Երևան
12 °C
Առողջապահության ոլորտում երբեմն տարօրինակ բաներ են կատարվում. Երեւանի «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթը չկայացած է ճանաչվել ու հայտարարվել է նոր մրցույթ:
Եվ այս ամենը կարծես թե մի նպատակով` որպեսզի առողջապահության պաշտոնանկ արված փոխնախարար Գագիկ Միրիջանյանն ապահովվի մեկ այլ պաշտոնով:
Բայց ամեն ինչ սկսենք սկզբից: Երբ «Նորքի» տնօրեն Գագիկ Սայադյանն ազատվեց աշխատանքից, այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով նշանակվեց Վաղինակ Հովհաննիսյանը: Հետո մրցույթ հայտարարվեց, որն անցկացվեց սույն թվականի սեպտեմբերին: Վաղինակ Հովհաննիսյանը մասնակցեց դրան ու հաղթող ճանաչվեց: Բայց ահա պաշտոնում նշանակում այդպես էլ տեղի չունեցավ: Ինչ-որ անհասկանալի պատճառաբանությամբ մրցույթը չեղյալ հայտարարվեց եւ արդեն դեկտեմբերի 27-ին կանցկացվի հոգեբուժական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նոր մրցույթ: Կասկածից վեր է, որ դրա արդյունքում ընտրվելու է հենց Միրիջանյանը:
Բայց մինչ մրցույթը կկայանա, նաեւ տեղի է ունեցել տնօրենի պաշտոնակատարի փոփոխություն: Համապատասխան լիազորությունները Վաղինակ Հովհաննիսյանի փոխարեն դրվել են առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանի վրա: Վերջինս, հիշեցնենք, փոխնախարարի պաշտոնից ազատվել էր առողջապահության նախարարի փոփոխությունից հետո, քանի որ Լեւոն Ալթունյանը նպատակ ուներ նրա փոխարեն տեսնել իր համար առավել ցանկալի ու վստահելի մարդու:
ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր հարցմամբ փորձեցինք կատարվածի շուրջ ստանալ որոշակի պարզաբանումներ: Ամբողջությամբ սպառիչ պատասխաններ, սակայն, ըստ էության չտրվեցին: Որպես մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու պատճառ հղում է արվում «ծանր» իրավական ակտերի:
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2016 թվականի սեպտեմբերի 13-ին անցկացված մրցույթը չկայացած է համարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2016 թվականի սեպտեմբերի 13-ին անցկացված մրցույթը չկայացած համարելու եւ նոր մրցույթ անցկացնելու մասին» 2016 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 3056-Ա հրամանով: Մրցույթը չկայացած է համարվել՝ նկատի ունենալով ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշման առանձին պահանջների չպահպանման հանգամանքը»,- կարդում ենք պատասխան գրության մեջ:
Կառավարության մեջբերված որոշումը վերաբերում է առողջապահական պետական հաստատությունների գործադիր մարմնի ընտրության կարգին: Իսկ թե այդ կարգի ո՞ր պահանջները չեն բավարարվել, ինչի պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել նոր մրցույթ հայտարարելու, սույն գերատեսչությունից չեն մանրամասնել: Ի դեպ, նույն կարգը սահմանում է, որ թափուր պաշտոնի մրցույթում հաղթողի հետ նախարարը պետք է պայմանագիր կնքի եռօրյա ժամկետում:
«Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթից հետո, երբ նախարարությունից պարբերաբար հետաքրքրվում էինք, թե ով է հաղթող ճանաչվել, այդ տեղեկատվության տրամադրումը շարունակ հետաձգում էին` ընդգծելով, որ նախարարը նրան նշանակելու համար երեք օր ժամանակ ունի: Այնինչ, նաեւ սահմանված է, որ մրցույթը կարելի է բողոքարկել դրա արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Ասել է թե` երբ նախարարությունը վկայակոչում էր եռօրյա ժամկետի մասին դրույթը, արդյունքները պետք է որ արդեն բողոքարկված լինեին կամ տեղի ունենար նշանակումը:
Ի դեպ, բողոքարկման հեղինակը Առողջապահության մեկ այլ փոխնախարար Տիգրան Սահակյանն է (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին), որն ընդգրկված է եղել մրցութային հանձնաժողովի կազմում:
Առողջապահության նախարարությունից գրավոր խնդրել էինք նաեւ պարզաբանել, թե ինչու նոր մրցույթ անցկացվելուց առաջ որոշվեց նոր պաշտոնակատար նշանակել: Ինչպես նշեցինք, «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը Վաղինակ Հովհաննիսյանն էր, ու թվում է, թե մի կարճ ժամանակահատվածի համար պաշտոնակատարների փոփոխության անհրաժեշտություն չպետք է առաջանար: Բայց մեզանում ընդունված ավանդույթի համաձայն՝ «ընտրվելիք» թեկնածուն նախ տնօրենի պաշտոնակատար է նշանակվում: Առողջապահության նախարարությունից այդ մասին մեր հարցին պատասխանելով նշել են, որ փոփոխությունն արվել է` նկատի ունենալով ոլորտի առանձնահատկությունները, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու եւ իրականացնելու անհրաժեշտությունը:
Երեկ հեռախոսակապ հաստատեցինք Վաղինակ Հովհաննիսյանի հետ` փորձելով անցկացված ու չկայացած համարված մրցույթի մասին մի քանի հարց ուղղել, նա ասաց, թե հարցազրույց տալ չի ուզում: Հաստատեց, սակայն, որ թափուր պաշտոնի նոր մրցույթին, որն արդեն հայտարարվել է, չի պատրաստվում մասնակցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT