Երևան
12 °C
«Հին Էրիվան»-«Յունիբանկ» դիմակայությունը շարունակվում է եւ հասել է այն փուլին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հետախուզման մասին որոշում է կայացրել եւ դիմել իրավապահներին, որպեսզի գտնեն «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: ԴԱՀԿ-ի միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժին պետ, արդարադատության կապիտան Աննա Հայրոյանին գտնել ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց, որպեսզի պաշտոնական պարզաբանում ունենանք այդ կառույցից: Armtimes.com-ի տեղեկություններով՝ բացի այն, որ Մանվել Տեր-Առաքելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ԴԱՀԿ-ն ցանկանում է եւս մեկ անգամ աճուրդի հանել «Հին Էրիվան»-ի շենքը:
Նախապատմությունը
Տարիներ առաջ Յունիբանկը պարտավորությունների չկատարման հիմքով դիմեց դատարան, որպեսզի «Հին Էրիվան» ՍՊԸ-ից բռնագանձվի հիշյալ շենքը, եւ դատարանի որոշման հիման վրա «Հին Էրիվանը» աճուրդի հանվեց 2016 թվականի ապրիլի 15-ին, որի վերաբերյալ ԴԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում էր. «Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.11.2015 թ. տրված թիվ ԵԿԴ /1674/02/14 կատարողական թերթի համաձայն Հարկադիր կատարման ծառայությունում 10.11.2015 թ.-ին հարուցվել է թիվ 01533181 կատարողական վարույթը, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը /«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ/ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Աճուրդի սկիզբը՝ 15.04.2016 թ.»:
Ընթացիկ իրավիճակը
Աճուրդի մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց ԴԱՀԿ-ն վարույթը կասեցրեց եւ դիմեց իրավապահներին, որպեսզի «Հին Էրիվան»-ի շենքի հետ փոխկապակցված անձին՝ Մանվել Տեր-Առաքելյանին հայտնաբերեն եւ պարտավորեցնեն կատարի, իրենց պնդմամբ, վարկային պարտավորությունները: Մանվել Տեր-Առաքելյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ «Յունիբանկը» խաբեության միջոցով փորձում է «խլել» իր բիզնեսը:
ԴԱՀԿ-ն տեղեկանալով, որ «Հին Էրիվան» ռեստորանի շենքը, որը գտնվում է Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե համանուն ՍՊԸ-ին, այլ Մանվել Տեր-Առաքելյանին, աճուրդի մասին հայտարարությունից ընդամենը 5 օր անց հայտարարում է, որ շենքը աճուրդից հանվել է:
Ներկայիս իրավիճակը
Այժմ «Հին էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ն գտնվում է սնանկացման գործընթացում, որը չի ավարտվել: Այս մասին մեր զրույցում ասաց ընկերության լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը՝ նշելով, որ ՍՊԸ-ին այդ շենքը չի պատկանում: Այսօր «Հին Էրիվան» ռեստորանը գործում է, այլ իրավաբանական անվան տակ, իսկ շենքը պատկանում է հենց Մանվել-Տեր Առաքելյանին: ԴԱՀԿ պաշտոնական կայքի «աճուրդներ» բաժնում այս պահի դրությամբ շենքի աճուրդային վաճառքի մասին հայտարարություն չկա, սակայն ԴԱՀԿ-ն հայտարարությունը կայքում իրավունք ունի դնել այն ժամանակ, երբ լրացել է աճուրդի մասին որոշման 10-րդ օրը: Նշեք, որ Մանվել Տեր-Առաքելյանն ապրիլ ամսից Հայաստանում չի գտնվում:


Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT