ԱԺ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստ է մեկնարկել. թարմացված

11/11/2016 schedule16:30

17.30 Նախագծի քննարկումն ավարտվեց: Այն ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ։ Նախագծին դեմ քվեարկեցին Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը: Էդմոն Մարուքյանը ձեռնպահ քվեարկեց։ Պատասխանելով մեր հարցին` թե այս հազարական դրամ պարտադիր վճարների դեպքում տարեկան որքան գումար են ակնկալում ստանալ հիմնադրամ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ մոտ 3.5 մլրդ դրամ։

16.30 Ազգային ժողովի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել է արտահերթ նիստը, որին ներկա է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Վերջինս նախ ներկայացրեց, որ այսօր կեսօրից հետո ԼՂՀ հյուսիս արեւելյան սահմանին ադրբեջանական կողմը կրակահերթ է սկսել։

Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ ՊՆ-ն եւ զինված ուժերն ամեն ինչ անում են` հակառակորդին հրադադար պարտադրելու համար։

Իսկ այս անսպասելի նիստի անցկացումն առաջացել էր երեկ կառավարության նիստում ընդունված այն որոշման արդյունքում, որի համաձայն յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր աշխատող պետք է ամսական հազար դրամ վճարի զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տալու համար։

Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որ նախագծի համաձայն, 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետեւ, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է եւ երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն եւ համապատասխանաբարար՝ 250, 150 եւ 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաեւ այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու եւ այլ դեպքերի համար։

Նախարարն անդրադարձավ նաեւ սոցիալական ցանցերի այն քննարկումներին, թե արդյո՞ք արդար է, որ սահմանվել է մեկ միասնական վճար եւ տարբեր եկամուտներ ունեցողների համար տարբերակվում չկա։ Նրա խոսքերով` իրենք ընտրել են նվազագույն վճար սահմանելու սկզբունքը, ինչը ներդրված է հարկային համակարգում` անկախ այն հանգամանքից, թե որքան տարբեր է տնտեսվարողների շրջանառությունը։ Իսկ նրանք, ովքեր ավելի շատ վճարելու ցանկություն կունենան, կարող են դա անել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2649 դիտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր