Փաշիկ Ալավերդյանը՝ Հռիփսիմե Խուրշուդյանին մեդալից զրկելու մասին. համաձայն ենք որոշման հետ

24/11/2016 schedule12:44

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նշում է, որ Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի՝ Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալը պահպանել հնարավոր չէ: Ինչպես հայտնի է, Միջազգային օլիմպիական կոմիտեն հայ մարզուհուց ետ է պահանջում մեդալը, քանի որ նրա դոպինգ-նմուշում արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշիկ Ալավերդյանը փաստացի հաստատեց, որ նշված դեղամիջոցները Հռիփսիմեն օգտագործել է, եւ ասաց, որ Հայաստանի ֆեդերացիան չի բողոքարկելու որոշումը:

«Կա այդպիսին, դեպք եղել է, մենք համաձայն ենք նրանց որոշման հետ, իսկ, թե որքան ժամանակով պետք որակազրկվի, պետք է Միջազգային ֆեդերացիան որոշի: Մենք համաձայն ենք դրա հետ: Նամակ էլ գրել ենք, որ ձեր կարծիքի հետ, ձեր լաբորատոր արդյունքների հետ համաձայն ենք եւ ոչինչ չենք անելու դրա դեմ, ինչ որոշում ուզում եք կայացրեք»,- ասաց նա:

Ալավերդյանը բացատրեց՝ ինչու են համաշխարհային սպորտում անընդհատ մարզիկներ որակազրկվում դոպինգ օգտագործելու մեղադրանքով: Մասնավորապես, ծանրամարտում նա նշեց, որ տվյալ դեղամիջոցները, որոնք հայտնաբերվել են Հռիփսիմեի օրգանիզմում, արգելված չեն եղել կոնկրետ ժամանակահատվածի համար:

«2004, 2008 թ օլիմպիական մասնակիցների 90 տոկոսն է օգտագործել: Նախ դա դոպինգ չէր ժամանակին: Բոլոր մարզիկները պատրաստվում էին այդ դեղամիջոցներով: Բարձրացնում էին տեստոստերոնի քանակը, որն էլ իր հերթին բարձրացնում էր աշխատունակությունը: Օգտագործում էին այդ դեղամիջոցը բոլորը, բայց մրցումներից առաջ՝ դոպինգ հանձնելուց 100-120 օր առաջ պետք է մաքուր լինեիր: Թոմաս Բախը (խմբ. ՄՕԿ նախագահ) եկավ ասաց չէ, ես ուսումնասիրել եմ, եւ պարզել եմ, որ նախորդ 400 օրվա ընթացքում օգտագործածը կարող եմ բռնել», - ասաց Ալավերդյանը՝ պարզաբանելով, որ Հռիփսիմեն նույնպես օգտագործել է մրցակիցների հետ նույն հարթության վրա լինելու համար:

Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ իրենք ոչինչ չեն կարող անել ՄՕԿ-ի որոշման դեմ, քանի որ այս պարագայում բոլոր լծակները նրանց ձեռքերում են:

Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոն 2012-ի +75 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել երկամարտի 294 կգ արդյունքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2049 դիտում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը