Երևան
12 °C
Դատելով սահմանային իրավիճակի վերաբերյալ ՀՀ եւ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունների կողմից վերջին շրջանում տարածվող հաղորդագրություններից՝ կարելի է ենթադրել, որ իրավիճակը մոտ է կամ շատ նման ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակաշրջանին:
Այսօր էլ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Մո՞տ է արդյոք պատերազմը, ինչքանո՞վ ենք մենք պատրաստ դրան: Մեր այս եւ այլ հարցերին պատասխանել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
- Պարոն Տեր-Թադեւոսյան, Վարդան Ավետիսյանն այսօր կոչ է արել միավորվել, մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերին՝ նշելով, որ նոյեմբերի 11-18-ը պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացման: Որեւէ վտանգ տեսնո՞ւմ եք, ինչ-որ տեղեկություններ ունե՞ք, թե ինչ վիճակ է սահմանին:
- Ես տեղյակ չեմ այդ հայտարարության մասին: Կարող եմ ասել, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի չի գնա: Փոքր պատերազմ հնարավոր է: Մենք միշտ ասում ենք, որ խաղաղ պայմաններում ենք ապրում, բայց դա այդպես չէ: Բայց պետք է իմանանք, որ մեզ վրա ինչով էլ հարձակվեն, ինչով էլ կրակեն, մենք միայն մարդկային մեծ կորուստ կունենանք: Մենք չունենք մեծ ստրատեգիական օբյեկտներ, որ կորցնենք, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Ադրբեջանի ղեկավարությունը լավ ապրում է, հարուստ երկիր ունի, ինչո՞ւ պետք է պատերազմ հայտարարի: Նրանք սահմանին կրակում են ու իրենց ժողովրդին ասում՝ Ղարաբաղը կգրավենք: Բայց դժվար թե իրենք հարձակվեն Ղարաբաղի ու Հայաստանի վրա: Իրենց նավթի ու գազի բազաները մեծ տարածքներ են զբաղեցնում, կպայթի ամբողջ Ադրբեջանը: Նրանք հո հիմա՞ր չեն, որ իրենք իրենց պայթեցնեն: Ես այդ կարծիքին չեմ:
- Իսկ ավելի փոքր, ապրիլյան պատերազմի նման բախման վտանգը մո՞տ է:
- Հա, կարող է: Բայց եթե ապրիլյան պատերազմի ժամանակ մենք չհասկացանք՝ ինչ է կատարվում (շնորհակալ ենք մեր ջահել սպաներին, որ ամեն ինչ արեցին առանց պատրաստության), հիմա դասեր քաղել ենք: Վարդան Ավետիսյանն այդ գործողությունները անում է նրա համար, որ պատերազմ չլինի: Պետք է պատրաստվել պատերազմի, որ պատերազմ չլինի, որ այնպես չլինի՝ նոր պատերազմ լինի, մենք չիմանանք: Մի քիչ հետ ենք մնացել նորագույն տեխնոլոգիաներից: Ասենք՝ անօդաչու թռչող սարքերը: Սիսիանից մի լավ սպա կա, պատմում է, թե ոնց են Ղարաբաղ գնացել, հետո տեսել են անօդաչու թռչող սարք, մտածել են իրենց պիտի նկարի, բայց խփել է: Դուք գիտեք, որ 5 հոգի տեղում զոհվեցին, հետո 2 հոգի էլ հիվանդանոցում մահացան: Ի՞նչ կարող ենք ասել, կարող ենք ասել, որ նոր տեխնոլոգիաները կան, մենք չենք տիրապետում: Պետք է իմանայինք, ոնց կարելի է պաշտպանվել այդ անօդաչու սարքերից: 2011 թվականին Ալ Քաիդան 22 կետից բաղկացած կանոններ էր հրապարակել: Դրանցից 1-2-ն էլ իմանայինք՝ այդ դեպքը չէր լինի: Այդտեղ գրված է. երբ տեսնում ես անօդաչու, պետք է մեքենայից իջնես, վազես հեռու: Երկրորդ. այդ մեքենայի վրա կարելի էր անդրադարձնող նյութից կտոր գցել: Դրա մեկ մետրը խանութում վաճառվում է 300 դրամով: 2 մետր մեքենայի վրա գցեին, կապեին, ամեն ինչ նորմալ կլիներ: Այդ նյութը մենք լամինատի տակ ենք գցում: Այնպես չէ, որ դրա համար ես մեղադրում եմ այդ սպաներին: Մենք չէինք պատրաստվում կռվին, դա էր խնդիրը: Ամբողջ ժողովուրդը պետք է պատրաստվեր կռվին, որ կռիվ չլիներ:
- Հիմա ավելի պատրաս՞տ ենք պատերազմին, քան այն ժամանակ:
- Դե հիմա առաջին գծում շատ լավ գործողություններ են գնում. ճանապարհ են սարքում, պաշտպանական գիծն են ամրացնում, կապն են ուժեղացնում, տեխնիկա ունենք առաջին գծում: Հրամանատարները կարող են կրակով դիմավորել թշնամուն: Պատերազմը մեզ դաս տվեց, էդ դասը մենք հասկացանք, բայց էլի եմ ասում, նոր տեխնոլոգիաները խնդիր են մնում: Անօդաչու սարքերը մենք Ամերիկյան համալսարանի հետ թռցնում էինք դեռ ապրիլ ամսին: Մեզ հարցնում էին՝ դա Հայաստանի՞նն է, թե՞ ոչ: Էն օրը հարսանիք եմ գնացել, էդ հարսանիքին անօդաչուներով նկարում էին: Այսինքն՝ սովորական բան է սկսում դառնալ: Հիմա մենք էլ էդ տեխնոլոգիան ունենք: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մենք պետք է մեր զենքերը ստեղծենք, դրա վրա աշխատենք: Զենքերի ցուցահանդես կար վերջերս (խոսքը ArmHitec-2016 զենքի եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի մասին է): Տեսա՞ք ինչքան արտադրանք ունենք: Մենք առաջ դա առնում էինք, հիմա կարող ենք արտադրել եւ զենք եւ հրթիռ: Հրաշալի է: Այդ ցուցահանդեսի ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչ խելքով ազգ ենք, բայց մարդ չունենք էլի, մարդ չունենք:
- Պարոն Տեր-Թադեւոսյան, ապրիլյան պատերազմից հետո հայտարարեցիք, որ մասնագետներ եք հավաքագրում եւ պատրաստվում եք սովորեցնել ձեր փորձն ու հմտությունները: Կազմակերպեցի՞ք դասընթացներ:
- Այո, մենք այդ կուրսերը անցկացնում ենք, պաշտպանության համար զինվոր ենք պատրաստում: Կրակել ենք սովորեցնում, կապ ենք սովորեցնում, ամեն ինչ: «Դոսաֆում» են մեր դասերը տեղի ունենում:
- Վերջերս ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ 20 րոպեում կարող ենք ոչնչացնել Ադրբեջանը: Համացանցում ձեր այդ հայտարարությունը լուրջ չընկալվեց: Ըստ ձեզ՝ ինչո՞վ էր դա պայմանավորված:
- Ադրբեջանցիք մի քանի ֆիլմ են հանել, որ 20 րոպեում կարող են Հայաստանը վերացնել: Ես ուզում էի ասել, որ եթե Հայաստանի վրա 2-3 օր էլ կրակեն՝ չեն կարող վերացնել, մենք պայթող ոչինչ չունենք: Ի՞նչը պետք է պայթի՝ մեր ճոխ խանութնե՞րը, տնե՞րը: Բայց իրենք ունեն այնպիսի շինություններ, որոնք նավթի վրա են, գազի: Դուք պատկերացրեք, որ մենք հրթիռով խփենք, ինչ կստացվի: 5-6 ամիս առաջ Բաքվում գործարան հրդեհվեց: Այնտեղ 32 հոգի զոհվեց: 3 ամիս Ալիեւը վերականգնում էր: 3 ամիս շմոլ գազ էր դուրս գալիս այդ տարածքից: Հիմա դրա համար եմ ասում՝ իրենք նավթի բոչկայի վրա են, մի հատ խփես, 20 րոպեում ջնջվելու են, պայթի ամբողջ Ադրբեջանը: Մի 10 ռակետով կարող ենք դա անել:
- Վերջերս խոսվում էր Իսկանդերի մասին: Հայաստանը պատերազմի դեպքում դա կարո՞ղ է տրամադրել Ղարաբաղին: Դա չի՞ նշանակի, որ Հայաստանն է ներգրավվում պատերազմում:
- Չէ, չէ, Հայաստանն ունի որոշում, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում մենք միանում ենք: Այնպես որ պետք չէ վախենալ աշխարհազորայինների մոբիլիզացիայից, լավ է, որ պատրաստվում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT