Երևան
12 °C
«Մուրացան» զինվորական հոսպիտալում այսօր մահացած 20-ամյա զինծառայող Նարեկ Ասատրյանը Կոտայքի մարզի Կարենիս գյուղից է, ընտանիքի միակ զավակը: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Կարենիսի գյուղապետ Արմեն Բաղդասարյանը:
Վերջինս հայտնեց, որ Նարեկն ականի պայթյունից գլխի շրջանում վիրավորումը ստացել էր Մատաղիսում՝ իր զորացրվելու նախորդ օրը (հունիսի 18-ին): Թե ինչպես է եղել դեպքը՝ հարազատները մինչ օրս չեն կարողանում հասկանալ: Ինչպես եւ չեն կարողանում հավատալ, որ իրենց միակ զավակը այլեւս չկա, թեկուզ կոմայի մեջ, անշարժ պառկած վիճակում:
«Խելոք, հարգված մարդիկ են, Նարեկը բարի տղա էր: Մասնակցեց ապրիլյան թեժ մարտերին, կարողացավ ողջ մնալ ու զորացրվելու նախորդ օրը էդպիսի դեպք պատահեց: Գլխի շրջանում էր վնասվածքը, Ստեփանակերտում շատ լավ վիրահատել էին, ամեն ինչ արել էին, բերեցին Երեւան, այդպես էլ կոմայից դուրս չեկավ: 4-5 ամիս է հիվանդանոցում էր երեխան, խեղճ հայրն ամեն օր ուտելիք էր տանում...Հարեւաններն էին օգնում: Խեղճ, չքավոր ընտանիք են: Նա պետք է վերադառնալուց հետո աշխատեր եւ լիներ միակ կերակրողը: Մայրը հիվանդ է, այս սթրեսներից ավելի վատացավ, հայրն էլ չունի աշխատանք»,- նկատեց Բաղդասարյանը:
Հարցին, թե իր տեղեկություններով փորձե՞լ են տղային արտասահման տանել՝ գյուղապետը պատասխանեց, որ հայրն ու նրա եղբայրն ամեն ինչ արել են դրան հասնելու համար, բայց իրենց ասել են, որ եթե տեղաշարժեն՝ կմահանա:
«Կոմայից դուրս էր գալիս, ընկնում էր ցնցումների մեջ: 6 ամիս հույս ունեին, որ կոմայից դուրս կգա: Հայրը պայքարեց, որ դուրս տարվի, բայց ոչ մի հույս չէին տալիս: Գլխի մեջ բեկորներ կային»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ Նարեկի մարմինը դեռ գյուղ չեն տարել. ասաց, որ ինքը նրանց տանն է, մարդիկ հավաքվել են՝ սգալու եւ ցավակցելու զինվորի հարազատներին: Թե երբ կլինի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը՝ դեռ պարզ չէ:
Նշենք, որ Նարեկ Ասատրյանի վիրավորվելու մասին հայտնի դարձավ միայն այսօր՝ նրա մահվան լուրի կապակցությամբ: Մինչ այժմ ՀՀ ՊՆ-ն չէր տվել տեղեկատվություն, թե ինչ պայմաններում է վիրավորվել տվյալ զինծառայողը կամ որ ընդհանրապես վիրավորվել է:
NEWS.am-ի հարցին՝ ինչու ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողի վիրավորվելու մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, որ բոլոր վիրավորների մասին հաղորդագրություն տարածելը պարտադիր պայման չէ. «Ես բազմիցս ասել եմ, որ պարտադիր չէ բոլոր վիրավորների մասին հաղորդագրություն տարածելը»,- նշել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. առանձին շրջաններում ձյուն կտեղա
Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանական օդանավը խոցել է ռուսաստանյան ՀՕՊ-ը. Դանիել Իոաննիսյան
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար
Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին
ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով
Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում
Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT