ ինչից, լավ են գրում, որովհետեւ ուրիշ դեպքերում վատ են գրում. հո այդքան գյուտ չե՞ն անելու. իրենց նախկին գրածներից «քոփի-փեստ» են անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լիլիթ Արզումանյանը:
ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդները չեն ցանկանում բացահայտել պաշտոնյաների այդ կեղծիքը, ինչը կարող են անել ատենախոսությունը քննարկելու ընթացքում, ու աշխատանքը ներկայացնում են գիտական աստիճանաշնորհման, իսկ արդեն այդ փուլում գնահատվում է միայն աշխատանքի որակը, եւ հեղինակի հարցը վիճարկելու հնարավորություն այլեւս չի լինում: Խնդրի լուծման ճանապարհին Լիլիթ Արզումանյանը կարեւորում է գիտակցության, մտածողության փոփոխությունը:
«Նախ, գրողը չպիտի գրի: Ես հասկանում եմ, որ հացի խնդիր ենք լուծում, բայց չի կարելի այդպես լուծել: Արժանապատվություն ունեցող գիտնականը երբեք իր իմացությունը, իր գիտությունը չի ծախի անպետք մարդու: Կարելի է հացի խնդիր լուծել պարապելով, թարգմանելով, գիրք խմբագրելով եւ այլն, ինչպես որ անում են շատերը: Եվ երկրորդը` հասարակությունը չպետք է ընդունի այն մարդու գիտական աստիճանի վկայագիրը, որը գիտնական չէ: Հաճախ են հարց տալիս` մեր վկայագիրը աշխարհում ճանաչվո՞ւմ է, թե՝ չէ: Այո, ճանաչվում է, որովհետեւ տալիս է պետությունը, բայց աշխարհում ավելի առողջ մտածողություն կա այդ առումով, եւ ճանաչում են առաջին հերթին գիտնականին, հետո նոր վկայագիրը, այսինքն` հոդվածներն են պահանջում, արդյունքներն են պահանջում, հետո մեզ գրություն են գրում` այս վկայագիրը դո՞ւք եք տվել, մենք հաստատում ենք, ու ընդունում են աշխատանքի: Եթե իմ առած ատենախոսության արդյունքը չի ընդունվելու, ես դա երեք չեմ առնի: Այսինքն` հասարակությունը իր մտածողությամբ պետք է վանի, որեւէ մի օղակ, որեւէ անհատ մենակ վատ երեւույթների դեմ պայքարել չի կարող, ամեն մեկս մեր տեղում դա պետք է անենք»,- ասաց Արզումանյանը:
Հետաքրքրվեցինք, թե պաշտոնյաների կողմից իր նկատմամբ ճնշումներ զգացե՞լ է: Ասաց, որ նման բան եղել է: «Վերջերս շատ մեծ այդպիսի պատմություն եղավ Դավիթ Հարությունյանի հետ, բայց չկարողացավ ոչինչ անել: Ինչ-որ մի դոկտորական էինք մերժել, դրա համար»,- չթաքցրեց ԲՈՀ-ի նախագահը, բայց եւ այլ մանրամասներ էլ չնշեց:
Իսկ լրագրողների հետ նրա հանդիպման առիթը գիտական աստիճանաշնորհման համակարգում ձեռնարկված փոփոխություններն են: Արզումանյանի տեղեկացմամբ, բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձեւավորման գործընթացը մոտենում է ավարտին. «ԲՈՀ-ը, հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների եւ բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը` այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Այս գործընթացը սկսվել է դեռեւս 90-ական թվականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական համակարգից, որն այսօր այլեւս չի կարող գործել»:
Լուծարվել են նաեւ մասնագիտական խորհուրդներն ու դրանց փոխարեն ստեղծվել նորերը: Յուրաքանչյուր խորհուրդ կազմված է 9 անդամից, իսկ գիտնականներից յուքանչյուրը միայն մեկ խորհրդում ընդգրվելու հնարավորություն ունի: Պայմաններից է նաեւ այն, որ խորհրդի կազմում ներառված գիտությունների թեկնածուն վերջին հինգ տարվա ընթացքում ունենա 10 գիտական աշխատանք, իսկ դոկտորները` 5: Պարզվում է, սակայն, որ այդպիսի մարդկանց գտնելն այնքան էլ հեշտ գործ չի եղել: Չնայած տարեկան միջինը 500 մարդ գիտական աստիճան է ստանում, նրանց մեծ մասը հետագայում չի զբաղվում գիտությամբ: Բացի այդ, առկա իրավիճակը պայմանավորված է նաեւ արտագաղթի մեծ ծավալներով:
«Լուծարվեցին գործող բոլոր մասնագիտական խորհուրդները եւ ստեղծվեցին նորերը: Ու հանկարծ համակարգի ամբողջ պատկերը դուրս եկավ ջրի երես, եւ այն, իհարկե, այդքան հիանալի չէ: Այսօր Հայաստանում դոկտորներ կան, որոնք հինգ տարում հինգ հոդված էլ չունեն: Այսինքն` տարվա ընթացքում մեկ հոդված չեն գրել»,- մեր զրույցում ասաց Լիլիթ Արզումանյանը` մանրամասնելով, որ օրինակ Աստղադիտարանում մասնագիտական խորհուրդ ձեւավորել չեն կարողացել:
«Մենք ունեցել ենք աստղադիտարան, համաշխարհային երեւույթ, բայց այնտեղ չկարողացանք առանձին խորհուրդ ստեղծել, որովհետեւ մեր դոկտորները Հայաստանում չեն: Աստղադիտարանի 20-ից ավելի դոկտոր այսօր աշխատում են դրսում: Նրանք մեր հարստությունն են, մեր գանձերն են, որ պետք է պահենք, բայց հեշտ ու հանգիստ շռայլում ենք` գնացեք աշխարհով մեկ: Այդ մասնագիտությունը ընդգրկվել է ֆիզիկայի խորհրդի մեջ»,- արձանագրեց ԲՈՀ-ի նախագահը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան
Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն
Հիմալայներում ձնածածկույթի ռեկորդային նվազում է արձանագրվել. ինչ է սպառնում 2 միլիարդ մարդու
Ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից. Պոլիևղ
Կալկաթայի եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել
«Կիա»-ի հետ բախումից հետո «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնի, կոտրել լուսակիրը. կա վիրավոր
Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել. տեսանյութ
Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն
Ստամբուլի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել
Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ
Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո
Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել
Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ
Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար
Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան
Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել
Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը
«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում
Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան
Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ
Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին
Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել
Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն
Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով
Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել
Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը
Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը
Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT