«Արմենիկում» ծրագրի ղեկավարը բիզնես է խլել

14/11/2016 schedule09:20

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստանում բիզնեսներ չեն խլվելու» հայտնի հայտարարությունից հետո մեկը մյուսի ետեւից հայտնի դարձան դրան հակառակ օրինակներ:

«ՀԺ»-ի խմբագրություն դիմած Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի  բնակիչ, 44-ամյա Հմայակ Մկրտչյանն ահազանգեց, որ «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանը խլել է իր բիզնեսը: Հմայակ Մկրտչյանն այժմ Մոսկվայում է բնակվում, ասաց, որ մինչեւ իր խնդիրը լուծում չստանա, չի վերադառնալու:

Իր սեփականությունը խլելու մասին Մկրտչյանը մասնավորապես պատմեց. «Իմ կնոջ՝ Ինա Աբրահամյանի անունով Դալարիկում սեփականություն է եղել 700 քառակուսի նկուղային տարածք մեկ հեկտար հողի վրա: Որոշել էի չրանոց սարքել, գյուղի համար օգտակար մի բան անել, որ գյուղացիները գային, աշխատեին, աշխատատեղ լիներ: 2011-2012-թթ. շինարարությունն արեցի, դրանից հետո՝ 2012-ին, «Արմենիկումի» Լյովային դիմեցի, նրա որդու հետ մոտ հարաբերությունների մեջ էի, ասեցի՝ սենց սեփականություն ունեմ, եկավ նայեց, ասեցի՝ գումար դնի 50/50 աշխատացնենք: Ինքը համաձայնեց: Պայմանավորվեցինք, որ նկուղային տարածքն իմն է, մնացածն էլ ինքը գումար ներդնի, սարքենք աշխատենք: Սարքեցինք, բայց գումարը քչություն արեց: Լյովան ասաց՝ երրորդ ընկեր վերցնենք, որը գումար կբերի, կդնի, կաշխատացնենք: Այդպիսով երրորդ բաժնեմասը ինքը գրեց իր հարսի անունով: Բաժնեմասը սարքեց երեք տեղ: 4 տարի շինարարություն արեցի, երբ արդեն վերջացնում էի՝ ասեց, որ քո բաժնեմասը 10-20 հազարով պետք է վաճառես ինձ, ես չհամաձայնեցի: Ասեց՝ բա չէ, ծախելու եմ, վիճակ չունեմ, պարտքերի մեջ եմ: Ես նորից ասեցի, որ չեմ վաճառելու, նա էլ սպառնաց՝ եթե չէ, ուրեմն ես դա քո ձեռքից կխլեմ»:

Լեւոն Գեւորգյանը, ինչպես պնդում է Հմայակ Մկրտչյանը, այդպես էլ արել է: Հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մկրտչյանին ընկերությունից հեռացնելու պահանջի մասին: Դատարանն էլ առանց պատասխանողի եւ նրա ներկայացուցչի, օրեր առաջ հօգուտ Գեւորգյանի վճիռ է կայացրել: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցը ներկայացրել է Լեւոն Գեւորգյանի կինը՝  Մարիետա Մուրադյանը, եւ նրա հարսը՝ Ասյան, որն ընկերության երրորդ փայատերն է: Հայցը ներկայացրել են Հմայակ Մկրտչյանի կնոջ՝ Ինա Աբրահամյանի դեմ: Հայցադիմումում մասնավորապես նշել են, որ  պատասխանողի հետ հիմնել են «Չիր սառնարանային տնտեսություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ըստ այդմ՝ ընկերության հիմնադիրների ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ ընկերության տնօրեն է ընտրվել սույն գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Սմբատ Մխեյանը (վերջինս գրանցված տնօրեն է, որը ամսական աշխատավարձ պետք է ստանար,-հեղ.):

«Պատասխանողը, ինչպես եւ հայցվորները, ըստ կանոնադրության, հանդիսանում են ընկերության կանոնադրական կապիտալի 33,3 տոկոսի բաժնետեր: Ընկերությունն իրականացնում է կանոնադրությամբ վերապահված եւ հաստատված գործունեություն, եւ այդ գործում իր մասնակցությունը չունի պատասխանող Ինա Աբրահամյանը: Հարցի արտադատարանական կարգն ապահովելու նպատակով վերջինիս առաջարկվել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի կարգով դուրս գալ ընկերությունից, սակայն նա հրաժարվել է հոժարակամ դուրս գալ ընկերությունից: Հայցվորները, օգտվելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված իրավունքից, եւ հաշվի առնելով այն, որ պատասխանողը խոչընդոտ է ստեղծում, ստիպված դիմել են դատական պաշտպանության»,-նշված է հայցում: Հայցում նաեւ նշել են, թե պատասխանողն ընդհանրապես չի մասնակցում ընկերության ժողովներին, ինչով եւ խոչընդոտում է նիստերի անցկացմանը եւ փաստաթղթերի ստորագրմանը:

Դատարանն էլ արձանագրել է, որ պատասխանող Ինա Աբրահամյանին պատշաճ ծանուցվել է դատական նիստի օրվա եւ ժամի մասին, սակայն չի ներկայացել, ինչի պատճառով էլ հայցը քննվել է նրա բացակայությամբ: Այնինչ, Հմայակ Մկրտչյանի պնդմամբ՝ իրենք դատարանից ծանուցում ստացել են կամ նիստի օրը, կամ նիստից մեկ օր հետո: Ավելին, նրա պնդմամբ՝ ընկերությունը 2015 թ. գրանցվել է որպես ՍՊԸ, սակայն գործունեություն չի ծավալել: Մկրտչյանը նաեւ ասաց, որ ժողով չի եղել, իսկ եթե եղել է, ապա համապատասխան ծանուցում չեն ստացել: «Ոնց է հնարավոր սեփականությունս ձեռքիցս վերցնեն ու ոչ մի բա՞ն, նման բան հնարավո՞ր է, ընկերություն եմ սարքել, գումարներ եմ ներդրել, որ ձեռքիցս հեշտությամբ առնե՞ն»,- հարցնում է Մկրտչյանը:

Վերջինս պատրաստվում է դիմել Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանին: «Դիմելու եմ նախագահին, վարչապետին: Ինչպե՞ս է դատարանը որոշել մեկի ունեցվածքը ձեռքից խլի, տա մեկ ուրիշին, սա անհնար բան է»,-նկատեց մեզ դիմած քաղաքացին: Նա նաեւ ասաց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մինչեւ վերջ գնալու եմ»,- հավելեց նա: Հմայակ Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանն էլ մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ դատարանի վճիռը բողոքարկվելու է, բայց այլ հանգամանքներ ներկայացնել այս պահին չցանկացավ:

Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել նաեւ «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանի հետ, սակայն ապարդյուն, հեռախոսազանգերին այդպես էլ պատասխան չեղավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5463 դիտում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ

Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու

Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը

Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու

Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը

Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին

Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել