Երևան
12 °C
Հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով մեղադրյալները դեպքի պահին եղել են խմիչքի եւ թմրանյութի ազդեցության տակ:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը: Armtimes.com-ի ճշտող հարցին, թե դա փորձաքննությամբ ապացուցվե՞լ է, Պետրոսյանը դրական պատասխան տվեց: Ավելին՝ ըստ Պետրոսյանի՝ նրանք ոչ միայն այդ պահին են եղել թմրանյութերի ազդեցության տակ: Դատարանի որոշմամբ՝ գաղտնալսվել են մեղադրյալների հեռախոսազրույցները, որի արդյունքում պարզվել է, որ նրանք պարբերաբար թմրանյութեր են օգտագործում: Այդ փաստով առանձին գործ է հարուցվել` ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի` թմրանյութերի ապօրինի իրացման հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվում է:
Ասուլիսի մյուս բանախոս Փառանձեմ Մեյթիխանյանն էլ, իր հերթին, հավելեց. «Գաղտնալսումներով պարզվել է, որ նրանք շարունակում են անգամ բերդում թմրանյութեր օգտագործել: Ես գաղտնալսումներից լսել եմ, որ նրանց համար թմրանյութի պահանջարկի բավարարումն ավելի կարեւոր է, քան որեւէ զղջման խոսք ասելը»,- ասաց սպանվածի կինը՝ հավելելով, որ գաղտնալսումներին ծանոթանալուց հետո ինքը միայն խղճում է այդ երիտասարդների հարազատներին. «Եթե մինչեւ այդ ես, որպես մանկավարժ, մտածում էի` միգուցե չեն ցանկացել, դիտավորություն չեն ունեցել, սակայն ես լսել եմ մեղադրյալ Արարատ Նիկողոսյանի խոսակցությունն ընկերուհու հետ, երբ նա ասում է` բա խփել եմ, ինչ պիտի անեի: Մեկ այլ խոսակցությամբ Արարատ Նիկողոսյանը խոսում է գործով վկա անցնող Մարիամ Գրիգորյանի հետ եւ ասում է` դատաքննությամբ դեռ կապացուցվի, թե ով է հիմնական հարվածողը, միգուցե Յուրին է (Գործով մեղադրյալ Յուրի Հակոբյանի մասին է,-հեղ.): Այս ամենը նշանակում է` բավարար ապացույցներ կան նրանց բոլորի նկատմամբ»,- ասաց Մեյթիխանյանը:
Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օրը։ «Եղիշե Խաչատրյանին պատկանող «Գազել» ավտոմեքենայով նրանք գալիս էին դեպի Երեւանի կողմ։ Նրանց հանդիպակաց ավտոմեքենա էր սլանում՝ խախտելով երթեւեկության բոլոր կանոնները, եւ Եղիշե Խաչատրյանին հաջողվեց արգելակել եւ խուսափել վթարից։ Այդ ընթացքում տուժողի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, ասել է՝ Եղիշե՛ ջան, փրկվեցինք։ Բայց, փաստորեն, դա ոչ թե փրկություն եղավ, այլ դիմացինների կյանքը փրկելը շատ ծանր ավարտ ունեցավ Եղիշե Խաչատրյանի համար։ Մեքենան կանգնում է, մեքենայի միջից դուրս են գալիս ակնհայտորեն ոգելից խմիչքների եւ, արդեն կարող եմ ասել, թմրանյութերի ազդեցության տակ գտնվող 4 անձ։ Գործի հանգամանքներով պարզված է, որ դրանք են Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը եւ գործով որպես վկա անցնող աղջիկ։ Նրանք սկսում են վիճաբանել Եղիշե Խաչատրյանի հետ, մոր ներկայությամբ նրան սեռական բնույթի հայհոյանք են ուղղում, որից հետո Եղիշեն ստիպված է լինում իջնել մեքենայից, եւ այդ անձինք նրան այդտեղ անամոթաբար ենթարկում են դաժան ծեծի։ Երբ մայրը տեսնում է, որ կռիվն արդեն թեժացավ, իջնում է մեքենայից, այդ կինը խառնվում է, փորձում ինչ-որ կերպ ազատել տղային, օգնել, բերել այս կողմ, բայց հնարավոր չի լինում պրծացնել այդ գազանների ճիրաններից։ Այդ ընթացքում տեսնում է, որ ավտոտեխսպասարկման կետի տարածքից երեք հոգի էլ վազելով գալիս են։ Նրանցից մեկը՝ Խաչիկ Կոսյանը, որը ԴԱՀԿ աշխատակից է, գալիս եւ անմիջապես ինչ-որ բութ առարկայով հարվածում է Եղիշե Խաչատրյանի գլխին։ Վերջինս, արդեն գլուխը բռնած, ընկնում է հատակին, եւ նրանք 6-ով սկսում են դաժանաբար ծեծի ենթարկել Եղիշե Խաչատրյանին»,- մանրամասնեց Ինեսսա Պետրոսյանը եւ հավելեց. «Նույնիսկ, երբ որդին արդեն մահացած է եղել, նրանցից Արտաշես Չիչոյանը վերադարձել եւ նորից մեկ անգամ էլ գլխին հարվածել եւ գնացել է։ Պետք է նշել, որ շատ ծանր դեպք է, որովհետեւ երբ ուսումնասիրում ենք նաեւ դատաբժշկական փորձաքննությունը, ակնհայտ է, որ հարվածների քանակը 20-ից ավելի է, որոնցից մոտավորապես 10-ը կյանքին վտանգ սպառնացող են»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը հավելելով, որ գործով տուժող է ճանաչվել նաեւ Եղիշե Խաչատրյանի մայրը, նրան նույնպես հարվածել են:
Հիշեցնենք, որ մեղադրյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը մեր զրույցում ասել էր, որ նախաքննական մարմնին ներկայացվել են իր պաշտպանյալի այլուրեքությունը հաստատող հանգամանքներ, մինչդեռ Ինեսսա Պետրոսյանը երեկ հակառակը պնդեց: Նա ասաց, որ գործի փաստական հանգամանքներով այլ բան է ապացուցված։ «Յուրի Հակոբյանը մինչ այդ, ըստ քրեական գործի նյութերում առկա տվյալների, եղել է «Լիդո» ռեստորանային համալիրում՝ իր հարսանիքի հետ կապված հարցեր պարզելու համար։ Այդ ռեստորանը պատկանում է Արտաշես Չիչոյանի ընտանիքին՝ հորեղբոր սեփականությունն է։ Այդտեղ հավաքված են եղել Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանն իր մեքենայով։ Իրենք վարկած են առաջադրում, որ իբրեւ Արտաշեսը, Արարատը եւ այդ աղջիկն իր մեքենայով գնացել են, ինքն էլ այդտեղ մենակ կանգնած է մնացել։ Բայց նույնիսկ իրենց վկաներն էլ փաստում են, որ նրան տեսել են մինչեւ 22։30-ը»,-ասաց նա:
Մեր զրույցում Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ իրականությանը չի համապատասխանում այն, թե դեպքի պահին իր պաշտպանյալը թմրանյութի ազդեցության տակ է եղել: Մեր դիտարկմանը, որ փորձաքննության արդյունքներ կան, Սիմոնյանը պատասխանեց. «Քրեական գործում կա փորձագետի եզրակացություն, որ դեպքից երկու ամիս առաջ ինչ-որ անձանց մոտ առկա է եղել թմրանյութի հետքեր: Նման ապացույց գոյություն չունի, որ դեպքի պահին իմ պաշտպանյալը թմրանյութ է օգտագործել: Արարատ Նիկողոսյանը նշել է, որ ինքը երբեւէ թմրանյութ չի օգտագործել, գուցե կանեփ է կերել, որ ազդեցությունը տվել է»: Ճշտող հարցին, այսինքն՝ ձեր պաշտպանյալը պարբերաբար կանե՞փ է կերել, Սիմոնյանն ասաց. «նա կարող էր դեպքից ամիսներ առաջ կանեփ կերած լիներ, քանի որ փորձագետը, դրա պարունակությունը գտնելով նրա մեզի փորձանմուշում, նշել է դեպքից 2 ամիս վաղեմության մասին, եւ այն որեւէ կապ չունի ոչ դեպքի օրերի եւ ոչ էլ կալանավայրում գտնված ժամանակահատվածի հետ»:
Դեպքի պահին թմրանյութի ազդեցության տակ գտնվելու հանգամանքը մեր զրույցում հերքեցին նաեւ գործով մյուս մեղադրյալներ Խաչիկ Կոսյանի եւ Արտաշես Չիչոյանի պաշտպանները: Մեր հարցին՝ Արտաշես Չիչոյանը մեկուսարանում թմրանյութ օգտագործե՞լ է, գաղտնալսում կա, նրա պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց. «Գործում որեւէ փաստական տվյալ չկա, որ հեռախոսով խոսում է Արտաշես Չիչոյանը, այս պահին պաշտպանական մարտավարությունից ելնելով այլ տեղեկություններ չեմ կարող ասել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT