ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը. Սերժ Սարգսյան

17/11/2016 schedule11:30

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Արցախի հիմնախնդրի կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այս մասին «Ռուսատանն այսօր» գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ «Sputnik Արմենիա»-ի համար տված բացառիկ հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

«2007 թվականին, երբ ես դեռ վարչապետ էի, համանախագահները մեզ առաջարկեցին լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը երեք սկզբունքի հիման վրա։ Առաջին սկզբունքն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը` պետության տարածքային ամբողջականությունը, երրորդը` ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։

Այդ սկզբունքները չեն հակասում միմյանց, որովհետեւ քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են առանց ուժ կիրառելու, առավել եւս` պետությունների միջև։ Ես հասկանում են, որ լինում են բացառություններ, հենց այդ բացառություններն էլ հաստատում են կանոնները։ Տարածքային ամբողջականություն. մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետեւ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջեւ հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին եւ ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից:Չէ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում։ Երբ մենք ստացանք համանախագահների առաջարկը, հայկական կողմն ասաց, որ դա այն փաստաթուղթը չէ, որի մասին մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք բանակցություններ վարել այդ սկզբունքների շրջանակում և այդ փաստաթղթի շուրջ։ Ադրբեջանը երկար ժամանակ չէր համաձայնում։

Միայն 2008 թվականի հունիսին ադրբեջանական կողմը տվեց իր համաձայնությունը, ի դեպ, դա նախագահ Ալիեւի հետ իմ առաջին հանդիպումն էր, սակայն Բաքու վերադառնալուց հետո նրանք հայտարարություն տարածեցին, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում եւ Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք ու ստորագրեցինք փաստաթուղթ, որն այս 25 տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված միակ փաստաթուղթն է։

Մենք հանդիպեցինք Մայենդորֆում եւ ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց, եւ մենք մի քանի անգամ մոտ էինք այն փաստաթուղթը ստորագրելուն, որում բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այդ ազատ կամարտահայտումը պարտադիր իրավաբանական ուժ ունի, այնուհետև գրված էր, թե ով է մասնակցում, որն է օրակարգը։ Այսինքն` հանրաքվե։

Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում։ 2011 թվականին թվում էր, թե մենք արդեն մոտեցել ենք եզրագծին, պատրաստ ենք փաստաթղթի ստորագրմանը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը զանգահարեց Ադրբեջանի նախագահին եւ ինձ, հաջողություն մաղթեց, Ֆրանսիայի նախագահը նույն մաղթանքներով նամակ գրեց Ադրբեջանի նախագահին եւ ինձ, իսկ Ռուսաստանի նախագահն անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին։ Ցավոք, Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ սկզբունքից։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները համոզված էին, որ մենք կստորագրենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց։

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ հայկական կողմը մինչ օրս էլ պատրաստ է վերադառնալ նման փաստաթղթի. «Բայց մեր պատրաստակամությունը ոչինչ չի նշանակում, որովհետեւ նման դեպքերում պետք է պատրաստ լինեն բոլոր կողմերը, ոչ թե մեկ կողմը: Բացի այդ, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերի միջեւ վստահությունը զրոյական է, բացարձակ չկա վստահություն»,-ասել է Սարգսյանը:

Տպել
2472 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր