Մա՛մ, 15 րոպեից կգամ. մանրամասներ Չարբախում տեղի ունեցած աղմկոտ սպանության դեպքից

Նոյեմբերի 13-ի՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահը գտնվում է Շիրակի 13 (Չարբախ) փողոցի ճամփեզրին, որի անմիջապես կողքը բնակելի շենք է. հենց այդ շենքի նկուղային հատվածում դեպի գեղեցկության սրահ տանող դուռ կա, որը մեր այցելության պահին կնքված էր: Նկատեցինք, որ «Լիա» գեղեցկության սրահը փողոցի կողմից տեսանկարահանվում էր, սակայն մեր տեղեկություններով, հանցագործություն կատարած անձինք տեսախցիկների հիշողության կրիչներն իրենց հետ տարել են: Հենց այս կրիչները կօգնեին իրավապահներին գտնել հանցագործներին, քանի որ այն տեսանկարահանում էր թե’ գեղեկեցկության, թե’ շենքի մուտքը:

Մեր զրույցում շենքի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ դեպքից հետո տեսել է վիրավոր տղաներից երկուսին, որոնք դուրս են եկել հենց շենքի նկուղային հատվածից: Բնակչի պատմելով՝ վիրավորները մեքենա են կանգնեցրել եւ գնացել: «Նրանք այլայլված էին, բայց չտեսա հրազենային վիրավորում ունեին, թե՝ չէ, քանի որ մութ էր, իրենք ինձ գրեթե մեջքով էին»,- պատմեց նա: Դեպքի այլ հանգամանքներից նա տեղյակ չէր, կրակոցների ձայներ չի լսել, այդ օրերին ոչ մի տարօրինակ բան չի նկատել: Շենքի մյուս բնակիչները խուսափում էին պատասխանել հարցերին, նրանց մի մասն ասում էր, թե նոր են տեղափոխվել այստեղ, ոչնչից տեղյակ չեն, մյուսներն էլ ասում էին, թե եվրոպատուհաններ են, հետեւաբար՝ կրակոցներ չեն լսել:

Մեզ հաջողվեց պարզել, որ «Լիա» գեղեցկության սրահը պատկանում է Չարբախցի քրեական հեղինակություն ոմն Գեղամին (Թոփալ Գեղամ մականվամբ): Նա բնակվում է նշված շենքի երկրորդ մուտքում: Մեր այցելության պահին, սակայն վերջինս տանը չէր, ավելին մեր տեղեկություններով, իրավապահները նրան փնտրում են: Նույն այդ տեղեկություններով երեք տուժածներն էլ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Գեղամի հետ: «Գեղամը ստեղ չի, մենք հրաժարվում ենք խոսել, իր հետ ընդհանրապես չեք կարող խոսել»,- ագրեսիվ կերպով պատասխանեցին նրա հարազատները եւ փակեցին բնակարանի դուռը:

25-ամյա Գեւորգ Ավետիսյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, բնակվում է դեպքի վայրից քիչ հեռու՝ Շիրակի փողոց 15 հասցեում: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ընտանիքի երրորդ զավակն էր. նա երկու օր առաջ էր նշել ծննդյան տարեդարձը:

Սպանված Գեւորգի մայրը՝ տիկին Նելլին, մեր զրույցում պատմեց, որ դեպքի օրը տանն էր. «Դուրս եկավ ասեց՝ մա՛մ, 15 րոպեից կգամ: Մյուս տուժողներին չեմ ճանաչում: Իսկ Գեղամին էլ որպես հարեւան եմ ճանաչում, չգիտեմ որդիս ինչ հարաբերությունների մեջ է եղել նրանց հետ»,- պատմեց երիտասարդի մայրը: Նա ասաց, որ չգիտի, թե ինչը կարող էր նման սպանության պատճառ լինել, նրա խոսքով՝ որդին երբեք որեւէ վիճաբանությունների մեջ չի եղել, տանից էլ շատ քիչ է բացակայել: Գեւորգ Ավետիսյանը տարբեր աշխատանքներ է արել՝ այդ կերպ հոգալով ընտանիքի հոգսերը: «Չեմ հավատում, որ էս դեպքը տղայիս հետ է եղել, ինքը շատ խելոք, համեստ, ընկերասեր տղա էր: Ինքը մեր տան ճրագն էր, որը մարեցին, իմ հույսն ու հավատն էր: Սպասում ենք տեսնենք, ինչ կպարզեն»,- հուզված նշեց Գեւորգ Ավետիսյանի մայրը՝ տիկին Նելլին: Նա պատմեց, որ որդին պատրաստվում էր փետրվարին գնալ ընկերների մոտ՝ ՌԴ աշխատելու, բայց չհասցրեց:

Կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած Արմեն Պետրոսյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նա կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք է ստացել, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Պետրոսյանի կինը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ դեպքից որեւէ տեղեկություն չունի: Նա հրաժարվեց պատասխանել նաեւ այն հարցին, թե ամուսինն ինչ հարաբերությունների մեջ է եղել մյուս երկու տուժողի հետ:

Մեր տեղեկություններով, այսօր սույն դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել է «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով մեղադրյալ Սարգիս Հախանումյանի (Մականունը՝ Տլե)-ի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը: Նույն այդ տեղեկություններով, նա դեպքի պահին եղել է մոտակայքում, ինչն իրավապահների մոտ կասկած է առաջացրել:

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, փոխադրելը):

«Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահում կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի եւ այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։ Ա. Պետրոսյանն ի վիճակի չէ ցուցմունք տալ: «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ից առգրավվել են տուժողների հագուստները, վերցվել փորձանմուշներ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում:

Մեր տեղեկություններով, ոչ թե երեքն են իրար վրա կրակել այլ անհայտ անձինք մտել են, կրակել ու դուրս եկել, իրենց հետ տանելով նաեւ տեսագրող սարքերի կրիչները: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ պարկուճներ: Նույն այդ տեղեկություններով, տուժողների վրա կրակել են Մակարով տիպի ատրճանակից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի հանգամանքները պարզվել են, դեպքին մասնակից անձինք հայտնի են, կատարվում են որոնողական եւ այլ աշխատանքներ: Ինչն էլ, ըստ էության, նշանակում է, որ աղմկահարույց սպանությունը բացահայտվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24491 դիտում

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ

Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ

Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ

Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ

Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը

Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ

Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ

Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները

Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու

«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են

Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով

Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ

ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ

Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել

Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան

Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան

Կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. կենդանիները դուրս են բերվել

Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»

Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան

Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»

«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր տեսանելիություն. եղանակը՝ առաջիկա օրերին