Երևան
12 °C
«Analitik.am»-ի խմբագիր Անի Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործում փոփոխություններ են կատարվել:
Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասով Անիի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ խոշոր չափով շորթման մեղադրանքով, կարճվել է: Իսկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասով Անիի մեղադրանքը վերաորակվել է: Բացի դա, գործով ի հայտ է եկել նոր դրվագ: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Սիմոնյան, Կարեն Բաբակեխյանի մասով ի՞նչ հիմքով է գործը կարճվել:
- Կարեն Բաբակեխյանի մասով (182 հոդվածի 3-րդ մաս) գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այսինքն՝ Անի Հովհաննիսյանի գործողություններում չկա շորթման հանցակազմ: Իսկ Տիգրան Ուրիխանյանի մասով, նախկինում իմ պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց կողմից շորթում կատարելու համար, բայց քանի որ հիմա Վարդիթեր Գիշյանի (կայքի լրագրող) մասնակցությունը ապացուցված չէ, ուստի մեղադրանքը վերաորակվեց ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասով (շորթում):
- Բացի դրանից, նոր մեղադրանք է՞լ է առաջադրվել:
- Այո, նոր դրվագ կա, որով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով ( խոշոր չափով շորթում կատարելը):
- Ի՞նչ դրվագի մասին է խոսքը, կարո՞ղ եք մանրամասնել:
- Կարող եմ միայն երկու բառով ասել: Ցանկացած լրատվական կայք կամ լրատվամիջոց օգտվում է նաեւ գովազդներից: «Անալիտիկ» կայքի աշխատակիցներից մեկը զանգում է բոլոր կազմակերպություններին եւ գովազդ առաջարկում: Հիմա էդ գովազդների հիման վրա ենթադրում են, որ էդ կազմակերպություններից մեկին զանգելու նպատակը եղել է շորթելը: Այնինչ ո՛չ պահանջ է եղել, ո՛չ առաջարկ: Ընդամենը ոնց որ մյուսներին են զանգել, այնպես էլ այդ կազմակերպություն, որի վերաբերյալ կայքը հոդվածներ է տպել: Հիմա դրա հիման վրա ենթադրություններ են արել, որ եթե զանգել են՝ գումար են ուզել: Այսպես ասած ենթադրությունների վրա հիմնված, ոչինչ չասող մեղադրանք է: Այլ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ դրա հետ կապված հայտարարություն եւ միջնորդություն պետք է անեմ:
- Դուք միջնորդել էիք առերեսում իրականացնել Անի Հովհաննիսյանի եւ Տիգրան Ուրիխանյանի միջեւ: Ի վերջո, առերեսումը եղա՞վ, թե՝ ոչ:
- Տիգրան Ուրիխանյանի մասով չի եղել, այլ առերեսում եղել է՝ «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանի հետ: Ինձ համար շատ հետաքրքիր է, տեղեկացա, որ Անի Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տվող անձը խարդախության համար դատապարտվել է եւ արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այդ առերեսմամբ ըստ էության Անի Հովհաննիսյանի կողմից գումարի պահանջ ներկայացնելու կամ սպառնալիք ներկայացնելու որեւիցե հղում չկար: Այնուամենայնիվ, պնդելու եմ, որ Ուրիխանյանի մասնակցությամբ էլ առերեսումը լինի:
- Անի Հովհաննիսյանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել առաջադրված նոր մեղադրանքի, նոր դրվագի վերաբերյալ:
- Բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչում, համարում է դա լրիվ աբսուրդ, շինծու մեղադրանք:
- Դուք նրա կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկել եք Վերաքննիչ դատարան: Ի՞նչ որոշում է կայացրել դատարանը:
- Սպասում եմ դատարանի որոշմանը, այն անորոշ ժամանակով հետաձգվել է:
- Ակնկալիքներ ունե՞ք, որ նա ազատ կարձակվի:
- Այո:
- Տեղյա՞կ եք, թե այս գործով նախաքննության ավարտ երբ կհայտարարվի:
- Կալանքը երկարաձգելու որոշման համաձայն՝ եթե չեմ սխալվում դեկտեմբերի 14-ին: Հույս ունենք, որ ոչ թե նախաքննությունը կավարտվի, այլ գործն ամբողջությամբ կկարճվի:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում էր տվել, որ «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է ամեն ամիս վճարել 300.000 դրամ: Կաշառք ստանալու պահին ձերբակալվել, կալանավորվել, ապա ազատ է արձակվել կայքի լրագրող Վարդիթեր Գիշյանը: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար, «ստոյկա կտար». Նիկոլ Փաշինյան
ՊՆ սպա է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ. ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա. Փաշինյան
Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան
Ասենք՝ 20-30 հոգի գնացինք, գլխին 5000 փող են տալի. ԲՀԿ աջակից 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառքի նոր դեպքերով
Աղջիկն ինքնասպանություն չի գործել, ամուսինները նրան նետել են պատուհանից. նախաքննությունն ավարտվել է
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք որոշումն ընդունել ի գիտություն. վարչապետ
Հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների գնահատման նոր մոդել կգործի. նախարարը մանրամասնել է
Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան
«Կարո՞ղ ա հետո պարզվի՝ ՀՀ-ում ծիրան չկա». Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագիրը
Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար. առաջարկներ կան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից
Կհասկանանք՝ ինչից է, որ պետք է հրաժարվենք, ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք. Նիկոլ Փաշինյան
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Կարկուտի ու անձրևի շերտը լցվել է Գյումրիի տներից մեկը. բնակիչը կոտրվածքներ է ստացել
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. ինչ է պահանջվում
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ. Պապոյան
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի ԴԱՀԿ ծառայության շարժական գրասենյակը
Գյումրիում տեղացած կարկուտը «ձյունե գետեր» է ստեղծել քաղաքում, որոշ ժամանակ սպիտակով ծածկել ասֆալտը. տեսանյութ
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին
Թրամփը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ լարվածության կտրուկ սրման ֆոնին
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար
Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ
ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում
Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT