«Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով

29/11/2016 schedule21:05

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերոջ սպանության գործով հերթական դատական նիստը:

Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակեց ուսումնասիրել դեպքի օրը գործով երեք ամբաստանյալի շարժը «արձանագրած» տեսագրությունները: Խոսքը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում գտնվող տարբեր օբյեկտներից առգրավված տեսախցիկների արձանագրություններին: Դրանք հետազոտվեցին դատական նիստերի քարտուղարուհու համակարգչով: Գործով ամբաստանյալներին տեսագրություններում ոչ միայն «չհայտնաբերեց» պաշտպանական կողմը, այլ նաեւ գործով մեղադրող դատախազները:

Մասնավորապես, զննության արձանագրություններն ուսումնասիրելիս դատախազը նախ նշում էր, թե որ տեսանյութի որ րոպեում են երեւում երեք անձը եւ նրանց տեղափոխած տաքսի ավտոմեքենան, սակայն դատարանում հրապարակված տեսանյութերից որեւէ բան հասկանալի չէր: Մեկ ժամից ավելի տեւած զննությամբ` որեւէ դրվագում չերեւացին երեք «կապիշոնով» երիտասարդը, առավել եւս` ամբաստանյալներ Գաստիկը, Ծըգլը եւ Տլեն: Այսինքն՝ քննիչն արձանագրության մեջ նշել էր, որ, ասենք, տվյալ տեսանյութում այսինչ ժամին, այսինչ րոպեին երեք անձ մոտենում են ցայտաղբյուրին, այդ երեք անձը Գաստիկը, Ծգըլն ու Տլեն են:

Բայց տեսանյութի դիտման ընթացքում քննիչի նշած ժամին ու րոպեին երեք անձը ցայտաղբյուրին չեն մոտենում: Անցուդարձ անողները շատ են, բայց ցայտաղբյուրին մոտեցողներ՝ ոչ: Այս կապակցությամբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց արձանագրել, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում: ««Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ անցան»,- զննության աձանագրությունն ուսումնասիրելիս կատակում էր պաշտպանական կողմը:

Տեսանյութերի ուսումնասիրությունը նյարդայնացնում էր գործով ամբաստանյալներին եւ դահլիճում ներկա գտնվող անձանց, քանի որ դրանցում գործին վերաբերող որեւէ հանգամանք, ըստ էության, ի հայտ չեկավ: Այս կապակցությամբ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանին՝ Ծըգլին, ասելով. «Ինչո՞ւ եք շտապում, ինչի՞ց եք ուշանում, մեկ է ՝ գնալու եք, խցում նստեք, հեն ա` էստեղ նստած եք, գոնե դատարանում օդը մաքուր է»: Ինչին ի պատասխան Ծըգլն արձագանքեց. «Սենց բաներ տեսնում՝ ներվայնանում եմ: Նստած նայում ենք, թե ով ինչ առեւտուր արեց», իսկ Գաստիկն էլ ասաց. «Ձեզ հարգում եմ (նկատի ունի դատավորին,-հեղ.), դրա համար եմ եկել, թե չէ՝ չէի գա»: Դատարանում իր վրդովմունքն արտահայտեց նաեւ Գաստիկի քեռին եւ դուրս եկավ դատարանի դահլիճից, ինչից հետո դատավորը հորդորեց նիստերին նյարդայնացող անձանց՝ չգալ դատերին: «Ինձնից շատ, հաստատ, ոչ մեկ չի ներվայնանում»,- նշեց նա:

Տեսագրություններ կային, որոնց տեւողությունն ավելի քան մեկ ժամ էր եւ քննիչը չէր նշել, թե որ րոպեին է արձանագրվել երեք ամբաստանյալների շարժը: Սա պատճառ դարձավ, որ մեղադրող դատախազ Արամյանը եւս մեկ անգամ միջնորդի հետաձգել նիստը, որպեսզի մեղադրանքի կողմը դիտի հետազոտելի տեսանյութերը, համեմատի քննիչի կազմած զննության արձանագրության հետ: Այս միջնորդությանն ի պատասխան ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց չհետաձգել դատական նիստը, ապա դժգոհեց.

«Նախ եւ առաջ հիշեցնեմ, որ մեղադրող դատախազը պետք է հսկողություն իրականացներ գործի նկատմամբ, ավելին մեղադրանքը պաշտպանելիս պետք է ծանոթ լիներ ապացույցներին: Արդեն երրորդ դատական նիստն ենք հետաձգում այն պատճառով, որ մեղադրողները պետք է տեսանյութերի րոպեները բերեն, մեզ ցույց տան, թե ինչ է կատարվում: Ամեն դատական նիստին գալիս ենք, բացում ենք տեսանյութը, պարզվում է՝ մի բան էն չի, ու նիստը հետաձգում ենք: Հիմա ի՞նչն է խնդիրը՝ ֆայլերը կան, րոպեները նշված են, նայենք՝ քննիչի արձանագրած երեք անձը տվյալ րոպեին անցնո՞ւմ են, թե՞ չեն անցնում, զննության արձանագրությունը տեսանյութին համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ: Նիստերի անընդհատ հետաձգելն ինչի՞ համար է: Եթե ֆայլի մեջ րոպե գրված չլիներ, մեղադրողի միջնորդությունը տրամաբանական կլիներ, բայց եթե տեսնում ենք, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում՝ մեղադրողն ումի՞ց՝ ի՞նչ է պարզելու:

Չմոռանանք, որ վերջին հաշվով ամբաստանյալներն անազատության մեջ են գտնվում: Դուք էլ, հարգելի դատարան, անընդհատ նայում եք իրենց, ասում եք՝ մի՛ խոսացեք, մի՛ շնչեք, մի՛ արտաշնչեք: Դուք պետք է հասկանաք, որ իրենք էլ մարդ են ու գտնվում են անազատության մեջ՝ այս ապացույցներով: Նստած նայում ենք ու գուշակում ենք՝ էն ի՞նչ շողք անցավ, էն Գաստի՞կն էր, թե՞ չէ, էն Ծգը՞լն էր, թե՞ չէ: Եւ էս ապացույցներով էս մարդիկ էսքան ժամանակ անազատության մեջ են: Հետաձգումներն ամբաստանյալների հաշվին են, որովհետեւ մենք ազատության մեջ ենք, իրենք են տուժում»: Թեեւ պաշտպանն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ՝ այնուամենայնիվ, դատարանը բավարարեց այն՝ եւս մեկ «շանս» տալով մեղադրող դատախազին:

Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց. սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11266 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը