Երևան
12 °C
Աշխարհի առաջատար երկրներում ոստիկանության թվաքանակը հայտնի է, եւ ոստիկանությունը, իր աշխատանքի արդյունավետությամբ, հաշվետու է հանրության առջեւ: Հայաստանում, ինչպես այլ ոչ ազատ կամ մասնակի ազատ երկրներում, ոստիկանությունը չի սիրում այդպիսի տեղեկությունները կիսել հանրության հետ:
Փորձենք հասկանալ, թե իրականում քանի ոստիկան կա Հայաստանում:
Ըստ բյուջեի
Օրերս ՀՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ մեր երկրում ոստիկանների ընդհանուր թիվը գաղտնի է, բայց մեկ ոստիկանին բաժին ընկնող բյուջետային հատկացման չափը, 2015 թվականին, կազմել է 4,1 միլիոն դրամ (ներառյալ՝ ոստիկանության զորքերը):
Եթե հաշվի առնենք, որ նույն 2015 թվականին ոստիկանության բյուջեն կազմել է 36,3 միլիարդ դրամ, ապա դժվար չէ այդ թվերը իրար բաժանելով՝ ստանալ, որ Հայաստանում ոստիկանության ու ոստիկանության զորքերի ընդհանուր թիվը կազմում է 8500 հոգի:
Այսինքն, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը (ըստ որի՝ Հայաստանի բնակչությունը 3 միլիոն մարդ է), ապա յուրաքանչուր 340 բնակչին բաժին է ընկնում մեկ ոստիկան, կամ, այլ կերպ ասած, 100 հազար բնակչին բաժին է ընկնում 295 ոստիկան:
Համեմատական
Այս թիվը համընկնում է նախօրեին փոխոստիկանապետի՝ Ազգային ժողովում հրապարակած մեկ այլ տվյալի հետ: Ըստ Վարդան Եղիազարյանի, 100 հազար բնակչի հաշվով Հայաստանում ոստիկանների թիվը ցածր է Բուլղարիայից, Չեխիայից, Խորվաթիայից, Կիպրոսից, Հունգարիայից եւ Մոնտենեգրոյից: Այս երկրներից ամենացածր ցուցանիշը ունի Հունգարիան՝ 333 ոստիկան 100 հազար մարդու հաշվով:
Միաժամանակ, փոխոստիկանապետը հայտարարեց, որ այդ ցուցանիշով Հայաստանից ավելի քիչ ոստիկան ունեն Դանիան, Իսլանդիան ու Նորվեգիան: Այս երկրներից էլ ամենաբարձր ցուցանիշը Դանիայինն է՝ 245 ոստիկան 100 հազար մարդու հաշվով:
Այսինքն, ըստ Վարդան Եղիազարյանի, Հայաստանում հարյուր հազար բնակչին բաժին ընկնող ոստիկանների թիվը 245-ի եւ 333-ի միջակայքում է: Ըստ այդմ, ոստիկանների ընդհանուր թիվը 7300-ից 10000-ի միջակայքում է:
Աշխատավարձերով
2015 թվականին Հայաստանի ոստիկանության բյուջեից 31,5 միլիարդ դրամը կազմել է աշխատավարձային ֆոնդը: Եթե այդ գումարից հանենք ոստիկանների վճարած եկամտային հարկը՝ մոտ 8 միլիարդ դրամ ու սոցիալական վճարը (կենսաթոշակային պարտադիր վճարը)՝ 1,5 միլիարդ դրամ, ապա կստացվի, որ Հայաստանի ոստիկանները 2015 թվականին ստացել են 22 միլիարդ դրամ: Կամ, ամսական մոտ 1,83 միլիարդ դրամ:
Եթե ստացված այս թիվը բաժանենք ոստիկանների մեր հաշվարկած քանակի (8850) վրա, ապա կստացվի, որ ոստիկանների միջին ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 206 հազար ՀՀ դրամ:
Քանի որ այս թիվը բավական մոտ է իրականությանը, ապա իրականությանը մոտ է նաեւ մեր հաշվարկած ոստիկանների ընդհանուր քանակը:
Դա շա՞տ է, թե քիչ
Ու թեեւ ոստիկանության պետի տեղակալը, որը, իմիջիայլոց, հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գնդում գերի էր ընկել, պնդում է, որ Հայաստանում ոստիկանների քանակը շատ չէ եւ պետք է անգամ ավելացվի, եկեք հասկանանք, թե որքանով է դա այդպես:
Այո, զարգացած բազմաթիվ այլ երկրներում միավոր բնակչության թվով ոստիկանների քանակն ավելի մեծ է: Բայց այդ երկրներում ոստիկանությունը իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք Հայաստանում այլ մարմինների վրա են... Խոսքը, մասնավորապես, սահմանապահ ու քննչական գործառույթների մասին է, որոնք, ի տարբերություն արեւմտյան շատ երկրների (որոնց հետ համեմատվում է փոխոստիկանապետը), Հայաստանում այլ մարմինների վրա են (քննչական կոմիտե, ԱԱԾ եւ այլն):
Ավելին, Հայաստանի ոստիկանությունը չունի բազմաթիվ լրջագույն խնդիրներ, որոնք ունեն այլ երկրների իրավապահները... Մասնավորապես, իրար հետ բախվող կրոնական խմբեր, անջատողական ագրեսիվ ցանկություններով ազգային փոքրամասնություններ, ահաբեկչություն, մեծ քանակությամբ զինված ավազակային խմբեր, ապօրինի միգրանտներ եւ այլն:
Հետեւապես, համեմատությունը այլ երկրների հետ կարող է իրականացվել միմիայն ամբողջ իրավապահ համակարգի թվաքանակով եւ միմիայն այն երկրների հետ, որոնք չունեն թվարկված լրջագույն խնդիրները (այսինքն, մոտավորապես նույն վիճակում են, ինչ Հայաստանը):
Սուլիչ փչողների բանակ
Այստեղ հարկ է անդրադառնալ նաեւ մեկ այլ հարցի: Առաջին բանը, ինչ պարզ դարձավ հենց ՊՊԾ գնդի գրավման օրը (հուլիսի 17-ին), այն է, որ Հայաստանում ոստիկանները սարսափելի վախկոտ են: Բանն այն է, որ «Սասնա ծռեր» ջոկատի 30 անդամների մեծ մասը ՊՊԾ գունդը գրավելիս գրեթե զինված չեն եղել… Ընդամենը բեռնատարով կոտրել են դարպասները եւ «մեկ շնչով» գրավել այն՝ ստանալով նաեւ ամբողջ գնդի զենքը… զենք, որով 2 շաբաթ դիմադրում էին իրավապահներին:
Այսինքն, այդ գնդում այնքան զենք կար, որ կարելի էր մի փոքր պատերազմ վարել ու շաբաթներ շարունակ դիմադրել ոստիկանության ու ԱԱԾ-ի հատուկջոկատայիններին եւ զրահատեխնիկային… Իսկ ոստիկանները (բացառությամբ մի քանիսի) այդ ամբողջ զենքով հանդերձ չդիմադրեցին անգամ «Սասնա ծռերի» 30 անդամներին եւ վերջին վախկոտի նման փախան:
Այդ անձինք իրավապահ չեն, ուժային կառույցի ծառայող չեն: Այդ անձինք խաչմերուկներում սուլիչ փչողների ու հինգ հոգով մի անզեն ցուցարարի վրա հարձակվողների կազմակերպված ստորաբաժանումների բազմություն են:
Եվ, հետեւապես, եթե Հայաստանում ոստիկանությունը ավելի մեծ լինի, ապա դրանից ոչ թե իրական հանցավորությունը կպակասի, այլ ավելի հեշտ կլինի խաղաղ ցույցերը ցրել ու ակտիվիստներին բերման ենթարկել:
Դանիել Իոաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳիրք նվիրելու օրը գրքեր գնեցի եւ նվիրեցի. վարչապետ. տեսանյութ
Մխիթարյանը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը
Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար, որտե՞ղ է այդ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ
Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազից Գեղադիր ճանապարհը դժվարանցանելի է
Թռիչք գրքի թևերով. Բվիկն ու Իդրամը խթանում են սերը ընթերցանության հանդեպ
Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը
Վարորդը տարեց մարդուն կոշտ ձևով դուրս էր հրավիրել, այդ մարդն անվճար փաթեթ ստացավ․ Գալջյան
ՌԴ-ում երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել. տեսանյութ
Հրդեհված ճաշարանը վերանորոգվել և նոր գույքով համալրվել էր նախորդ տարի. ՊՆ
Վալոդյա Գրիգորյանը տապալել է Փարաքարի բյուջեի հաստատման նիստը՝ մեծ վնաս հասցնելով համայնքին. հայտարարություն
ՊՆ N զորամասի ճաշարանում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան
Երևանում բախվել են 2 մարդատար և 1 բեռնատար. վերջինն էլ հարվածել է կայանված «Ֆորդ»-ին. կան տուժածներ
Թուրքիայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը
Մի ջեբկիր ծիկրակում է պաստառները, վրայի գրվածքը որպես հեշթեգ դնում իր էջում. Քնարիկ Հարությունյան
Կապանի Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանը նորոգված ու կահավորված է. վարչապետ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Առաքելության գործունեության առաջին օրվանից ՀՀ-Ադրբեջան սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են. Ռիտեր
Մակրոնը Ուկրաինայի հարցով երկրորդ հրատապ հանդիպում կհրավիրի
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է
Մանուել Մանուկյանը ներողություն է խնդրել պաշտպանության նախարարից՝ զրպարտելու և վիրավորելու համար
Զավթված տարածքներ չեն լինելու. Տիգրան Ավինյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան. տեսանյութ
Ընդդիմությունը մինչև այսօր չի կողմնորոշվել, թե որ հարցում է վարչապետին մեղադրում. Չախոյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված` Երևանում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ. տեսանյութ
Քրեական տարրերը չեն կարող ազդեցություն ունենալ Փարաքարում, առավել ևս՝ ընտրություններում. Մանավազյան. տեսանյութ
Կիևը չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրին, իմ թիկունքում ոչինչ չի որոշվի. Զելենսկին չի այցելի Սաուդյան Արաբիա
Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ
Գիտենք՝ ում հետևում ով կա, ով է Ռուբեն Մխիթարյանի հովանին. Ղազարյանը՝ Գյումրու ընտրության մասին. տեսանյութ
19-ամյա վարորդը բախվել է շինության պատին, փլուզել այն. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երիտասարդը մահացել է
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հաստատման տորպեդահարումը կանխելու համար մենք պետք է դրանք կարգավորենք. Լավրով
Գյումրիում մեքենաներ են բախվել, «Լեքսուս»-ը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել բակում
Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել
Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան
Քննարկվել են Հայաստան-Անգոլա համագործակցության խորացման հեռանկարները
ԲՏԱ նախարարը ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Փետրվարին «Երևանի ավտոբուս»-ի 15 վարորդ է ազատվել աշխատանքից. Ասատրյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT