Երևան
12 °C
Պաշտոնական Ռուսաստանը չի հասկանում Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում ՌԴ ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի՝ ռուսերենին ԱՊՀ տարածքում իրավական կարգավիճակ տալու վերաբերյալ հայտարարության շուրջ ծավալվող բուռն քննարկումները: «Այդ հայտարարության մեջ ոչ մի հեղափոխական բան չկա»,- մեզ հետ զրույցում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ հավելեց, որ Միտրոֆանովայի խոսքում չի նշվել պետական կարգավիճակի մասին եւ խոսքն ուղղակի վերաբերում է համամարդկային նորմերի պաշտպանությանը:
Թեպետ Միտրոֆանովան իսկապես իր խոսքում չի նշել` արդյո՞ք «իրավական որոշակի կարգավիճակ» ասելով պաշտոնական Մոսկվան նկատի ունի պետական կամ երկրորդ պետական լեզվի կարգավիճակը, հայաստանյան քննարկումներում թիրախավորվում է հենց այդ թեկուզ պաշտոնապես չհայտարարված նպատակը:
Իհարկե, առաջին անգամ չէ, որ ՌԴ փոքր եւ մեծ տրամաչափի պաշտոնյաները հանդես են գալիս ԱՊՀ տարածքում ռուսերենին կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության օգտին: Բավական է հիշել միայն «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Կրեմլի գլխավոր պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի` երկու տարի առաջ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած դժգոհություններն առ այն, որ Հայաստանում ռուսերենի իմացությունը ցածր մակարդակի վրա է: Այդ ժամանակ Կիսելյովի հայտարարությունն, իհարկե, առաջացրեց հանրային բուռն ռեակցիա, սակայն Միտրոֆանովայի հայտարարությունից հետո գործընթացը չսահմանափակվեց միայն հանրային կամ թեկուզ փորձագետների մակարդակի քննարկումներով: Խնդրին անդրադարձավ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` շեշտելով, որ ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա: «ՀՀ պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխության ենթակա չէ: Ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա»,- Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Մկրտչյանը:
Նախարարի հայտարարությունը ուղիղ «մեսիջ» էր ՌԴ գործընկերներին, թե Հայաստանում բորբոքվող կրքերին որոշակի պատասխան, դժվար է ասել:
Այս պարագայում, սակայն, Ռուսաստանի մտահոգությունները կարծես թե ոչ այնքան Հայաստանին են վերաբերում, որտեղ ԱՊՀ տարածքում ռուսական համայնքն ամենափոքրերից է, որքան հետխորհրդային այլ երկրների՝ Ղազախստանին, Լատվիային, Ուկրաինային եւ այլն, որտեղ գործում են մեծ ռուսական համայնքներ: Այդ երկրներում ռուսներն ունեն խնդիրներ թե´ լեզվի եւ թե´ ազգային փոքրամասնությունների մյուս իրավունքների պաշտպանության մասով: Այս հարցում Հայաստանը, կարելի է ասել, Ռուսաստանի համար մեծ առաջնահերթություն չէ:
«Ճիշտն ասած, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու է այդ հայտարարությունը նման բացասական ռեզոնանս առաջացրել (Հայաստանում – խմբ.): Խոսքը մարդու հիմնարար իրավունքների եւ նորմերի մասին է, որի տակ ստորագրել են աշխարհի շատ քաղաքակիրթ երկրներ: Այն է՝ մարդկանց տալ հնարավորություն` խոսել իրենց մայրենի լեզվով: Մենք բոլորս հավատարիմ ենք այդ կանոններին: Այստեղ ոչ մի հեղափոխական բան չկա: Խոսքը մարդու հիմնարար իրավունքների եւ միջազգային նորմերի մասին է», - ասաց Զախարովան:
Մեր ճշտող հարցին, Միտրոֆանովայի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ խոսքը նաեւ ռուսերենին այլ պետություններում պետական եւ երկրորդ պետական լեզվի կարգավիճակի շնորհելու մասին է, Զախարովան պատասխանեց՝ հիշելով հետխորհրդային տարածքի փորձը. «Հետխորդային տարածքում առկա են տարբեր ձեւաչափեր, երբ պետությունը հնարավորություն է ընձեռել ռուսալեզու բնակչությանը օգտվել լեզվի իր իրավունքից: Ուստի, ինձ թվում է այստեղ ռեակցիայի եւ քննադատության չափազանցություն է», - եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT