Երևան
12 °C
Արարատ Խանդոյանը
Ռիմա Խանդոյանը
Խանդոյանն ու նրա պաշտպանը
Խանդոյանի հայտարարությունը՝ դատարանում
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանին, այսօր դատարանի դահլիճում ներկա գտնվողները ծափահարություններով դիմավորեցին:
Նա բարեւեց բոլորին, իսկ մորը հուզված տեսնելուն պես բռունցքով հարվածեց սեղանին եւ նայեց մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի ուղղությամբ: «Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու»,- դիմելով դատախազին եւ տուժողներին հայտարարեց Արարատ Խանդոյանը: Իսկ մորը՝ Ռիմա Խանդոյանին, որդին հորդորեց հանգիստ լինել եւ չհուզվել: «Եթե ստրուկ չես ուզում լինել, պետք է պայքարես: Մարդիկ ընտրել են ստրուկի ճանապարհը, ծառայում են քրեաօլիգարխիկ ռեժիմին, մենք էլ ծառայում ենք հայրենիքին»,- ասաց նա:
Արարատ Խանդոյանը եւ իր հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Արման Առաքելյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Այս գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան, սակայն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել 4-ը:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարանը դիմում է ստացել տասնյակ տուժողներից՝ նրանց նախաքննական ցուցմունքները հիմք ընդունելու վերաբերյալ: Իսկ տուժողներից 17-ը դիմում էին ներկայացրել, որ քաղաքացիական հայց չունեն: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե տուժողներից ոմանց բացակայությամբ հնարավո՞ր է դատական նիստն անցկացնել, ինչին ի պատասխան Արարատ Խանդոյանը պատասխանեց՝ այո՝ պնդելով, որ իրենք գործով տուժողներ չեն. «Իրենք լինելով քրեաօլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչներ, ընդհակառակը՝ խաղաղ ցուցարարների, մեր վրա ոհմակի նման հարձակվողներն են»:
Դատարանն ընդհատեց Խանդոյանի հայտարարությունը եւ նախազգուշացրեց նրան՝ դատավարության մասնակից անձանց հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չանել, այլապես նրա նկատմամբ սանկցիա կկիրառվի: Այնուամենայնիվ, Արարատ Խանդոյանը շարունակեց. «Իրենք ոչ թե տուժող են, այլ ընդհակառակը՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ նռնակներ են կիրառել, լուսաձայնային սնարյադներ: Իրենք կիրառել են մեզ վրա՝ ժողովրդի վրա, ժողովրդի մի մասնիկն էլ ես եմ: Խաղաղ ցույցը ցրելու համար իրենք այդ գործողությունն են կատարել: Նաեւ այդ գործողությունը կատարելիս իրենք իրենց ոստիկանության աշխատակիցներին են վնասել: Սարքված տուժողներ են»:
Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ տեսակցությունների արգելանքը հանելու երկու նույնաբովանդակ միջնորդություն է ցանկանում ներկայացրել Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի մասով: Պաշտպանը նշեց, որ նախաքննությունը ավարտվել է եւ նախաքննական մարմնի որոշման անհրաժեշտությունն արդեն վերացել է: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը չառարկեց միջնորդության դեմ: Չնայած սրան, դատարանը որոշեց միջնորդությունները թե՛ Խանդոյանի, թե՛ Առաքելյանի մասով ամբողջությամբ մերժել:
Արա Ղարագյոզյանը մեկ այլ միջնորդություն ներկայացրեց Արարատ Խանդոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշեց, որ Խանդոյանին կալանքի տակ պահելն ապօրինի է. «Իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելու որոշումը կայացրել է Բաղրամյան 26-ը»,- նկատեց Խանդոյանի պաշտպանը:
Դատարանը մեկ ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց մերժել Խանդոյանի կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանի միջնորդությունը: Արա Ղարագյոզյանը նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաեւ մյուս պաշտպանյալի՝ Արման Առաքելյանի մասով, սակայն այս միջնորդությունը եւս մերժվեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումներից հետո Արա Ղարագյոզյանը հայտարարեց նրան ինքնաբացարկ հայտնելու մասին: Նա մեկ օր ժամանակ խնդրեց ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար, սակայն դատավորը նրան 1.5 ժամ ժամանակ տվեց: Ղարագյոզյանը, սակայն 1,5 ժամ անց չներկայացավ դատարան. նա դիմում է գրել՝ նշելով, որ դատարանը բավարար ժամկետ չի տվել՝ այդպիսով խախտելով արդար դատաքննության իրավունքը:
Մեր զրույցում Խանդոյանի պաշտպանը դատավորի մերժման որոշումներն ապօրինի որակեց: «Տեսակցությունների արգելքը վերացնելու եւ գրավ կիրառելու միջնորդության մերժումը հիմք է տալիս ասելու, որ նա քաղաքական պատվեր է կատարում: Այդ իսկ պատճառով ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացնում: Նա հասարակության կողմից հայտնի է որպես Բաղրամյան 26-ի կողմից պատվեր կատարող դատավոր, մասնավորապես՝ Մարտի 1, Շանթ Հարությունյան եւ ընկերներ, Գեւորգ Սաֆարյան, եւ նաեւ այս գործը»,- նկատեց Արա Ղարագյոզյանը:
Մեր ճշտող հարցին, թե ինչպես է 46 ոստիկան տուժել Խանդոյանի գործողություններից, պաշտպանն ասաց, որ իրենց համար էլ դա անհասկանալի է: «Արարատի գործով 2 ոստիկան է տուժող ներգրավել, բայց սույն գործով 46-ն են»: Մեր հարցին՝ ինչ վնասվածքներ են այդ ոստիկանները ստացել, պաշտպանն ասաց՝ թեթեւ քերծվածքներ: Պաշտպանը պահանջելու է, որպեսզի բոլոր «տուժող» ոստիկանները գան դատարան եւ հարցաքննվեն:
Ըստ մեղադրական եզրակացության, Արարատ Խանդոյանը 2016 թվականի հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT