Թալիշ գրողը հայրենակիցներին կոչ է անում հանուն Ադրբեջանի «թնդանոթի միս» չդառնալ Արցախում

15/11/2016 schedule15:00

Ադրբեջանի զինված ուժերում թալիշ ու տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մահվան դեպքերն ու նրանց Արցախի հետ սահման ծառայության ուղարկելու փաստը մշտական դժգոհության ու զայրույթի տեղիք է տվել նրանց մոտ: Թալիշական ազատագրական շարժման ակտիվիստ, հայտնի թալիշ գրող Զաբիլ Մադոժը (Մահերամզոդա) այսօր հերթական անգամ դիմել է հայրենակիցներին, կոչով՝ թույլ չտալ, որ իրենց իբրեւ «թնդանոթի միս» օգտագործեն Ադրբեջանի բանակի համար:

Հերթական զայրույթի պատճառն Ադրբեջանի զինված ուժերում ազգությամբ թալիշ զինծառայողի ինքնասպանությունն է: Նրա ինքնասպանության փաստն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է եւ այդ մասին ոչ մի տեղեկատվություն չի տարածել: Դրա մասին լայն հանրությանը Facebook-ի միջոցով իրազեկել է Զաբիլ Մադոժը: Հայտնի է, որ զինծառայողը ծաղրի ու կտտանքների է ենթարկվել համածառայակիցների կողմից եւ չդիմանալով այդ ամենին՝ վերջ է տվել կյանքին:

«Մեր երեխաներն ամեն օր Ադրբեջանի բանակում ինքնասպանության են դիմում: Հատկապես, ծանր է Թալիշստանից զորակոչված զինծառայողների վիճակը: Նա դեռ պետք է ապրեր, սակայն հայտնվել էր այդ բանակի շարքերում, որտեղ միայն կաշառակերներ, դեգեներատներ են»,- նշել է թալիշ գրողը, ապա շարունակել,- «Արդեն 24 տարի է մեր երիտասարդության նկատմամբ նման բարբարոսություն է իրականացվում, եւ բոլորը լռում են: Պարոնայք, դեռ որքան ե՞նք շարունակելու լռել: Մեր երեխաների կեսին իբրեւ «թնդանոթի միս» են օգտագործում Արցախի հետ սահմանին, իսկ մյուս կեսը՝ ինքնասպանություն է գործում»: Ի դեպ, հավանական է համարվում, որ թալիշ երիտասարդը ծաղրուծանակի ու վիրավորանքների է արժանացել հենց իր ազգային պատկանելիության պատճառով:

Այս տարվա ապրիլին Արցախի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական արկածախնդրությունը եւ զոհերի թվում մեծ թվով թալիշների, լեզգիների, ավարների եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առկայությունն այն ժամանակ մեծ զայրույթ էր առաջացրել ներկայիս Ադրբեջանի տարածքի բնիկ ժողովուրդների շրջանում: Զոհվածների թվում հարաբերականորեն ավելի մեծ թիվ էին կազմում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, քան՝ ազերիները: Դա նկատի առնելով՝ պարբերաբար խոսակցություններ են պտտվում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ներքին կարգադրություն կա, որ Արցախի հետ շփման գիծ ուղարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Ըստ էության, այդ կերպ իշխող Ալիեւների կլանը երկու խնդիր է լուծում. մի կողմից պատերազմ է մղում հայկական պետությունների դեմ, իսկ մյուս կողմից էլ՝ այդ կերպ նվազեցնում է բնիկ ժողովուրդների եւ հատկապես՝ թալիշների ու լեզգիների թիվը, որոնց մոտ տարեցտարի ազգային ինքնագիտակցությունը մեծանում է:

Այն ժամանակ էլ Զաբիլ Մադոժն ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ զոհվածների թվում, ինչպես եւ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, կրկին մեծ թիվ են կազմում թալիշները: Նրա խոսքով, շատ թալիշ զինծառայողներ ստիպված ենթարկվում են հրամանի եւ այդպիսով ավելի ուժեղացնում թշնամուն՝ նկատի ունենալով Ադրբեջանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նա թալիշ երիտասարդներին կոչ էր արել չկռվել մի երկրի շահերի համար, որը տասնամյակներ շարունակ ձուլում ու ոչնչացնում է թալիշ ժողովրդին:

«Ժամանակն է սթափվել: Մենք չենք ուզում, որ դուք մեռնեք մեր ոխերիմ թշնամու, մեզ կեղեքողների համար: Ես գիտեմ, որ հիմա ադրբեջանական քարոզչամեքենան ձեզ համոզում է, թե պետք է կռվել հանուն ընդհանուր հայրենիքի: Մենք ազերիների հետ ընդհանուր հայրենիք չունենք: Մենք ունենք մեր հայրենիքը՝ Թալիշստանը: Իսկ կռվել Ադրբեջանի համար, նշանակում է կռվել Թալիշստանի, սեփական ժողովրդի, հարազատ մայրերի ու երեխաների դեմ: Կռվել թյուրքական տականքների կողմում, նշանակում է դավաճանել մեր փառահեղ նախնիների հիշատակը, որոնք միշտ կռվել են այդ թյուրքական աղետի դեմ: Ես դիմում են թալիշ ծնողներին՝ ձեր զավակներին փրկեք եւ հեռու պահեք ուրիշի պատերազմից: Թալիշ զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր, ձեզ ներքաշել են կեղտոտ պատերազմի մեջ: Մի կռվե՛ք հանուն մեր կեղեքիչների»,- հայտարարել էր թալիշ գրողը: Վերջինիս կոչին միացել էին նաեւ Ադրբեջանի տարածքի բնիկ այլ ժողովուրդների՝ լեզգիների, ավարների այլ հայտնի դեմքեր, ովքեր հանգամանքների բերումով գտնվում են վտարանդիության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8601 դիտում

Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երևանից

Ընդդիմությունը հոգեվարքի մեջ է. ամեն անգամ խորոված փարթի անելով՝ ասում է՝ սա վերջն է. Մանավազյան. տեսանյութ

Գյումրու նախկին փոխքաղաքապետը նոր պաշտոն ունի

ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավոր չեն խորշել ամենատգեղ որակումներից. Հարությունյան

Պոլիծիկ սրբազաններ, կուսակցություն բացեք ու ձեր շարքերից վարչապետացու առաջադրեք. Չախոյան

Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխան. ԱՆ-ն արձագանքել է Երևանում 1.5 տարեկան երեխայի մահվան դեպքին

ՄԻՊ-ն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի պաշտոնյան համագործակցության հնարավոր նոր ուղղություններ են նախանշել

Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը ծանոթացել են «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին

33-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ ընկել ձորակը

Աֆղանստանի և Պակիստանի միջև վերսկվել են զինված բախումները

Վարչապետը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին. լուսանկարներ, տեսանյութ

Խուդաթյանը և Դըվինազն անդրադարձել են Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին

Գագիկ Սուրենյանը Գեղարքունիքի կայծակից լուսանկար է հրապարակել

ՀՀ-Իռլանդիա հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտություն կա. Խաչատուրյան

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը

«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. ընտանիքը նրան մեղադրում է երեխայի մահվան համար

Սերժ Սարգսյանի՝ շուրջ 3 մլն դոլար կաշառքի գործը դատարանում է. մեղադրանք է ներկայացվել նաև փեսային և ևս 1 անձի

Պապոյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ ներդրումային, գործարար միջավայրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մենք շահագրգռիռ ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին

Քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Օրեր առաջ Հավայան կղզիներում են եղել, հավաքը ղեկավարել են «կոկորդիլոսները». Հակոբյանը տեսանյութեր է հրապարակել

Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել. Պապիկյանը՝ Խոզնավարի կրակոցների մասին

Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն. Հաքի գրառումը Միրզոյանի հետ հանդիպումից հետո

Հիմնական տարընկալումը գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված, նախագիծը պետք է լավարկվի. Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Հայաստանը եղել է և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան

ԱԽ քարտուղարը Ջոշուա Հաքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

ԱԳ նախարարն ու Ջոշուա Հաքը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր են քննարկել

Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի

Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում

Կարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ

Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին

Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան

Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ