Կարեն Կարապետյանը դեռ խաղում է հանձնարարված խաղը, բայց երկար չի դիմանա. Լեւոն Բարսեղյան

Եթե գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստանա վստահության քվե եւ կազմի իշխանություն, ապա կառավարությունը շարունակելու է գլխավորել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին շաբաթ օրը ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Ինչո՞ւ է Սարգսյանն այսպիսի հայտարարություն անում, ո՞ւմ է ուղղված այս մեսիջը եւ ինչ խնդիր է լուծվում սրանով: Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր.

«Ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»:

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ նախկինում իր արած այդ հայտարարությամբ, հիմա էլ Կարապետյանի անվան շրջանառմամբ Սարգսյանը փորձում է փրկել ՀՀԿ-ի վարկանիշը.

«ՀՀԿ-ն գիտի, որ խայտառակ ցածր վարկանիշ ունի եւ Սերժ Սարգսյանի առաջադրումը որպես վարչապետի թեկնածու կարող է խայտառակ ազդեցություն ունենալ՝ որոշել է մեջների մաքուր մարդուն (հարաբերական իմաստով) առաջ քաշել, նրա անվան տակ 2017-ի ընտրություններում ունենալ համեմատաբար լավ արդյունքներ: Դուք տեսաք, որ վերջերս Կարապետյանի անվան տակ կարողացան բավականին մարդկանց հանրապետականացնել: Դա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն՝ իր պարագլխի հետ տոտալիտար մտածողությամբ մարդիկ են: Իրենց համոզմամբ հանրության տոտալացումը իրական ազդեցություն ունի ընտրությունների վրա: Ինչ-որ տեղ ճիշտ են, որովհետեւ հանրությունը ահագին աղքատացած է, հրով-սրով մտցրել են կուսակցության շարքերը՝ դրանով հոգեբանորեն ազդել, որ ուրիշ ավելի հարմար տեղ չկա, եթե ուզում եք երկրի երեսին մնալ, աշխատանք չկորցնել, ապրել, ավելի լավ է լինեք գլխավոր պարտիայի շարքերում: Այս իմաստով Կարապետյանի անվան շահարկմամբ այդպիսի մի ակցիա արեց ՀՀԿ-ն»,- մեր զրույցում նկատեց Բարսեղյանը:

Նրա տպավորությամբ Կարեն Կարապետյանի վրա պլան է դրված. «Իր պլանը այդ 7000 շունչն էր, որ մտցրեց ՀՀԿ: 7000 շնչի հանրապետականացումն էր: Հետո նոր ընտրություններից հետո հնարավոր է ինչ-որ ժամանակ մնա: Բայց ես անկեղծ ասած չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը շատ զահլա ունի լինել այս կեղտի, ցեխի մեջ: Ամենայն հավանականությամբ իրեն Մոսկվայից ուղարկել են, ասել են՝ գնա-նայի ինչ ես անում, Կորեայից եկած էն երիտասարդը լավ չի կառավարում գուբերնիան: Բայց նա բիզնեսի մարդ է, պիտի որ երկար չդիմանա: Պիտի ասի ախպեր, թարգեք, ես գնամ իմ բիզնեսին, իմ փողերին: Ես այդպիսի տպավորություն ունեմ: Բայց առայժմ իր խաղը խաղում է՝ ոնց հանձնարարել են»,- ընդգծեց Գյումրիի ավագանու անդամը:

Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ին կհաջողվի Կարեն Կարապետյանի անվան շնորհիվ առաջիկա ընտրություններում հասնել ցանկալի արդյունքի՝ Բարսեղյանը պատասխանեց, որ հանրության թուլացվածությունը եւ ճնշումները կբերեն նրան, որ հաջովի: Սա, ըստ Բարսեղյանի, դեռ չի նշանակում, որ վարչապետի հեղինակությունը կարող է ազդեցություն ունենալ, մանավանդ որ քաղաքական իմաստով ՀՀԿ մտնելուց հետո նրա հեղինակությունն ահագին տուժել է:

Անդրադառնալով նախօրեի համագումարում կուսակցության համագումարի եւ նախագահի ընտրության հստակ ժամկետի պահանջի վերացմանը՝ Բարսեղյանը ընդգծեց, որ կարող էին ավելի համեստ գտնվել եւ չփոխել այդ կետը, բայց նորմալ է.

«Իրենց բրեժնեւային համակարգն են ստեղծում: Հետո կոմերիտական համակարգ կստեղծեն, հետո հոկտեմբերիկների, կսկսեն կրծքանշաններ տալ: Սա հին, սովետական փորձված համակարգ է: Սրանք ակնհայտ ախտանշաններ են, որոնք ցույց են տալիս իրենց նկատմամբ վստահության զառամումը: Ուզում են ամբողջը իրենց տակ լինի: Այդ է իրենց կուսակցության ժողովրդավարությունը: Էս ամբողջը այդքան ողբերգական չէր լինի, եթե Հայաստանում կուսակցությունները կայանալու մարդկային եւ նյութական ռեսուրս ունենային եւ մրցակցեին: Իշխողները թուլացրել են հայ հասարակությանը, այնպես որ սրանց դեմ իրոք քաղաքական խաղ չկա, իրենք տիրում են բոլոր վարչական, նյութական ռեսուրսներին, քաղաքական ռեսուրսներին, զավթում ու վերազավթում են»,- եզրափակեց Լեւոն Բարսեղյանը:

Տպել
3758 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ