ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանը դեմ չէ, որ ռուսերենը դառնա երկրորդ պետական լեզու

22/11/2016 schedule16:10

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրեր առաջ հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին, սակայն հայտնի չէ` նպատակին հասնելու համար Ռուսաստանը նաեւ գործնական քայլե՞ր է իրականացրել, թե՞ առայժմ սահմանափակվում է միայն հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանից երեկ հետաքրքրվեցինք.

- Պարոն Բալայան, Ռուսաստանի կողմից որեւէ պաշտոնական առաջարկ եղե՞լ է Հայաստանում այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու:

- Ամեն դեպքում Ռուսաստանի կողմից պաշտոնական առաջարկի մասին ես տեղյակ չեմ: Ինչ վերաբերում է տվյալ հարցադրմանը, ապա այդ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ոչ թե այլ երկրների դեսպանների կամ գործիչների հայտարարություններով:

- Միտրոֆանովան խոսել էր հենց օրենսդրական մակարդակում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին:

- Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունում այդ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ոչ թե հայտարարություններով:

- Իսկ ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու վերաբերյալ:

- Մենք ունենք օրենք: Կոնկրետ այդ հարցի վերաբերյալ, խորհուրդ կտամ վերընթերցեք Հանրապետության նախագահի հարցազրույցը «Россия 24» գործակալությանը: Դա մեկ, եւ երկրորդը` երրորդ անգամ մեր խոսակցության ընթացքում կրկնեմ, որ նման հարցերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: 

- Այո, բայց օրենքներն ու օրենսդրությունը ցանկության դեպքում կարելի է փոփոխել:

- Չորրորդ անգամ նույնն ասե՞մ:

- Ձեր հիշատակած հարցազրույցում Սերժ Սարգսյանը, կարծեմ թե, ընդամենը զբոսաշրջության թեմային է անդրադառնում:

- Նախագահն անդրադառնում է ռուսաց լեզվի պահպանման եւ տարածման թեմաներին:

Նկատեք, որ Սերժ Սարգսյանն իր այդ վերջին հարցազրույցում պատասխանել էր ներքին անձնագրերով ռուսաստանցիների Հայաստան մեկնելու եւ այդպիսով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները մեծանալու մասին հարցին եւ  նշել. «Մենք անընդհատ ասում ենք, թե ինչպիսի լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում պահպանվի եւ տարածվի ռուսերենը։ Հասկանալի է, որ մեթոդներից մեկն այն է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ ռուս զբոսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լավ իմանա ռուսերեն։ Եվ այդպես շարունակ։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ տարի մենք այստեղ մեծ աճ կտեսնենք»:

Նա դեմ չէ

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն, օրինակ, դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու.

«Ամեն մի լեզու, որ հնարավոր է սովորի որեւէ երկրի ժողովուրդ, խրախուսելի է: Ցավոք, մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ դժվար է դարձել լեզու սովորելը: Եվ, եթե Ռուսաստանն այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, խրախուսելի է, որ դրա հոգը տանի ոչ թե լոկ որպես հանձնարարական, այլ որոշակի նյութական միջոցներ ներդնի, ուսուցման գործընթաց կազմակերպի: Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մանավանդ որ հիմա մեր բնակչության մի մասը «անգլիական թեքում» է  ստացել, ամեն գնով ուզում է սովորել, բայց նվազ թվով մարդիկ են, որ այդ հնարավորությունն ունեն:

Մինչդեռ որեւէ լեզու անպայման անհրաժեշտ է, որ ժողովրդի մեծ մասը տիրապետի, եւ դա իմ պատկերացմամբ կարող է ռուսերենը լինել, ինչը կօգնի մեզ շփվելու համաշխարհային գիտության, կրթության, գրականության եւ առհասարակ այն տեղաշարժերի հետ, որոնք կատարվում են մշակութային կյանքում: Հետեւաբար, դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական եւ, այսպես ասած, ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ»:

Մեր ճշտող հարցին, թե երբ ասում է` ցանկալի է, որ Ռուսաստանի նշված նախաձեռնությունը լոկ որպես հանձնարարական չլինի, դա նշանակո՞ւմ է, որ ինքն ընդունում ու պատկերացնում է, որ Ռուսաստանը մեր երկրին որեւէ հանձնարարական պետք է տա, Արծրուն Ավագյանը պատասխանեց.

«Չէ, ես ասում եմ` Աստված չանի, որ դա հանձնարարականի ձեւով լինի կամ պարտադրանքի, այլ դա լինի այնպես, որ Ռուսաստանը ներդնի որոշակի նյութական միջոցներ, որոնք ծառայեցվեն այդ լեզվի ուսուցմանը եւ յուրացմանը, ոչ թե դա կատարվի մեր հանրապետության կրթական սուղ բյուջեի միջոցներով»: Պրոֆեսորն այս ամենը չի կապում Ռուսաստանի կողմից Հայաստանն իր սեփական նահանգը դիտարկելու հետ. «Դրանց միջեւ ոչ մի կապ չկա: Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերություններն այնպես են, որ մեծ տերություններն առանց մեկը մյուսի, առանց մյուս պետությունների չեն կարող գոյատեւել: Դա կախված կլինի մեզանից` հանուն ինչի կսովորենք ռուսերենը ու հանուն ինչի կծառայեցնենք: Ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը  չի նշանակում, որ մարդը դադարում է հայ լինելուց կամ կիսահայ է դառնում»:

Նախ քոնը սովորիր

Երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանն էլ վերոնշյալ խնդրի առնչությամբ կարծում է, որ որեւէ այլ լեզու սովորելու համար նախ պետք է հայերենին լավ տիրապետել,  ինչում համոզվել է սեփական փորձով:

«Մեզ մոտ դեռ հայերեն խոսել նույնիսկ պատգամավորները չգիտեն: Իրենց մտքերը չեն կարողանում հայերեն ձեւակերպել: Կամ խոսում են պաշտոնական լեզվով: Ասենք` Աշոտյանը: Հիմնականում օգտագործում է «միանշանակ» բառը: Մենք առանց այդ էլ մեր հայրենիքի կեսը կորցել ենք. ես նկատի ունեմ բնակչությունը: Եվ եթե լեզուն էլ կորցնենք, մենք այլեւս որպես ազգ չենք գոյատեւի: Երբ մարդն իր լեզվին չի տիրապետում, նա դառնում է զոմբի: Հայերեն չխոսելը կարող է ազդել նաեւ մարդու գենետիկ կոդի վրա: Եթե նկատել եք, մեր երկրի առաջին տիկինը վերջերս մի նախադասություն ասաց` կեսը հայերեն, կեսը ռուսերեն, որը սխալ ռուսերեն էր: Փոխանակ ասեր`«до лучших времен», ասաց  «для лучших времен»: Այնպես որ, ես խորհուրդ կտայի, որ ռուսերենին լավ տիրապետեն մեր քաղաքական այրերը կամ այրուհիները, կամ այրուձիերը, քան մեր ժողովուրդը, որը այսպես, թե այնպես առնչվում է ռուսական հեռուստաալիքների հետ ու ռուսական ծրագրեր շատ է նայում: Եթե մենք ուզում ենք լավ ռուսերեն խոսենք, ուրեմն պետք է ուժեղացնենք հայերենի դասընթացները: Սեփական լեզվից է սկսվում լեզու իմանալը, լեզու ճանաչելը»,- ասաց նա:

Անվանի արվեստագետը կարծում է, որ եթե Ռուսաստանը վճռական կերպով նման խնդիր առաջադրի, մեր պետական այրերը գուցեեւ չկարողանան ընդդիմանալ.

«Ինձ մխիթարում է մի փաստ, որ մենք այդ ռուսերենին կվերաբերվենք ճիշտ այնպես, ինչպես մեր ճանապարհաշինարարությանն ենք վերաբերում: Այսինքն` հյուսիս-հարավ մայրուղի պիտի կառուցվեր, բայց փողը լափեցինք եւ կիսատ մնաց: Սովետը շատ ավելի ոչ ագրեսիվ երկիր էր, քան հիմա ԱՊՀ-ն է դառնում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: ճիշտ է, այն ժամանակ բալետ ստիպում էին պարել, բայց անպայման շեշտը դնում էին նաեւ ազգային երգ ու պարի վրա: Եթե ռուսերենին շատ տեղ տաս, նժարը կարող է ծռվել դեպի այն կողմ, որ մենք դառնանք ռուսական պրովինցիա ու վերջ: Ես նույնիսկ դեմ եմ, որ ռուսական զորքեր են կանգնած մեր սահմանին, իսկ 40 հազար ոստիկանությունը Երեւանում չգիտես ինչով է զբաղված: Նրանց պետք է քշել սահմանի բերան, վերջանա, գնա: Եթե օտար երկրի զինվորը պիտի գա իմ սահմանին կանգնի, էլ ի՞նչ անկախ երկիր ենք մենք: Կամ եթե Ռուսաստանում ընդունում են, որ ռուսերենը պիտի միջազգային դառնա, մենք իրավունք չունենք «ոչ» ասելու կամ վետո դնելու, էլ մենք ի՞նչ անկախ երկիր ենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5692 դիտում

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին