Երևան
12 °C
Սպանված 22-ամյա բժիշկ Լեւոն Սահակյանի հայրը՝ Տիգրան Սահակյանը, կարծում է, «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կանխամտածված է սպանել որդուն:
Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը: Լեւոն Սահակյանի հայրը գործով ներգրավվել է որպես իրավահաջորդ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Դպրոցի տնօրեն, «Վան» հեռուստաստուդիայի ղեկավար Վահան Ղազարյանը նրան հանդիպման է կանչել, որից հետո Լեւոն Սահակյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցում պարզվել է, որ վնասվել են երիտասարդի թոքն ու սիրտը: «Արմենիա» բժշկական կենտրոնում նրան անմիջապես վիրահատել են: Երկու օր անց, սակայն Սահակյանը հիվանդանոցում մահացել է: Վահան Ղազարյանը չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ Լեւոնին սպանելու դիտավորություն չի ունեցել:
Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
- Վարդուհի, տուժողի հայրը՝ Տիգրան Սահակյանը, քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է:
- Սկզբնական շրջանում հարցաքննվել է, սակայն դրանից հետո չի հարցաքննվել: Նրա հարցաքննության ժամանակ ես դեռ ներգրված չեմ եղել: Հետագայում կհարցաքննվի եւ ավելի մանրամասն ցուցմունք կտա դեպքի հետ կապված: Ինքը, բնականաբար, ականատես չի եղել, տեղեկացված է այնքանով, որքանով որ պատմել է Լեւոնի ընկերը կամ նրա նշանածը:
- Դեպքից առաջ Լեւոն Սահակյանը հոր հետ խոսե՞լ է, տեղյակ պահե՞լ է, որ գնում է Վահան Ղազարյանի հետ հանդիպման:
- Հանդիպման մասին հայրը տեղյակ չի եղել: Դանակահարությունից անմիջապես հետո Լեւոնը զանգել է հորն ու ասել, որ վիրավոր է, քանի որ հայրն էլ մասնագիտությամբ բժիշկ է, ասել է՝ հասիր մոտակա հիվանդանոց, իսկ մոտական եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը: Լեւոնն ինքն էլ եղել է մեքենայի ղեկին, հիվանդանոցը շատ մոտ է եղել, հասել է, վիրահատել են, կատարվել են համապատասխան հետազոտությունները, դրանից հետո արդեն տեղյակ եք՝ ուշքի չգալով, հաջորդ օրը մահացել է:
- Գործով մեղադրյալը չի ընդունում, որ Լեւոնին սպանելու դիտավորություն է ունեցել: Սրա հետ կապված իրավահաջորդն ի՞նչ դիրքորոշում ունի:
- Պարոն Սահակյանն ունի իր դիրքորոշումը, ցուցմունք կտա, որից հետո, եթե ցանկանա, մամուլին կտեղեկացնենք: Բայց սպանելու հետ կապված՝ Տիգրան Սահակյանը կոնկրետ դիրքորոշում ունի: Նա ասում է, որ Վահան Ղազարյանը դիտավորյալ, սառնասրտորեն, կանխամտածված արել է այդ գործողությունները:
- Մեր տեղեկություններով, մեղադրյալ Վահան Ղազարյանը Լեւոնին եւ ընկերոջը սպառնացել է նաեւ ատրճանակով: Տուժող կողմը նման տեղեկատվության տիրապետո՞ւմ է:
- Պարոն Սահակյանից տեղեկացել եմ նաեւ այդ հանգամանքի մասին: Ըստ նրա ունեցած տեղեկատվության՝ էդպես էլ եղել է, նաեւ սպառնացել է զենքով, դա եղել է դանակահարությունից հետո:
- Իսկ տեղյա՞կ եք, այդ զենքը խուզարկությամբ հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ:
- Որքան գիտեմ, դեռ չի հայտնաբերվել:
- Դուք այս պահին գործի հետ կապված միջնորդություններ ներկայացրե՞լ եք:
- Դեռ ոչ, բայց հետագայում արդեն պլանավորած ունենք, որոշակի ցուցմունքներից հետո կարծում եմ, կլինեն միջնորդություններ, դրանք դեռ հրապարակման ենթակա չեն:
Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Վահան Ղազարյանը, երբ տեղեկացել է Լեւոն Սահակյանի մահվան մասին, ՁՊՎ-ում ինքնասպանության փորձ է կատարել՝ կոճգամ կուլ տալով: Ինքնասպանության փորձի հետ կապված սույն գործի շրջանակներում նյութեր են նախապատրաստվում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան ասացին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, ապա ՔԿ-ից փոխանցեցին, որ բազմակողմանի քննություն է տարվում: Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը քննում է նաեւ, թե տվյալ դպրոցում աշխատողներից ով է գրանցված աշխատել, որքան գումար է ստացել, կամ ստացել է, թե՝ ոչ:
Վահան Ղազարյանի շահերը սկզբնական շրջանում պաշտպանում էր հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը, որը պատրաստվում էր որոշակի հայտարարություններ անել, սակայն մեղադրյալի շահերն այժմ ներկայացնում է մասնավոր պաշտպան Մնացական Սարգսյանը: Երեկ փորձեցինք նրան եւս մի քանի հարց ուղղել, վերջինս, սակայն պարբերաբար ասում էր, որ մի քանի ժամից զանգենք, այնուհետեւ լսելով, որ Վահան Ղազարյանի մասին մի քանի հարց ունենք տալու, ասաց, որ հարցերին հեռախոսով չի պատասխանում: Նա ասաց, որ զգուշացվել են նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ: Մեր ճշտող հարցին ի պատասխան, նա ասաց, որ Վահան Ղազարյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ դատարան չի բողոքարկվել: Զենքի հետ կապված հարցին Սարգսյանն արդեն չպատասխանեց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախ, սպանության փորձի հատկանիշներով, ապա՝ դիտավորյալ սպանության: Հոկտեմբերի 22-ին Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Վահան Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT