Արդյունավետության գնահատում` ԳԱԱ-ում. գործընթացը կավարտվի 2017 թ. առաջին եռամսյակի վերջին

01/12/2016 schedule18:00

Առաջիկայում նախատեսվում է վերլուծել ու գնահատել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը:

Երեկ կայացած ԳԱԱ նախագահության նիստում հաստատվել է համապատասխան  կանոնակարգը: Նշվում է, որ գնահատման նպատակն է բարձրացնել ակադեմիայի գիտական ներուժի օգտագործման արդյունավետությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ավելացնել համաշխարհային գիտության մեջ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների ներդրումը, բարձրացնել ՀՀ ԳԱԱ դերն ու հեղինակությունը հասարակության շրջանում:

ԳԱ ակադեմիայից նաեւ տեղեկանում ենք, որ գնահատման ընթացքում իրականացվելու է յուրաքանչյուր գիտական կազմակերպության գիտական, գիտատեխնիկական գործունեության արդյունքների որակական ու քանակական վերլուծություն 10 ուղղությունով: Գնահատումն իրականացնելու է ձեւավորված գնահատման հանձնաժողովը: Գիտական կազմակերպությունների գործունեության գնահատման արդյունքներն ու առաջարկները քննարկվելու են ԳԱԱ նախագահությունում եւ կայացվելու են համապատասխան որոշումներ:

Սպասվող գնահատման, դրա անհրաժեշտության ու հնարավոր հետեւանքների վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր մի քանի հարց ուղղեցինք ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Այդ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ է առաջացել ԳԱԱ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը գնահատելու անհրաժեշտությունը: Արդյոք այդ որոշումը նշանակո՞ւմ է, որ ԳԱԱ ղեկավարությունը նույնպես կարծում է, թե համակարգի գիտական կազմակերպությունները մինչ այժմ չեն աշխատել բավարար արդյունավետությամբ:

- Բոլոր ժամանակներում խիստ անհրաժեշտ է գիտական կազմակերպության արդյունավետության գնահատումը՝ պարզելու նրա կանոնադրությամբ սահմանված գիտական, գիտատեխնիկական ուղղությունների կատարումը: Խորհրդային Միության ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ի մասնագիտական բարձր հեղինակություն ունեցող գիտնականներ հրավիրվում էին՝ ծանոթանալու տարբեր գիտական կազմակերպությունների գործունեությանը: Արդյունքում նրանց կողմից արվում էին որոշակի երաշխավորություններ եւ առաջարկներ, որոնք ուղղված էին գիտական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Մեր օրերում խիստ անհրաժեշտ է գիտական արդյունավետության գնահատումը, երբ մշակված են միջազգային գիտաչափական համակարգեր՝ գործունեության արդյունավետության հետ կապված խնդիրների լուծման համար: Այսօր, երբ խիստ անհրաժեշտություն կա տնտեսության զարգացման նպատակով ուշադրություն դարձնել երկրում կիրառական հետազոտությունների զարգացմանը, այդ համակարգի ներդրումը դարձել է արդիական:

Անկախ այս նախաձեռնության անհրաժեշտությունից, ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպություններն աշխատում են տարբեր արդյունավետությամբ՝ ապահովելով մեր գիտության բարձր վարկանիշը միջազգային գիտական շրջանակներում:

- Ովքե՞ր են ընդգրկված գնահատումն իրականացնելու նպատակով ձեւավորված հանձնաժողովի կազմում:

- Գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատման գործընթացն իրականացնելու են գլխադասային հանձնաժողովը եւ նրան կից մասնագիտական աշխատանքային խմբերը: Առայժմ հանձնաժողովը եւ խմբերը ձեւավորված չեն: Հանձնաժողովի եւ մասնագիտական աշխատանքային խմբերի աշխատանքներում ներգրավվելու համար որպես փորձագետներ հրավիրվելու են Հայաստանի եւ արտերկրի հանրահայտ գիտնականներ:

- Իսկ ի՞նչ վերջնաժամկետ է սահմանվել վերջնական եզրակացություն ունենալու համար:

- Գործընթացը նախատեսվել է ավարտել 2017 թ. առաջին եռամսյակի վերջին:

- Ի՞նչ չափորոշիչներով է գնահատվելու գիտական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը:

- Մշակված են գիտաչափական մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս գիտական գործունեության արդյունքները գնահատել քանակապես եւ որակապես:

- Վերջնարդյունքում հնարավո՞ր է գիտական կազմակերպությունների եւ/կամ գիտաշխատողների օպտիմալացում:

- Քանի որ գնահատման հիմնական նպատակը գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացումն է, ապա գիտության ոլորտում քիչ արդյունավետություն ունեցող, ոչ արդիական գիտական ուղղությունները պետք է փոխարինվեն ժամանակակից, սոցիալ-տնտեսական եւ գիտական խնդիրների լուծմանը  նպաստող ուղղություններով եւ մասնագետներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3975 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ