Երևան
12 °C
Իշխանությունները, կարծես թե, իրենց մեղավոր են զգում առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի առաջ, եւ նա շուտով նոր պաշտոն կունենա` դառնալով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր:
Իհարկե, ռեկտորի պաշտոնում դե յուրե ոչ թե նշանակվում են, այլ ընտրվում մրցութային կարգով, ու հետեւաբար պետք է, որ հաղթողի անունը հայտնի լինի միայն դրանից հետո ու ոչ նախապես: Բայց այդ սկզբունքը գործում է ընդամենը թղթի վրա, իսկ իրականում բուհերի ռեկտորներին ընտրում են իշխանությունները` խորհուրդների փոխարեն: Ասել է թե` Արմեն Մուրադյանը նույնպես ռեկտոր կդառնա, ըստ էության, ոչ մրցակցային պայմաններում:
Բժշկական համալսարանում վաղը կայանալու է հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Միքայել Նարիմանյանի հրաժարականի եւ նոր ռեկտորի պաշտոնակատարի հարցը: Նախկին նախարար Արմեն Մուրադյանի օգնական Տաթեւիկ Գրիգորյանը ռեկտորի պաշտոնում նրա հնարավոր նշանակման մասին մեր հարցմանն ի պատասխան միայն փոխանցեց, որ Մուրադյանը հրավիրված է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Իսկ նույն այդ խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ առողջապահության նախկին նախարար Մուրադյանը բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուն է լինելու:
Ինքը` բժշկական համալսարանի դեռեւս գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը, վստահեցնում է, որ ոչ մեկը իրեն չի պարտադրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում գրել: Պատճառաբանելով վարչական աշխատանքից հրաժարվելու իր մտադրությունը` նա ասաց. «Ինձ համար շատ կարեւոր է իմ բժշկական մասնագիտությունը, իմ գիտական գործունեությունը եւ դասավանդումը: Այս տարիների ընթացքում, ինչ ես հիմնականում զբաղվում եմ ադմինիստրատիվ աշխատանքով, բավականին արտահայտված կարոտ ունեմ այդ երեք ուղղության նկատմամբ: Դրա համար կարծում եմ, որ հնարավոր կլինի այդ կարոտը հագեցնել: Ես ձեզ հետ լրիվ անկեղծ եմ»:
Միքայել Նարիմանյանը Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է ընդամենը 2015 թվականին, իսկ այսօր` այսպիսի շրջադարձ: Մեկ տարի առաջ, երբ կրկին առաջադրվում էր ռեկտորի պաշտոնում, չէ՞ր զգում բժշկի մասնագիտությամբ զբաղվելու այդ կարոտը, այն ժամանակ չունե՞ր դրան վերադառնալու մտադրություն:
«Ինչո՞ւ չունեի, ես միշտ փորձել եմ զուգորդել, բայց քանի որ գնալով ինձ մոտ ավելի մեծ ցանկություն է առաջանում... Օրինակ դասախոսություն կարդալու ժամանակ չունեմ, չնայած շատ եմ ուզում»,- պատասխանեց նա:
Բժշկական համալսարնի ռեկտորը հերքեց այն տեղեկությունները, թե պաշտոնից հրաժարումը պայմանավորված է բուհի խոշոր վարկերով: «Չէ, չէ, բացարձակ: Մենք վարկային լավ պատմություն ունենք: Եթե ձեզ հետաքրքրում է բուհի վարկային պատմությունը, մենք հրապարակել ենք ինտերնետ կայքում»:
Նկատենք նաեւ, որ վերջին ամիսներին Երեւանի պետական բժշկական համալսարանը հաճախ էր հայտնվում աղմկոտ պատմությունների կիզակետում, ու տպավորություն է, թե դա ուղղորդված բնույթ ուներ` Նարիմանյանի պաշտոնանկության համար ֆոն ստեղծելու նպատակով: Ամռանն այս բուհի ուսանողները բողոքի ձայն էին հնչեցնում, թե ավարտական քննությունների ընթացքում մեծ քանակ են կազմել անբավարար գնահատականները: Հայտարարվում էր, որ 400 շրջանավարտից դրական գնահատականի շեմը չի հաղթահարել 150-ը: Իսկ Նարիմանյանն էլ հակադարձում էր, որ խոսքը ոչ թե 150, այլ 43 ուսանողի մասին է, որն ընդամենը կազմում է 10 տոկոս ու համապատասխանում է նախորդ տարիների ցուցանիշներին:
Դրանից բացի, կալանավորվեց Բժշկական համալսարանի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից մեկը: Ազգային անվտագության ծառայությունից ավելի վաղ տեղեկացել էինք, որ նա մեղադրվում է պաշտոնական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդության եւ գումարի դիմաց որոշ ուսանողների համար դրական գնահատական ապահովելու հարցը: Հարուցվել էր քրեական գործ: Այժմ էլ ահա իրականություն է դառնում Բժշկականի ռեկտորի պաշտոնանկությունը:
Նա, սակայն չի համարում, թե ինչ-որ մեկը շատ որոշակի աշխատում է իր դեմ: «Ես, համենայնդեպս, դա ո՛չ գիտեմ, ո՛չ զգում եմ: Անկեղծ եմ ձեզ հետ»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT