Զինծառայողի՝ վիրավորում ստանալը գաղտնի պահվելը կարո՞ղ է դատական կարգով վիճարկվել

02/12/2016 schedule14:53

Սահմանային դեպքերի վերաբերյալ ԼՂՀ ՊԲ-ն ու ՀՀ ՊՆ-ն պարտավոր են օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել, հատկապես, եթե այն վիրավորում է կամ վերաբերվում է զինծառայողի առողջական վիճակին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին:

Հիշեցնենք, որ երկու պայմանագրային զինծառայող բազմաբեկորային վնասվածքներով այս պահին գտնվում են Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում, սակայն նրանց՝ վիրավորվելու հանգամանքներն են հստակեցվում:

«Առնվազն հարազատներին պետք է իրազեկվի, որովհետեւ միշտ էլ կան կասկածներ, թե հակառակորդի կրակոցի հետեւանքով է վիրավորում ստացել զինծառայողը, թե՝ կանոնադրության խախտումների կամ զինծառայակիցների կողմից ոտնձգությունների: Ցանկացած հիմնավորում զինծառայողի առողջական վիճակի մասին պետք է ասվի, այն չի կարող պետական գաղտնիք համարվել»,- ասաց Սաքունցը:

Մեր հարցին՝ նման դեպքերը թաքցնելու մեղադրանքով զինծառայողի հարազատը կարո՞ղ է իրավական պատասխանատվության ենթարկել պետությանը, ավելի կոնկրետ պաշտպանական գերատեսչությանը, Սաքունցը պատասխանեց.

«Իրավական պետության կոնցեպցիայի մեջ է պետության պատասխանատվությունն իր հսկողության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ: Անձի հետ կատարված ցանկացած նման խնդիրների դեպքում օբյեկտիվ, բազմակողմանի քննության իրականացնումը եւս իրավական պետության կոնցեպցիայի մեջ է մտնում: Էնպես չի, որ գաղտնիության ձեւակերպմամբ կարող ես թաքցնել հնարավոր հանցագործությունը: Դու պարտավոր ես հասարակությանը տեղեկացնել վիրավոր զինվորների՝ վիրավորվելու  հանգամանքների մասին, մենք չենք ասում պատմիր՝ ինչ օպերացիա է արել. ի վերջո զինվոր են, գաղտնի ծառայության գործակալներ չեն»:

Մեր ճշտող հարցին՝ այդ ամենն օրենսդրությամբ ինչպե՞ս է կանոնակարգվում, հնարավո՞ր է թաքցնելու համար իրավական պատասխանատվության ենթարկել պաշտպանական գերատեսչությանը, Սաքունցը հստակեցրեց՝ կարող է, իրավունք ունի համապատասխան պահանջ ներկայացնելու ՊՆ-ին:

Արթուր Սաքունցի խոսքով՝ ՊՆ-ն պարտավոր է մարդու կյանքին եւ առողջությանը վերաբերող տեղեկություն տրամադրել՝ «անկախ նրանից ՊՆ-ի օգնականներին այն դուր է գալիս, թե՝ չէ»:

Սաքունցը կոչ արեց նման դեպքերով զինծառայողների ծնողներին դիմել իրենց գրասենյակ՝ խոստանալով հետամուտ լինել վերջիններիս իրավունքների վիճարկմանը դատական կարգով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1778 դիտում

Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել

Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում

Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց

2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել

Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան

N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է

Ազատի կացարանի հրդեհի գործից մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել է, նախաքննությունն ավարտվել է

Երևան-Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ է բացվել. ժամանակացույց

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին

Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է թույլ ձյուն․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը նման մտքի հեղինակին հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելն է. Հակոբյան

«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ

Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Արմեն Խաչատրյան

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից

Այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ․ Արսեն Թորոսյան

ՌԴ փոխվարչապետեր Օվերչուկի պատվիրակությունը ժամանել է Թեհրան․ նախատեսվում են բանակցություններ

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին արված աշխատանքի համար

ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունն է լինելու, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական․ Թրամփ

Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին

Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի

Քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը․ Հովհաննիսյան

Երևանն օդի որակի տեսանկյունից աշխարհագրորեն ոչ այնքան բարենպաստ դիրքում է․ Ավինյան

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները

Նա նախագահ չի լինելու. Թրամփը խոսել է Իլոն Մասկից

Կրթարշավի կանգառը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ

Կրասնոդարի երկրամասի ափին հայտնաբերվել է 13 սատկած դելֆին

Գյումրիում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ (լուսանկարներ)

Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել․ վարչապետը դիմել է քաղաքացիներին

Առաջին պատերազմից հետո ՀՀ իշխանություններին ԼՂ-ն պետք էր՝ թալանը կոծկելու համար․ Չախոյան

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

Կյանքից հեռացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը

Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն

Կարևոր է՝ Օղակաձև զբոսայգու ծրագիրը հաջորդ տարի սկսենք իրականացնել․ Ավինյան

Ամանորյա ուղերձն եմ գրում․ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյան