Երևան
12 °C
Ուկրաինայի Գերագույն ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը շարունակում է ավելանալ: Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին:
Խոսքը վերաբերում է 2015 թվականի ապրիլի 3-ին անկախ պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի ներկայացած թիվ 2530 բանաձեւի նախագծին, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները որակվում է որպես ցեղասպանություն:
Օրինագծում նշվում է. «Գերագույն ռադան, առաջնորդվելով ՄԱԿ-ի` ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայով, հարգելով 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի կազմակերպված եւ զանգվածային կոտորածների զոհերի հիշատակը, ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին, դատապարտելով այն ռեժիմը, որը ռասայական ու կրոնական հատկանիշներով իրականացրել է զանգվածային կոտորածներ, որոշում է` 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն, իսկ ապրիլի 24-ը հայտարարել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օր»:
Հատկանշական է, որ փաստաթղթին կողմ արտահայտված պատգամավորները ներկայացնում են ոչ թե մեկ, այլ տարբեր քաղաքական ուժեր: Նշված փաստաթղթին կողմ քվեարկելու պատրաստակամություն են հայտնել «Վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր դաշինք»-ի անդամներ Միխայիլ Դոբկինն ու Դմիտրի Դոբկինը: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը իր երախտագիտությունն է հայտնել ուկրաինացի պատգամավորներին: Նախագծին կողմ են արտահայտվել նաեւ նախագահամետ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ի անդամ Դավիթ Մակարյանը եւ նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի «Ազգային ճակատ կուսակցության» 9 պատգամավորներ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը իր երախտագիտությունն է հայտնել ուկրաինացի պատգամավորներին:
Ավելի վաղ՝ 2013 թվականի հունիսի 6-ին, այն ժամանակ ընդդիմադիր «Батькивщина» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Արսեն Ավագովը (ներկայումս Ուկրաինայի ներքին գործերի նախարարն է) եւ Նվեր Մխիթարյանը, Վիլեն Շատվորյանը Գերագույն ռադա էին ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 2254 բանաձեւի նախագիծը, որն այդպես էլ քվեարկության չի դրվել: Ուկրաինացի պատգամավորների աջակցությունը հույսեր է ներշնչում, որ նախագիծը ապագայում կարող է դրվել քվեարկության:
Չնայած, որ Ուկրաինայում քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, բայցեւայնպես Կիեւում չեն ցանկանում դրան պաշտոնական մակարդակով գնահատական տալու պատճառով փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Դրանք Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության պայմաններում ավելի են կարեւորվում Կիեւում, մանավանդ, որ ի տարբերություն Երեւանի, Անկարան չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին: Թեպետ պետք է ընդգծել, որ Անկարան դա թաթարների հետ մահմեդական համերաշխությունից ելնելով է անում եւ բացի այդ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան հավակնություններ ունի հետ վերադարձնել ժամանակին իրեն պատկանած Ղրիմը:
Մինչ Ուկրաինան առայժմ խուսափում է պաշտոնական մակարդակով գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը, երկրի մի շարք քաղաքներ ու շրջաններ տեղական օրենսդիր մարմինների մակարդակով արդեն հայերի զանգվածային կոտորածներին արդարացի գնահատական են տվել: Դրանց թվում են մայրաքաղաք Կիեւը, Ուժգորոդ, Իզյում քաղաքները, Գոլոսեւեի շրջանը: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ուկրաինայի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
117 քրվարույթ՝ 2026-ի ապրիլից հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ
Ինչ բնույթի և քանի հեռախոսազանգ է ստացել ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը ժամը 15։00-ի դրությամբ
Գյումրիում ձերբակալված անձինք ընտրատեղամասի դիմաց կաշառք են բաժանել. հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ
Կարոյի մոտ են. փողը կուդան, բայց քյալլա տալ չկա, էշն էլ, վրի վեշն էլ. Պողոսյանի մասնակցությամբ ձայնագրություն
«Մարդասպան շան տղա», «Փողը վերցրել եմ, բայց խ...յ թե կընտրեմ». ինչ են գրում քաղաքացիները քվեաթերթիկների վրա
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան զոհ և տուժած
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել. դատախազություն
Կրկնաքվեարկության, քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր. ՆԳՆ-ն 6 հոգու ձերբակալել է
Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալություններ Գյումրիում. ՆԳՆ
Դատարաններ են մուտքագրվել ընտրական իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումներ. տեղեկատվություն
Ժամը 12:30-ի դրությամբ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանը
«Ուժեղ Հայաստանի»՝ քվեարկության գաղտնիությունը խախտած ևս մեկ վստահված անձ է ձերբակալվել
Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, իսկ զինվորները ծառայեն խաղաղ. Սուրեն Պապիկյան
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՄՔԾ-ն հերքում է հրապարակել
Խի՞ ուրիշն ուտի, մենք չուտենք. թող մեզ էլ տա, մեջներն ես, ճշտի, 10-10 բաժանում են. նոր ձայնագրություններ
Ռուսաստանը պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվի. Միրզոյան
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը կատարել է կրկնակի քվեարկության փորձ
Ձերբակալվել է գյումրեցի ակտիվիստ Կարապետ Պողոսյանը
ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու. Ալեն Սիմոնյան
11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14.48%-ը
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ. ՆԳՆ
Թուրքիայի որևէ քաղաքացու հաշվառման դեպք չկա. տվյալ անձը ՀՀ քաղաքացի է. Նելլի Դավթյան
Մոսկվայից Հայաստան ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» փոխնախագահը ձերբակալվել է
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Հարությունյան
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով թուրք կա. Ալեքսանյան
Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում
Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունն արհեստական է, որոշ ուժերի կողմից ստեղծված. Փաշինյան
Մենակ խորոված չի, էդ փողով քեզ մի հատ ցեփ եմ առնելու. ով ընտրըմ ա՝ մարդա 100 փող ա հասնում. նոր ձայնագրություն
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է
Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը
ՆԳՆ-ն պարզաբանել է ընտրատեղամասերից մեկում ոստիկանի քվեարկելուց հետո քվեաթերթիկներ դուրս բերելու լուրը
Ընտրական գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, մենք բոլոր ահազանգերով զբաղվում ենք. ԿԸՀ նախագահ
ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների ներդրման ավելացման հարցը
ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ վիրավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT