ՊՆ-ը 50 միլիոն կվճարի 1.5 ժամ համերգ կազմակերպելու համար

13/11/2016 schedule10:50

ՀՀ պաշտպանության նախարարությունը 50 միլիոն դրամ կհատկացնի «ԳԵՎՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համերգ կազմակերպելու համար: Armtimes.com-ը ՊՆ-ի կարիքների համար կնքված պայմանագրերից մեկի ուսումնասիրությունից պարզել է, որ մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով է կատարվելու այդ հատկացումը:

Հոկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն պարտավոր է թվով 1200 մասնակիցների համար տոնական միջոցառում կազմակերպել հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման օրը:

Համերգը նախատեսված է անցկացնել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դահլիճը կվարձակալվի 3 օրով, սակայն համերգը կլինի միայն հունվարի 28-ին: Նախատեսված է վարձակալել ձայնային եւ լուսային հավելյալ սարքավորումներ, վճարել նաեւ դրանց սպասարկման համար: 3 օրով կվարձակալվի 70-ից 80 քմ մեծության Լեդ էկրան եւ կվճարվի դրա սպասարկման համար: Ընդհանուր գումարից կվճարվի նաեւ բեմի ձեւավորման համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների վարձակալության եւ մոնտաժման, համերգային բեմի դեկորացիաների, շքամուտքի ձեւավորման համար թվով 8 թեմատիկ պաստառների համար: Կվճարվի նույնիսկ այդ Լեդ էկրանի համար անիմացիոն պատկերների պատրաստման համար:

Համերգին մասնակցող 10 մենակատարը, 2 հաղորդավարը, 6 պարային եւ երգի համույթը եւ 2 նվագախումբը կվճարվեն, սակայն պայմանագրում նրանց ծառայությունների արժեքի մասին որեւէ նշում չկա: Համերգը կտեւի 1.5 ժամ, որի ընթացքում կրծքանշաններ, օրացույցներ կբաժանվեն եւ տեսանկարահանում կիրականացվի:

Վերը նշված բոլոր ծառայությունները վճարովի են եւ ներառված են մեկ պայմանագրում: Պաշտպանության նախարարությունը պարտավորվել է, որ այդ 50 միլիոնը վճարի ամենաուշը այս տարվա դեկտեմբերի 10-ին:

ՀԳ. Նշված պայմանագրի գնման ժամանակացույցում ՊՆ-ն նշել է «2016 թվականի հունվարի 28», սակայն նույն պայմանագիրը կնքվել եւ ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 12-ին եւ վճարումները կատարելու համար ժամկետներ է սահմանվել հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Իսկ նշված ընկերությունը՝ «ԳԵՎՏԻԳ»-ը, ստեղծվել է միջոցառումն իրականացնելու համար նախատեսված մրցույթի օրերին: Ընկերության միակ հիմնադիրն Անուշավան Մովսեսյանն է: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
82106 դիտում

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը