Կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգ

10/11/2016 schedule16:30

Այսօր կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` հասարակության վստահությունը վայելող, պարզ, թափանցիկ եւ արդյունավետ համակարգ: Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Զինծառայողների մահվան դեպքում, հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք): Բոլոր դեպքերում, եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն սահմանված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ:

Հատուցման գումարների վճարումն իրականացնելու եւ հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: Այն կմիավորի եւ պետությունից, եւ հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը եւ առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:

Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձեւավորվեն հետեւյալ աղբյուրներից`յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարներից, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 եւ 200 դրամ գումարի չափով, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից եւ նվիրատվություններից, վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն հինգ տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցները եւ իրականացնելու է անվճար ադմինիստրատիվ գործառույթներ:

Տպել
1652 դիտում

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ

Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար

Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Հակոբ Արշակյանը՝ Մարիան Քերիին

Հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանել, հայհոյել, ծեծել են իրար․ կան բերման ենթարկվածներ

«Ազգային Բևեռ»-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանի գլխին բռունցքով հարվածած կնոջը մեղադրանք է ներկայացվել

ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը․ Մխիթար Հայրապետյան

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին

Խնդիրը Փաշինյանի հրաժարականը չէ, այլ երկրում անկայունություն ստեղծելն է, պարտվածության զգացումը խորացնելը. Միսկարյան

Թալանել են դպրոցներից մեկի զինղեկի բնակարանը․ հափշտակել են ոսկեղեն և գումար

Նոր բան մտածեք մաեստրո, մեսիայի քաղտեխնոլոգները մոռացել են, որ այդ խաղաքարտն արդեն խաղացել են․ Թորոսյանը՝ Գալստանյանին

Եկեղեցու բակում նորածնին լքած մայրը հայտնաբերվել է

ԲԿ-ներից մեկի բժիշկ-ստոմատոլոգի վարած մեքենան կողաշրջվել, ընկել է առուն

Գուցե սադրանքի գնան, մի բան պայթի, ասեն՝ «էսպես եղավ, գնում ենք տուն», որ շարժման ձախողումը արդարացնեն այդպես. Խաչատրյան

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-25 թթ. համագործակցության պլանը

Նախագահն ասաց, որ վետոյի իրավունք ունի․ Շառլ Միշելը հիասթափված է Վրաստանում ընթացող զարգացումներից

Գալստանյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների և նախկին վարչապետների հետ

Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից տեղահանվածների համար գործարկվել է կայք. մանրամասներ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սյունիքի մարզում Մաքսային և լոգիստիկ կենտրոն կհիմնվի․ տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրման արարողությունը

Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել․ որտեղ է հայտնաբերվել վերջինիս մարմինը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել․ բախումներ են սկսվել (տեսանյութ)

Եթովպիայում ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Վաշինգտոնում Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանն ու Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում․ Փաշինյան

Շարունակո՞ւմ է Հայաստանը մնալ ՀԱՊԿ անդամ․ Փաշինյանը պատասխանել է «Politico in Europe»-ի հարցին

Անվտանգային իրավիճակն այժմ ավելի բարդ է նաև գլոբալ իրավիճակի բերումով, ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է․ վարչապետ

Ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Արձանը պատրաստ է, տեղը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 14-ին

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Անբովանդակ, մարող շարժում է. Փամբուխչյան

Հայաստանում փակ փողոցներ չկան, բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև