Երևան
12 °C
Գրչի մեկ հարվածով նախօրեին աշխատանքից ազատվել են երեւանյան երեք մանկապարտեզի տնօրեններ:
Նույն օրը քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին աշխատանքից ազատել թիվ 28, 37 եւ 46 մանկապարտեզների տնօրեններին` այդ հաստատություններում անհրաժեշտ եւ համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար:
Երեկ այցելեցինք նշված մանկապարտեզներից երկուսը եւ երկուսի աշխատակիցներն էլ տարակուսած էին կատարվածից` հավաստիացնելով, որ խմբասենյակներում ջեռուցման խնդիր իրենց մոտ չի եղել: Արաբկիր վարչական շրջանում գտնվող համար 28 մանկապարտեզում ենթադրում էին, որ տնօրեն Սեդա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է ինչ-որ թյուրիմացության հետեւանքով: Ասում էին, որ շոկի մեջ են թե՛ իրենք, եւ թե՛ ծնողները: Պնդում էին, որ մանկապարտեզը սկսել է ջեռուցվել դեռ հոկտեմբերի կեսից ու որ ունեն կենտրոնացված ջեռուցման համակարգ:
«Բոլորը գիտեն, թե տնօրենը որքան նվիրված է իր աշխատանքին, երեխաներին: Սա թյուրիմացություն է: Մենք ոտքի ենք կանգնելու»,- ասաց դաստիարակներից մեկը: Թե ինչ դրսեւորումներ է դա ունենալու, մանկապարտեզի աշխատակիցները դեռ չէին մտածել: Այստեղ նաեւ նկատում էին, որ եթե այս ամենը նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում ու քաղաքապետարանը ցանկանում է ցույց տալ, թե ինչքան սրտացավ են երեխաների համար ու առանց աչք թարթելու պատժում են նրանց առողջությունը վտանգողներին, ապա կարող էին ընտրել այնպիսի մանկապարտեզ, որտեղ իսկապես խնդիրներ կան:
Համար 46 մանկապարտեզի աշխատակիցներն էլ պատմեցին, որ ամեն ինչ սկսվել է մի անանուն հեռախոսազանգից: Ինչ-որ մեկը, ներկայանալով որպես ծնող, ասել է, թե տվյալ նախակրթարան հաճախող իր երեխան հիվանդացել է ու նաեւ հետաքրքրվել, թե արդյոք մանկապարտեզը ջեռուցվո՞ւմ է: Հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցը հայտնել է, որ թեպետ կենտրոնացված ջեռուցումը դեռ միացված չէ, քանի որ դրա համար հրաման պետք է լինի, բայց խմբասենյակները տաքացվում են էլեկտրական տաքացուցիչների միջոցով: Ավելի ուշ այստեղ պարզել են, որ զանգահարողը լրագրող է եղել, ու այդ թեմայով նրա պատրաստած տեսանյութն էլ պատճառ է դարձել, որ թիվ 46 նախակրթարանի տնօրեն Գայանե Աղաբեկյանն ազատվի աշխատանքից:
Համար 46 մանկապարտեզում անհասկանալի էր երեխաների նկատմամբ քաղաքապետարանի հոգատարության այս պոռթկումը: Այստեղ նկատում էին, որ տնօրենը բազմաթիվ գրություններով դիմել է Երեւանի քաղաքապետարան` հայտնելով, որ շենքի քարերը թափվում են, ու դրանք մի օր կարող են ընկնել երեխաների վրա, որ խարխլված են ու շարժվում են արդեն բավական հնացած պատուհանները, բայց խնդրի լուծմանն ուղղված որեւէ քայլ դրան այդպես էլ չի հետեւել:
Մեր զրույցում նույնպես աշխատակիցները կրկնեցին այն, ինչ հեռախոսով ասել էին անհայտ զանգահարողին, որ մանկապարտեզի ջեռուցումն ապահովվել է էլեկտրական տաքացուցիչների միջոցով: «Եթե ստուգեն մեր ծախսած էլեկտրաէներգիայի ցուցմունքները, ամեն ինչ պարզ կլինի, կտեսնեն, որ ծախսը շատ մեծ է»,- ասացին մանկապարտեզում: Արդեն նոյեմբերի 3-ին վերագործարկվել է կաթսայատունը: Այն, ի դեպ, մեկն է մանկապարտեզի ու մոտակա դպրոցի համար եւ կառավարվում է դպրոցի կողմից: «Ինչ իմանայինք, որ էս տարի ջեռուցումը շուտ է լինելու»,- նկատեց մանկապարտեզի աշխատակիցներից մեկը:
Մանկապարտեզի հարակից տարածքում մեզ հաջողվեց գտնել այս նախակրթարան հաճախող երեխաների ծնողների: Նրանք ասում էին, որ մանկապարտեզում ջեռուցման հետ կապված խնդիրների չեն բախվել: «Որ սառը լինի, ես երեխա կտանե՞մ, հարյուր հատ մանկապարտեզ էլ լինի»,- արձագանքեց նաեւ այդ առավոտյան երեքամյա թոռնիկին մանկապարտեզ ուղեկցած պապիկը: Գայանե Աղաբեկյանի մասին այստեղ ասում էին, որ նա չունի հզոր թիկունք, որեւէ հայտնի պաշտոնյայի կին չէ, ու թերեւս հենց այդ պատճառով էլ «ընտրությունը» կանգ է առել նրա վրա: Ի դեպ, կարծես նույն իրավիճակն է այդ ճակատագրին արժանացած նաեւ մյուս տնօրենների դեպքում:
Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչ իրավական հիմնավորմամբ են աշխատանքից ազատվել վերոնշյալ մանկապարտեզների տնօրենները: «Որպես աշխատանքից ազատման հիմք վարչական շրջանների ղեկավարների կարգադրություններով նշվել է «Աշխատանքային օրենսգրքի» 122-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե «ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք»:
Այսինքն` քանի որ տնօրենները սահմանված կարգին համապատասխան չեն կազմակերպել մանկապարտեզների` որպես կազմակերպությունների լիարժեք գործունեությունը, նկատի ունեմ, որ չեն ապահովել ջեռուցման հետ կապված նորմատիվները, այդ հիմքով նրանց ազատվելու մասին կարգադրություն էր ընդունվել վարչական շրջանների ղեկավարների կողմից»,- ասաց վարչության պետը:
Իսկ իրավական ինչ ակտերով է սահմանվում` որն է համարվում «աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք», թե՞ դա որոշելը թողնված է վարչական շրջանի ղեկավարի կամ քաղաքապետի հայեցողությանը` ըստ նրանց ճաշակի: Այս հարցին պատասխանելիս քաղաքապետարանի պաշտոնյան հիշատակեց տարբեր իրավական փաստաթղթեր` առանց որոշակի հոդվածների հղում անելու: «Տնօրենների աշխատանքային պարտականությունները սահմանվում են ինչպես իրենց հետ կնքած պայմանագրերով, այնպես էլ մանկապարտեզների` համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրություններով, «Նախադպրոցական կրթության մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքներով: Այդ իրավական ակտերի վերլուծության արդյունքում տույժը կիրառվել է` հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԸմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է
Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել
Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան
Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը
Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել
Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել
Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ
Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ
Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել
Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան
Քննարկվել է տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ-Ֆրանսիա փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը
Խմբի կազմում սպանություն կատարելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան
Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի Լոռիում և Տավուշում հեղեղների պատճառով փլուզված կամուրջների վերականգնմանը
ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն
Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքե՞ր կարող են անվճար հետազոտվել
ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլ կանցկացվի. Ուկրաինայի փոխվարչապետ
Դիտարկում ենք ԱՄԷ-ն՝ որպես առանցքային գործընկեր. Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. ի՞նչ հարցեր են քննարկվել
Տաքսիստի հյուրասիրած կոնֆետներից երեխան թունավորվել է. բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 7-ին
40-ամյա հրուշակագործին դրդե՞լ են ինքնասպանության. ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել
Շնորհակալ եմ, որ ստիպեցիք ինձ զգալ, ինչպես տանը. Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակ Պարգը Ամստերդամում է
ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Լավրովի հետ քննարկմանը
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում. հայտնի է սեռը
Հորոսկոպը, երազահանը, կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական «Գելափի» հարցումը. Ալեքսանյան
Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից
Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է, գրասենյակ այցելելու անհրաժեշտությունը կլինի մինիմալ․ Դավթյան
Ուժերը, որոնք պատրաստ են Ղուկասյանին ապահովելու ձայներ, բացառում են նրա հետ կոալիցիան, ամաչում. Հարությունյան
Բախվել է 3 մեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է ու բռնկվել. կան տուժածներ
Ապրիլի 7-ին Հայաստանի Պատմության թանգարանը բաց է ցուցադրությունների համար
Ադրբեջանի ԶՈՒ հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն հերքում է տարածել
Կդիտվեն անձրևի, այնուհետև՝ ձյան տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
ՀՀ վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի հետ. տեսանյութ
Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում ձյան առատ տեղումներ են. տեսանյութ
Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր
Մոսկվայում բեռնատար «Գազելը» մխրճվել է մետրոյի ստորգետնյա հետիոտնային անցումի մեջ. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT