Երևան
12 °C
Երեկ մտահոգիչ իրադարձություն տեղի ունեցավ: «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջ հայ ժողովրդին, քաղաքական եւ հասարակական հոսանքներին կոչ արեց մի կողմ թողնել ամեն ինչ, համախմբվել Հայոց բանակի շուրջը, ուշադրությունը սեւեռել առաջնագծին եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:
«Իսկ ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին վճռաբար խնդրում ենք հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը»,- ասվում էր Ավետիսյանի հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարության պաշտոնյայի կողմից նման հայտարարությունն արդեն լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս, անկախ նրանից, որ նա դրա տակ ստորագրել է որպես ՀԿ նախագահ: Բայց ավելի մտահոգիչ բան էլ եղավ: Սույն հայտարարության մասին կայքերից մեկի նյութը հայտնվեց պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Օգտատերերից մեկը հարց ուղղեց նախարարության էջը վարողին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՊՆ-ն համաձայն է հայտարարության բովանդակության հետ: Այս հարցն անպատասխան մնաց, իսկ նյութը ՊՆ-ի էջից շուտ հեռացվեց: Այնուհետեւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ անհանգստանալու կարիք չկա, դա ոչ թե ՊՆ-ի հայտարարությունն է, այլ Ավետիսյանի ՀԿ-ի եւ «հավանաբար ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը»:
Պետք է նշել, որ ազատամարտիկների զգոնությունը ինքնանպատակ չեն բարձրացնում: Բացի այդ, Հովհաննիսյանը չի հերքել Armtimes.com-ի թղթակցի հարցը` թե արդյոք այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ լայնածավալ պատերազմական գործողության սպառնալիք կա: ՊՆ խոսնակը միայն եւս մեկ անգամ նշել է, որ դա ՊՆ-ի կոչը չէ եւ ասել է, որ անհրաժեշտության դեպքում կարձագանքեն: Լավ չի հասկացվում, ինչին կարձագանքեն`պատերազմի՞ն, թե՞ հայտարարությանը:
Թյուրիմացություններն ու զուգադիպությունները շատ են: Եթե ՊՆ-ի էջում սույն հայտարարությունը մտածված էր հայտնվել, եւ նախարարությունը կիսում է բովանդակությունը, դա լուրջ է: Եթե այն սխալմամբ էր ՊՆ պաշտոնական էջով տարածվել, դա նույնպես մտահոգիչ է: Ապրիլյան պատերազմի օրերին բացի ռազմաճակատի գործողություններից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը քարոզչական դաշտում ոսկերչական ճշգրտությամբ աշխատեց, ինչը էական ազդեցություն ունեցավ պատերազմական իրավիճակի վրա:
Եթե ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը փորձում է էքսպերիմենտներ անել այս դաշտում, կամ ազգ-բանակ կոնցեպտով տարված մտածում է, որ պետք է նման իրավիճակներում մաքսիմալ բաց աշխատել ազգաբնակչության հետ, ապա այս մի փորձը կարծես անհաջող էր: Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգին, մի քանի փաստ ներկայացնենք:
1.Արդեն մեկ ամսից ավելի է առաջնագծում իրադրության վերաբերյալ Արցախի ՊՆ-ի հաղորդագրությունները դուրս են զինադադարի խախտման դեպքերի նորմայի շրջանակներից: Դեռեւս հոկտեմբերի սկզբին ԼՂՀ ՊՆ-ն նշեց, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար եւ նպատակային սրելու մարտավարություն: Հետագայում երբեմն հաղորդվում էր, որ պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հակառակորդը առաջնագծում որոշակի հատվածներ ականազերծում է, ավելի ուշ եղան դիվերսիոն ներթափանցման փորձեր: Արցախի ՊՆ-ն նաեւ հետեւյալ հայտարարությունն արեց. «.... ապատեղեկատվություն տարածելով՝ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»:
2.Հոկտեմբերի կեսերին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորների հետ կապված հարցեր առաջացան, որոնք անհրաժեշտ է լուծել այս «սպառնալից ժամանակաշրջանում»: «Այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում է կայացրել. կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»: Հետագայում լրատվություն չեղավ` այս գումարտակը կազմավորվեց, թե ոչ: Ըստ երեւույթին Դաշնակցության հայտարարությունն այնքան էլ մեծ արձագանք չի գտել, ինչի պատճառով կամավորներին մոբիլիզացնելու նոր կոչի կարիք առաջացավ:
3.Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որ վերսկսվել էին ապրիլյան պատերազմից հետո, անորոշ ժամանակով ընդհատված են: Հրաժարվողը, ընդ որում, Սերժ Սարգսյանն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային վերջին այցի ժամանակ Ալիեւի հետ քննարկումներից հետո հայտարարեցին, որ նա համաձայնել է նոր հանդիպման առաջարկին: Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո հարցը փակվեց: Համանախագահները միայն հույս հայտնեցին, որ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, նույնիսկ դա չհաստատեց, ասելով, որ վաղ է խոսել դրա մասին:
Հայաստանի ղեկավարությունը ակնհայտորեն լարվել է նոյեմբերի 12-18-ը անցկացվելիք ադրբեջանական լայնածավալ զորավարժություններից: Պատճառը բանակցություններին վերադառնալու առաջարկը մերժելու մեջ է: Չի բացառվում, որ մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը սահմանում ադրբեջանական կողմից հրահրվող լարվածությունն ու սադրանքները ուղղված էին Սերժ Սարգսյանին բանակցությունների սեղան վերադարձնելուն: Սարգսյանը սակայն անդրդվելի մնաց: Իսկ արդյոք նա տիրապետում է իրավիճակին, եւ գիտի՞ ինչ է անում, թե՞ մեզ վտանգավոր անակնկալներ են սպասում, ցույց կտա ժամանակը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
5-րդ գիշերն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ները գրոհում են Լենինգրադի մարզը. մանրամասներ
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար փակ են
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ
Հայտնի են ՔՊ-ում քվեարկության արդյունքները․ ովքե՞ր են առաջատար հնգյակում
Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին
Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ
Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը
Ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ
Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարժական հավաքի մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ-ն՝ Վարդենիսի դեպքի մասին
Հայտնի է Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանի խափանման միջոցը
«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեի նիստ է տեղի ունեցել
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ լեռնային գոտիներում թաց ձյուն, հովիտներում՝ անձրև կտեղա
ՀՀ քարտեզ-կրծքանշան, խաղաղության խոհրդանիշի պատկերով թխվածքաբլիթ․ վարչապետը շնորհավորել է նորապսակներին
Արգելեք եռագլուխ հրեշներին մասնակցել ընտրությանը, պետություն հազիվ ես ստեղծել. քաղաքացին՝ վարչապետին
Մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից․ Իրանի նախագահը՝ տարածաշրջանի երկրներին
Մաֆիայի հետ կռիվ ենք տալիս՝ էսքան բանի մեջով անցնելով, ոչ մի հետքայլ չենք արել. վարչապետը՝ քաղաքացուն
Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ
Երկրաշարժ Հայաստանում
Վերահաստատվել է «Synopsys»-ի երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում կրթության զարգացմանը
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ
«Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից Հայաստանի տարածքով տարհանվել, հատուկ չվերթով մեկնել է Մոսկվա
Շուտով գնալու եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք․ վարչապետը՝ քաղաքացուն․ տեսանյութ
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել
Վարչապետը վարել է «Խաղաղության ավտոմեքենան»․ տեսանյութ
Դուք ինչ անում եք՝ ճիշտ եք անում․ մենք Ձեզ հետ ենք․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին
Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին
Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը
Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի
«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց
Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT