Գագիկ Ծառուկյանը ժամանակ է խնդրել. պատասխանատուները պետք է տեղյակ լինեն (տեսանյութ)

Դեկտեմբերի 3-ը կարող է նշանակալից օր դառնա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, քանի որ նույն օրը Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության դահլիճում ԲՀԿ քաղխորհուրդը հրապարակեց Գագիկ Ծառուկյանին քաղաքականոթյուն հրավիրելու խնդրանքը, ապա նույն հայտարարությունը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց Գագիկ Ծառուկյանի առնձնատան դարպասների մոտ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը երեկ ծավալուն (շուրջ 16 րոպե) ռեպորտաժ էր պատրաստել քաղաքացիներ-Գագիկ Ծառուկյան-ԲՀԿ-ական պատգամավորներ բուռն հանդիպման մասին, որտեղ ներկայացված քաղաքացիները փորձում էին հիմնավորել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու անհրաժեշտությունն ու «կենսական նշանակութունը»:

Հավաքված քաղաքացիներին մոտեցավ Գագիկ Ծառուկյանն ու լսեց նրանց տարաբնույթ խնդրագրերը: «Պարոն Ծառուկյան, ես դրսից եմ վերադարձել իմ Հայաստան ու եկել հասել եմ այստեղ, որ դուք վերադառնաք, ու ես այստեղ եմ, չեմ ուզում գնալ իմ երկրից: Ես վերադարձել եմ Հայաստան, ուզում եմ, որ դուք էլ վերադառնաք ու մենք էլ ձեր կողքին լինենք, թե չէ սենց անտեր նորից կգնանք»,- դիմելով Ծառուկյանին ասաց մի կին: Եւս մի քանի նմանատիպ խնդրագիր եւ Ծառուկյանն սկսեց վերլուծել երկրի առաջ ծառացած խնդիրները՝ տալով դրանց գնահատականներ:

«Ես նորից եմ ասում՝ մենք 2015 թվականից, ձեր ցավը տանեմ, ամբողջ հարվածն իմ վրա եմ վերցրել, իմ ժողովրդին, իմ թիմակիցներին, որին էլ որ կալանավորել են՝ ասել եմ՝ բաց թողեք, ես եմ ղեկավարը, պատասխանատուն ես եմ, թող իմ ժողովրդի մատից արյուն չթափվի»,- 2015 թվկանի փետրվարյան հայտնի իրադարձությունները վերհիշեց ԲՀԿ նախկին նախագահը:

Սակայն մերթընդմերթ քաղաքացիները վանկարկում էին «վերադարձ, վերադարձ», «հիմա, հիմա»: Այս կոչերին էլ Գագիկ Ծառուկյանը նախ պատասխանեց, որ ժողովրդին «աշխարհի չափ սիրում է», ապա հավելեց, որ մոտ օրերս հայտարարությամբ հանդես կգա:

 «Հարգելի, սիրելի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մարզերի պատասխանատուներ, ես ասում եմ՝ շատ շոյված եմ, զգացված եմ վսահության հավատի համար: Ամենակարեւորը ես ձեզ նորից եմ ուզում ասել՝ այս ժամանակահատվածում, տնտեսական, քաղաքական, ներքին, արտաքին, ոչ մի հայրենասեր մարդ չի կարող ձեռքերը ծալած նստել: Ամեն մի հայ պարտավոր է մասնակից լինել, ձեռք մեկնելու, միասնական հարցը կարգավորվի:… Ասեցի՝ մոտ օրերս, լիարժեք, մասնակցությունը լինելու է, ինչ մասշտաբով, ինչ կտրվածքով… մոտ օրերս ես հայտարարություն կանեմ, բոլոր պատասխանատուները տեղյակ կլինեն, ժողովրդին տեղյակ կպահենք, համապատասխանաբար, ամեն մեկս էլ պետք է իր մասնակցությունն ունենա», -հայտարարեց Գագիկ Ծառուկյանն ընդգծելով՝ գումարի, ճանաչվածության խնդիր չունի: Թե ում նկատի ունի «պատասխանատուներ» ասելով Գագիկ Ծառուկյանը՝ դժվար չի ենթադրել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ նմանատիպ հավաք էր անցկացվել, իսկ դրանից որոշ ժամանակ անց լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ նախկին առաջնորդն ասել էր, որ պետք է խնդրեն, որ ինքը վերադառնա քաղաքականություն:

Տպել
4614 դիտում

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին